ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմությունները ոչ միայն մարդիկ են իրենց հուշերում պահում, այլև ժամանակը, միջավայրը, իրերը․․․ 03/06/2021 15:09 | ԼՐԱՀՈՍ
Գործն է անմահ, լա՛վ իմացեք՝ դեռ էն գլխից է ասել Ամենայն հայոց բանաստեղծը։ Այս տողերը շատ են պատշաճում ՀՀ վաղամեռիկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում տարեդարձն է այսօր։
Դեռ գիշերվանից համացանցում տարածվող երգը Ռազմիկ Ամյանի, Նունե Եսայանի, Սարո Թովմասյանի եւ Շուշան Պետրոսյանի կատարմամբ՝ նվիրված է նրան։ Երգը, որ հեղինակել են Կարեն Սեւակն ու Ավետ Բարսեղյանը, «Ի սրտե» վերնագիրն է կրում բնորոշելով այն ամենը, որ ի սրտե անում էր տիկին Ռիտան։
Կյանք է, մի օր դու ես երգեր գրում ու նվիրում, մի օր քեզ են ձոնում երգեր։ Ռիտա Սարգսյանը լինելով ՀՀ երրորդ նախագահի կինը, իբրև հայի տեսակ առանձին երևույթ էր։ Իր գործունեության բոլոր բնագծերը՝ առողջապահական, բարեգործական, մշակութային միշտ առանձնահատուկ ու հեղինակային են եղել։
Ես դրանցից երեք դրվագ պիտի հիշեմ, որոնց մասին քչերը գիտեն, բայց արժե, որ շատերն իմանան։
Մշակույթի մարդկանց, հյուրերին թամանյանական օպերայի շենքի մշակութային սենյակում ընդունելու պատմությունը հետաքրքիր է: Առաջին տիկինը օրերից մի օր դեսպաններից մեկի հետ նման հանդիպումների համար նախատեսված կամերային սրահում զգացել և նկատել է, թե որքան հնամաշ է կահույքը, խունացած վարագույրներն ու պատերը որքան ճնշող են և որքան են խամրեցնում օպերայի կերպարն ու երևույթը: Բնականաբար, այդպես թողնել չէր կարելի։
Այժմ այդ սրահը բոլորովին այլ տեսք ունի, ավելին, այն գրավիչ և բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ունեցող միջավայրի է վերածվել: Մի անգամ այստեղ հանրապետության 3-րդ նախագահն է իրեղեն փաստեր հայտնաբերել՝պարզելով, որ տիկինը իրենց տան բազմաթիվ իրերով է նաև ձևավորել օպերայի կամերային հյուրասրահը։ Այն հատկապես դասական համերգային երեկոների տրամադրող է, որպիսիք արդեն շատ անգամներ եղել են: Իսկ բարձր արվեստի հովանավորությունը նրա համար ծրագրային գործունեություն էր և կարևոր նախապատվություն:
Ալեքսանդր Թամանյանի նախագծած Օպերայի և բալետի թատրոնում, այսինքն մեր թիվ 1 մշակութային օջախում ինքը կարողացել էր իր փոքրիկ հետքը թողնել՝ ստեղծելով կամերային համերգների և երեկոների, հյուրերի ընդունելության համար պատշաճ և գրավիչ մի սրահ, հաճելի միջավայր, ուր մթնոլորտն այնքան տրամադրող էր, ուր մտնողը դուրս գալ չէր ցանկանում։
Մեկ այլ դրվագ․ Սևանի ընդունելությունների տան սրահները, որոնք ներկայացնում են հայկական թագավորությունները՝ յուրաքանչյուրն իրեն բնորոշ նյութական և հոգևոր մշակույթի դրսևորումներով՝ ՈՒրարտական, Կիլիկյան, և Տիգրան Մեծ Հայաստան ժամանած երկրի ղեկավարի պաշտոնական հյուրերին հնարավորություն են տալիս ծանոթանալ մեր պատմության կարևոր ժամանակաշրջաններին։ Իսկ յուրաքանչյուր սրահին բնորոշ հարդարանքի ու կահավորանքի, սպասքի ու դեկորների մանրակրկիտ ընտրության և ձևավորման, ընդհանրապես, ինտերիերի հետ կապված շատ նրբությունների հարցում Ռիտա Սարգսյանի անձնական ներդրումը մեծ է։Ի դեպ, այն համոզման եմ, որ Սևանի ընդունելությունների տանը/հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան/ կարելի է նաև զբոսաշրջային դեր ու նշանակություն վերապահել։ Հայոց պետականության առավել հզոր ժամանակաշրջանների ներկայացումը և ընդունելությունների տան՝ գոնե շաբաթը մեկ օրով այցելուների առաջ բացվելը, վատ գաղափար չէր լինի։
Երևանի Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Թումանյանի տուն-թանգարանը Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանի կրկնօրինակն է, որտեղ Թումանյանն անցկացրել է կյանքի վերջին 14 տարիները: Այսինքն, տարիներ առաջ Թիֆլիսից բնօրինակները բերվել էին Երևան՝ տեղը բաց թողնելով։
Մեծ բանաստեղծի թիֆլիսյան տուն-թանգարանի՝ իր պատմական ժամանակին բնորոշ առանձնահատկություններով և կահույքով վերականգնման գործը սիրահոժար ստանձնելով և նրա ապրած ժամանակի, սիրելի և հատկանշական իրերի մթնոլորտը թանգարանին վերադարձնելու հարցում էլ Ռիտա Սարգսյանի լուման զգալի է։
Այս փաստերը պատմություն են, իսկ պատմությունները ոչ միայն մարդիկ են իրենց հուշերում պահում, այլև ժամանակը, միջավայրը, իրերը․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել