Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր 03/08/2021   13:01  |  Վերլուծություններ

Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա  առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։

Մաս 1. Կառավարության հրապարակը

Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։ Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։

Եթե շատ  անհարմար հարցեր տաս, կսկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ ավելի սահմռկեցուցիչ ձևակերպումներով՝«լավ ա սենց, քան թե..»։ 

Պետք է պայմանավորվել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրավորել, անվանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն  հավասար ձայնի իրավունք, բայց այս հրապարակից պետք է սարսափել՝ հենց նույն պատճառով։Սա Չպետության քաղաքացիներն են։

Զուտ մեխանիզմի առումով պետք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես հոդված հրապարակեցի՝« Չի լինում մեկ մեղավոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քվեարկող զանգվածը, եթե մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ  կրթված։ Ամենևին։ 2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզվեցինք։ Եթե վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրավիրող, ապա նույն թիվը և որակը հանգիստ կապահովվի, այդ թվում՝ նույն մարդկանցով։Սա խնդիր է։

Ի դեպ, նույնը վերաբերում է հրապարակի մյուս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանություն ունի այդ թիվը՝ նվիրվածներ, անձնական շահերով փոխկապակցվածներ, անձնական այլ մոտիվացիաներով կապեր և այլն։

Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգմ առանցքային է, ապա ցանկացած իշխանություն դա կարող է աշխատեցնել։

Եթե հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ եք հավաքվել, 80  տոկոսը կապակցված պատասխան չի կարող տալ։ Եվ նույնը եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ուղղորդվող քվեարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրությունը։

Հեռանկարի առումով, իհարկե, ողբերգություն է, որ հրապարակ տարհանվածների մեջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարություններ, մարզպետարաններ և այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքում երբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։

Մաս 2. Հրապարակի հարթակ

Հարթակը պետք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինյան, բ/ անհույս-վերջացած դեմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։

Փաշինյանի կորուստներն արդեն ոչ թե քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած և դրա վրա կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահավաք» է անում։ Որպես մարդ նա արդեն իսկ վերջանում է։ Ինքը չի հարգում ո´չ մարտի 1-ի ողբերգությունը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։

Փաշինյանն ուներ մեկ մոտիվացիա՝ վախը, և վախից հավաքել էր հազարավոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինյանն իր գլխի մեջ այլևս ունի մեկ խնդիր՝ անձնական անվտանգությունը։ Եվ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը՝ պետությունը քանդելու գնով, Սյունիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կյանքը թունավորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու և այլ ցանկացած գնով։

Հենց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմության, եկեղեցու, բակի տղերքի և այլն, համատեղ արձանագրված երաշխիքներ՝ արագ և խաղաղ հեռանալու դեպքում։

Սա շատ կարևոր է պետության համար և ընդհանուր լարվածության լիցքաթափման առումով։ Սա շատ կարևոր է ԱԺ մեծամասնության և նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նույնպես ապրում են իռացիոնալ վախերի մեջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դավաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու հետո զարմանալ, թե ինչու չեն լքում խմբակցությունը։

Այն, որ Հայաստանում կան դավաճաններ և թուրքական գործակալներ, շատ հավանական է, բայց այդ գաղափարը ամեն րոպե  շահարկելու դեպքում մենք բոլորս կհայտնվենք քաղաքական ծուղակում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա եթե հաջորդ օրը հարցնես, թե ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ընդհանրապես, նրա ելույթներին այլևս միայն այդպես պետք է վերաբերվել՝ երբ ինչ ուզի կասի, հաջորդ օրը չի հիշի, կասի լրիվ հակառակը։ Այդ մարդը լրիվ ուրիշ ապրումների մեջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետության և պետական կառավարման խնդիրների հետ։

Հրապարակի հարթակի մյուս շերտն անհույս-վերջացած դեմքերն են։ Նրանք կամ ի ծնե ի վիճակի չեն ինքնուրույն մտածել և ինքնուրույն ապրել և փարավոնի ստրուկի նման Փաշինյանի հետ վերջանալու են , կամ այս իշխանության հետ կապված են կոռուպցիոն և այլ տիպի հանցագործություններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել և չբռնվել։

Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարևորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրություն ներկայացնողը։ Իմ կողմից կարևորված հանդուրժողականությունը հիմնականում վերաբերում է հենց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականությունը պետք է միասին կառուցենք։Դա միակողմանի չի կառուցվի։ Եթե նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից հետո լուռ ու մունջ լսելու են նրա վտանգավոր անհեթեթությունները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝ «բայց հեղափոխություն անում էինք «հպարտ քաղաքացիներ» կարգախոսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հավաքում», դժվար է լինելու իրար հասկանալը։ Եթե նրանք այսքանից հետո չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպե՞ս են պատկերացնում, որ մյուս հարթակներում հաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականության  կողմնակիցն են։ Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կստանան արմատական-ագրեսիվ տրամադրությունները։

Եթե նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինյանի հետևում, որը լուծում է միայն ու միայն մեկ՝ սեփական ֆիզիկական անվտանգության հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականություն շատ դժվար է լինելու ունենալ։

Երկրում պետք է լինի հանդուրժողականություն և պետք է բացառել սպեկուլյատիվ ագրեսիան, բայց դա հնարավոր է անել միայն  փոխադարձ քայլերով, միմյանց կողմից ընկալված լինելու հրապարակային ժեստերով։ Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաև հարթակում կան մարդիկ, որ ո´չ դավաճան են, ո´չ «հայրենադավ»։  Բայց նրանք իրենց պահում են որպես ռումբ՝ մեր պետության տակ։

Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամատարը» և իրեն պահում է քաղաքական անչափահասի պես, ապա այսօր ճիշտ կլինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռվել, ու այս գերագույն գլխավոր հրամանատարի սխալ որոշումների արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կներե´ք»։ Այդ դեպքում ինքը կտեսնի ոչ թե «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալվել, ու հիմա միասնական լուծումներ են պետք։

Բայց դա չի արվում։ Դրա փոխարեն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։

Այն, ինչ կատարվեց Ա. Միրզոյանի հետ, երբեք չպետք է կրկնվի, ոչ մեկի հանդեպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արվում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արվում՝ մթնոլորտի փոփոխությամբ։ Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։ Դիպուկահարներին ժողովրդի դեմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ, հետո ինչ կլինի՝ կլինի։ Բայց մեր ուզածն էլ հենց դա է, որ ոչ ոք ոչ մեկին չմորթի, դրան տանում է ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։ Փոխարենը պետք էր մթնոլորտը փոխել։

Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հարթակն է։ Այսօր պետություն պահելու համար այդ հարթակը պետք է հեռացվի կառավարության շենքի միջից, կողքից, դրսից։

Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հասարակությունն է։ Այդ մարդկանց պետք չէ վիրավորել, նրանց կրթել է պետք։ Բայց մի հետևություն հստակ պետք է արվի. հաջորդ իշխանությունները չպետք է չարաշահեն այդ զանգվածների քաղաքացիական անօգնականությունը։Ուղղակի դա պետք է արգելվի։ Պետություն զարգացնելու համար այդ մարդկանց պետք է տալ աշխատելու և ապրելու հնարավորություններ ու կրթել։ Համբերատար ու երկար կրթել։

Մաս 3.  Բաղրամյանի հանրությունը

Քաղաքում ով գիտակցում է իրականությունը և պատրաստ է դուրս գալ փողոց, այնտեղ է։ Ում ճանաչում ես դպրոցից, բուհից, աշխատանքային կենսագրությունից, ում հետ ունես ընդհանուր թեմաներ, և ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, այնտեղ են։

Մի 30 տոկոս բերվում են տարբեր անձանց ազդեցության շրջանակներից։

Ու պետք է ընդունել փաստը՝ այս բովանդակության և այս մենեջմենթի պարագայում Բաղրամյան եկողների թիվը չի մեծանալու։ Բովանդակությունը պետք է փոխվի, որպեսզի տոտալ Նիկոլ մերժող,  բայց տանը մնացող հասարակությունըդուրս գա փողոց, իսկ մենեջմենթը պետք է փոխվի, որպեսզի  ողջ Հայաստանը ոտքի կանգնի։

Չի կարող լինել հայրենիքի փրկության շարժում՝ Երևանի փոքր կենտրոնի մի քանի խաչմերուկներում։

Բաղրամյանի թիվն առանց այս երկու փոփոխությունների չի մեծանալու։ Բայց և չի նվազելու։ Սա մոտիվացված հասարակություն է, որը դուրս է գալիս փողոց ոչ թե հարթակի, այլ՝ իր համար։ Բաղրամյանի հանրությունը՝ Պետության հասարակությունն է, որը, ի դեպ, կարող է նաև պարտվել, բայց դա լինելու է պետության պարտությունը։

 

Բաղրամյանի հարթակը

 

Այս հարթակը նոյեմբերից սկսած կատարել է մեծ գործ՝ փողոցին տվել է կառավարելի տեսք՝ պրոցեսները պահելով օրինականության սահմաններում, ու ձևակերպել է համընդհանուր հստակ պահանջ՝ «Հայաստանն առանց Նիկոլի», կատարելով զգալի կոնսոլիդացնող դեր։

Հետագա ամիսներին հարթակը չզարգացավ. իրավիճակը փոխվեց, իսկ հարթակն այդ նույն աճը չապրեց։

Բաղրամյանի հարթակն ունի դժվար թաքցվող մի  հատկանիշ. այն չի սիրում առաջարկներ լսել, շատ կարծրացած է ու ինքն իր սահմանած քվոտաների գերին է։

Շաբաթների ընթացքում հարթակի մոտ նկատվում է աստեղային հիվանդություն։Այդ աստեղային հիվանդության պատճառը ինչ-որ իմաստով մենք ենք՝ մենք, որ մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնում ենք հանրահավաք, և հարթակին մի պահ սկսել է թվալ, թե մենք գնում ենք իրենց լսելու։

 

Ունի՞ արդյոք Բաղրամյանը հաջողության հնարավորություն։ Միանշանակ՝ այո, եթե իրոք դառնա հայրենիքի փրկության շարժում։ Դա ենթադրում է օրերի ընթացքում, աչքիդ առաջ այս ձևաչափից անցում քաղաքական մեծ հոսանքի, Երևանի կենտրոնից՝ համահայաստանյան, համահայկական շարժման տրանսֆորմացիա, որի համար ռեսուրսներ են պետք։

Ունի, արդյո՞ք, Բաղրամյան փողոցը պարտվելու հնարավորություն։ Գրեթե՝ ոչ։ Դժվար է հաղթել մոտիվացված ինտելեկտուալ հանրությանը։ Դա կլինի պետության պարտությունը։

 

Փակուղային ճշմարտություն

 

Փաշինյանը Բաղրամյանը կոչում է «Էլիտաների բունտ», իսկ Բաղրամյանը նրան՝ «Ժեխապետ»։ Մեծ հաշվով՝ երկուսն էլ ճիշտ են։ Բայց սա փակուղի է, քանդվում է պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս վիճակի անթույլատրելիությունը և ռիսկայնությունը, պետք է թե´ իրենց քայլն անեն, թե´ հնչեցնեն իրենց ձայնը։ Երկու կողմերից էլ պետք է անեն դա՝ միմյանց ընդառաջ գալով, և ոչ՝ իրար հակադարձելու և հերքելու նպատակով։ Շատ կարևոր է, որ իշխող ուժի անդամները քայլ անեն ու դուրս գան Փաշինյանի նաժիշտի կամ թիկնապահի հոգեբանությունից։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այսօր հանրային տրամադրություններ են ձևավորում ու ունեն հանրության մեջ որոշակի հեղինակություն, չդառնան որևէ ձևաչափի գերին՝ լինի դա  17, 10, 6 թե որևէ այլ։ Պետք է ավելի կարևորել սեփական ձայնը, ու ընտրել պայքարի «Ես»-ի ձևաչափը։ Հենց դա արեցինք՝ նոր էֆեկտիվ հարթակը կձևավորվի։ Մեզ լուծումներ են պետք, և դրանք չեն կարող կախված լինել մեկ կամ մի քանի հոգու ապրումներից։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 06/03/2021  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
11:25 01/03/2021  |  ՎերլուծություններԱրյան կոմերսանտը
19:18 19/02/2021  |  ՎերլուծություններԿվազիպետության ճգնաժամը. Վահե Հովհաննիսյան
14:07 15/02/2021  |  ՎերլուծություններՕգնել հային՝ դառնալ քաղաքացի
20:42 11/02/2021  |  Վերլուծություններ17 + Ընդդիմությունը. Վահե Հովհաննիսյան
12:34 08/02/2021  |  ԼՐԱՀՈՍՈվ է խաղում մեզնով և որն է այս խաղի վերջաբանը
21:59 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍԶգուշացեք, նրանք քվեարկելու են. Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան
12:13 01/02/2021  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են
20:42 29/01/2021  |  ՎերլուծություններՆոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն. Վահե Հովհաննիսյան
12:57 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]