Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ-ն կքննարկի եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

Ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջևանացում, Սյունիքի հայաթափում ու կորուստ. Վարդան Օսկանյան 03/06/2021   14:46  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրադրությանը, ՀՀ արտաքին քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի գործընթացին, նաև նշում երեք ուղղություն, որտեղ պետք է աշխատանք տարվի։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Գնացք բարձրանալու ժամանակը

Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմում, բարոյալքվել և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է, դրա համար անմարդկային ջանքեր են պահանջվում:

Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետևանքով ձևավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք կոտրելը ամեն օր ավելի է բարդանում։

Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա՝ ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանառվող խոսակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարությունները՝ վկա:

Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այժմ, երբ այն սկսում է թափ հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։

Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։

Դիվանագիտություն

Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ դրույթների վրա․

1․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։

2․ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ քսանհինգ տարիներին խաղաղության համար, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։

3․ Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների նկատմամբ, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչն արդարացիորեն պատկանում է իրեն։

4․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը՝ ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։

Ռազմական

Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։

Միջազգային իրավական

Միջազգային իրավական ասպարեզում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։

Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։

Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը և արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջևանացում, Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:42 28/02/2021  |  ԼՐԱՀՈՍԿազմակերպվել է ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
17:53 10/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎարդան Օսկանյան. «Հովանավորչության մասով Սիլվային և Սամվելին միմյանց հետ չեմ ծանոթացրել»
09:09 13/03/2019  |  ՄամուլՎարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ. «Հրապարակ»
17:07 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
09:15 03/11/2018  |  ՄամուլՎարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. «Ժողովուրդ»
09:28 18/10/2018  |  ՄամուլՎարդան Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործի շրջանակում. «Ժամանակ»
13:13 31/03/2018  |  ՔաղաքականՕսկանյանը հեռանում է քաղաքականությունից և անցնում դասախոսական աշխատանքի
09:11 23/03/2018  |  ՄամուլՕսկանյանը չի պատրաստվում Հայաստան գալ. նրա կինն ու որդին Երեւանում բիզնես են անում. «Իրատես de facto»
09:00 02/12/2017  |  ՄամուլՎարդան Օսկանյանը քաղաքականության դուռը դեռ չբացած փակում . «Փաստ»
10:33 14/04/2017  |  ՄամուլՎարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. «Ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]