ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պետական ինստիտուտներն ու նրա ներքո գործող կառույցները պետք է հրաժարվեն ենթարկվել երկրի դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանին». Լարիսա Ալավերդյան 03/05/2021 20:16 | ԼՐԱՀՈՍ

«Սահմանադրությունը թույլ է տալիս, որպեսզի ստեղծվեն համապատասխան մարմիններ, որոնք կզբաղվեն, այս պահի դրությամբ, երկրի և պետության առջև ծառացած մարտահրավերների բարեհաջող լուծմամբ, մասնավորապես՝ իրավական ճանապարհով կառավարման աշխատանքը ամբողջովին տապալած, երկիրը դավադիր պատերազմի մեջ քաշած ու պարտության տարած ղեկավարության հեռացմամբ: Այդ մարմինն, ամբողջովին, իր վրա պետք է վերցնի պետության կառավարման ղեկը՝ մոբիլիզացնելով բոլոր արդյունավետ ուժերը: Այս հեռանկարի բարեհաջող ընթացքը հիմա կախված է միայն Ազգային ժողովից»,- ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական կյանքում ստեղծված կառավարման ճգնաժամի և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:
Վերջինս նկատում է՝ մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովը, մեծ իմաստով, անդրդվելի է. «ԲԴԽ նախագահի հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ մենք ականատես եղանք, որ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը շտապում է, մրցում է՝ դուր գալ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Երբ մենք խոսում ենք այն մասին, որ կա կառավարման ճգնաժամ, ապա պետք է մեր մեջ քաջություն գտնենք՝ ինքներս մեզ խոստովանելու, որ առկա ճգնաժամը հենց այստեղ է: Այնինչ, օր օրի սպառվում են բոլոր այն հնարավոր ճանապարհները, որոնք օրինական ու ճիշտ են համարվում Սահմանադրությամբ՝ դուրս գալու այս ճգնաժամից և երկիրը չտանելու վերջնական կործանման»,- ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Ո´չ ժողովուրդը, ո´չ ընդդիմությունը, ըստ Լարիսա Ալավերդյանի համոզման, հակված չեն երկրում ստեղծված իրավիճակի լուծումը հակասահմանադրական ուղիով տանել և ճգնաժամի ողջ էությունը, ըստ վերջինիս, հենց սրանում է. «Կա՞ արդյո՞ք ելք ստեղծված իրավիճակից կամ ինչպե՞ս պետք է այս խնդիրը զարգացնել: Միջազգային պրակտիկում այս խնդիրը ամենատարբեր կերպով է դրսևորվել՝ նախ և առաջ՝ պետական ինստիտուտներն ու նրա ներքո գործող կառույցները պետք է հրաժարվեն ենթարկվել երկրի դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանին, բայց, ցավոք, առայժմ ես չեմ տեսնում այդ միասնականությունը, առայժմ դա հատվածական բնույթ է կրում:
Հետևաբար, երկրում առկա ներքաղաքական ճգնաժամի համապարփակ վերլուծության արդյունքում պետք է ասեմ, որ ամենամեծ խնդիրը ոչ թե Ազգային ժողովում հատուկ ձևով վարժեցված պատգամավորներն են, այլև այդ միասնականության բացակայությունը»,- ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը հավելում է՝ շատ անհանգստացած է նրանով, որ դեռևս չլուծած առաջնային կարևորության խնդիրը, այն է՝ օր առաջ հեռացնել կապիտուլյանտ իշխանությանը, ընդդիմությունը հանդես է գալիս բազմակարծության տարածմամբ. «Իհարկե, ես վստահ եմ, որ բազմակարծությունը գեղեցիկ բան է, բայց այն բոլորովին անտեղի է այսօրինակ ճգնաժամային իրավիճակների համար, երբ բոլորն, իրականում, հասկանում են միասնական խնդրի շուրջ անհապաղ հավաքվելու անհրաժեշտության մասին, սակայն դա ինչ – ինչ պատճառներով դեռևս տեղի չի ունենում, ինչը ոչ մի պարագայում չի կարելի հետաձգել»:
Ամփոփելով զրույցը, Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հայտարարում է. «Օգտվելով այս զրույցի ընձեռած հնարավորությունից, կոչ եմ անում ընդդիմության շուրջ հավաքված խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր օժտված են մեծ ներուժով և պայքարում են հայրենիքի փրկության համար, բոլորն անխտիր միանան, մի կողմ դնեն քաղաքական և այլ տեսակի բոլոր տարաձայնություններն ու քննարկումները և միացյալ ուժերով հասնեն օրվա իշխանությունների հեռացմանը: Այս իշխանությունն առաջնորդվում է դրսից եկած և այլ երկրների շահերը սպասարկող օրակարգով: Ամենացավալին, թերևս, այն է, որ դրանք ո´չ ավել, ո´չ պակաս՝ Հայաստանի կործանումը փափագած մեր թշնամի երկրների առաջ քաշած օրակարգերն են, որ, ինչպես տեսնում ենք՝ ներքաշեցին երկիրը պատերազմի և դավադիր պարտության, իսկ հիմա արդեն՝ անկառավարելի դարձող քաոսի մեջ»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը