ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը հանրությանը պետք է ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները. Սեյրան Օհանյան 03/05/2021 22:34 | ԼՐԱՀՈՍ

ՊՆ ու Գլխավոր շտաբի հնարավոր միավորումն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, այն տարիներ առաջ առանձնացվել է՝ բանակը ՊՆ-ի քաղաքական ղեկավարի ազդեցության տիրույթից հեռու պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության կազմում փոփոխություններ կատարելու իշխանության նախաձեռնությանը: Ըստ Ս. Օհանյանի՝ զինվորական կառույցը արդյունավետ կարող է լինել, եթե գործի հրամանատարական ուղղահայացը, և այդ ուղղահայացով էլ Զինված ուժերը պետք է իր առջև դրված խնդիրը կատարի:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության կազմի մեջ:
Գործող Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը համարվում է գլխավոր շտաբի պետը, որը նշանակվում է 5 տարի ժամկետով։
Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը հիշեցրեց, որ 2008-ին «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ առանձնացվել է զորային կառույց, որը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից.
«2008թ-ին քննարկում է եղել, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Եթե քաղաքական թիմը գալիս է իշխանության, ապա ՊՆ նախարարը քաղաքական թիմի անդամ է և հավանականությունը մեծ է, որ քաղաքական թիմի անդամը պետք է Զինված ուժերը իր հայեցողությամբ ուղղորդի այս կամ այն գործընթացներում: Մենք առանձնացրել ենք զորային կառույցը, և զորային կառույցի ղեկավար նշանակվել է ԳՇ պետը, որպեսզի ինքը քաղաքականությունից զերծ մնա և ՊՆ նախարարի փոփոխությունների ժամանակ, ԳՇ պետը չփոխվի, քանի որ երբ երկուսն էլ միաժամանակ փոխվում են, վտանգի դեպքում երկու ղեկավարներն էլ կարող են ասել, որ նոր մարդիկ են և չեն տիրապետում իրողությանը »,-ասաց Սեյրան Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարն արձանագրում է, որ գործող իշխանությունը երկիրն ամբողջությամբ տանում է կործանման, և միակ լեգիտիմ կառույցը, որ մնացել է դա բանակն է, սակայն այն այսօր հարվածի տակ է.
«Կառավարություն իր առջև դրված խնդիրը չի կատարում, սահմանները անձեռնամխելի չեն, սահմանագծում համապատասխան պայմաններով չի իրականացվում, ԱԺ-ն և կառավարությունը չեն կարողացել պատերազմի ժամանակ պատշաճ մոբիլիզացիա կազմակերպել, Անվտանգության խորհուրդը լիարժեք չի գործում, պետք է ճիշտ գնահատականներ տրվեն այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակին: Արցախը հանձնվել է թշնամուն և, տեսնելով այս շարունակական ընթացքը, բանակի ղեկավարությունը, քանի որ իրենք պատասխանատու են մեր անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, համապատասխան որոշումներ են կայացնում, որպեսզի այս ղեկավարությունը տարածքները մաս-մաս չհանձնի: Այսօր արդեն Ալիևը ասում է , որ ապաշրջափակված տնտեսական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի պատմական տարածքով, ճիշտ է, ԱԳՆ-ից գնահատական տրվում է, բայց այդ գնահատականը պետք է շատ խիստ լինի, իսկ խիստ գնահատական կարող է տալ, այն իշխանությունը, որը չի պարտվել և կարող է դեմ առ դեմ կանգնել և խելացի կերպով բանակցել »,-ասաց Սեյրան Օհանյանը:
ՊՆ-ն նախկին նախարարի գնահատմամբ՝ Գլխավոր շտաբը և ՊՆ-ն միավորելու վտանգը կայանում է նրանում, որ ինչ հրաման տան, բանակը կատարելու է և սրանով իշխանությունը փորձում է բանակը ևս իրեն ենթարկեցնել.
« Ինչո ՞ վ ենք մենք համոզված, որ վաղը բանակը չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, մենք պետք է հասկանանք, այս իշխանությունների օրոք ամեն ինչ սպասելի է: Այս փոփոխությունները կատարվում են նրա համար, որպեսզի անվերապահորեն իրենց ենթարկեցնեն բոլոր ուժային կառույցները , բայց ուժով ոչինչ չի ստացվի, աշխատանքով է պետք վստահություն ձեռք բերել: Այսօրվա կառավարության հիմնական պարտականությունը կայանում է նրանում, որ ոչ թե ժամերով լայվ մտնեն և զբաղվեն հանրահավաքներով, այլ զբաղվեն տնտեսությամբ: Եթե խոսում ենք անվտանգության մասին, յուրաքանչյուր երկիր բաղկացած է՝ տարածք, բնակչություն և տնտեսություն: Տարածքը մաս-մաս հանձնվում է, բնակչությունը պառակտված է և տնտեսությունը շատ վատ վիճակում է այսօր: Յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի կարևոր մաս է կազմում տնտեսությունը, բանակը՝ զորահավաքային ռեսուրսով և ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկու ուղղությամբ էլ դոմինանտ է տնտեսությունը և փոխանակ տնտեսությամբ զբաղվեն, չգիտեմ՝ ինչով են զբաղված:
Թող վերցնեն մեր Սահմանադրության 11-րդ կետը, որտեղ նշված է ՀՀ տնտեսական կարգը ինչումն է կայանում և դրանով համապատասխան քաղաքականություն մշակեն։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն, չեն հասկանում։ Առ այսօր ոնց, որ իրենք իրենց ընդդիմությունը լինեն»,-ասաց ՊՆ նախկին նախարարը ։
Մեր դիտարկմանը՝ թե այսօր ,ըստ էության, ձևավորվել է երկու բևեռ՝ զինված ուժեր և իշխանություն,որի հրաժարականը պահանջում է զինված ուժերը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.
«Գոյություն ունի ընդդիմություն, որը ժողովրդի հետ միասին պահանջում է հրաժարականը ։ Այստեղ խնդիրն անհատի մեջ չէ, այլ իշխանական համակարգի։ Անհատը կարող է սխալվել, իսկ համակարգում ինչո՞ւ ուղղություն ցույց չեն տվել, խորհուրդ չեն տվել, չեն աջակցել։ Այս իշխանությունները հանգիստ պետք է թողեն գնան։
Գոյություն ունի մյուս ընդդիմությունը, դա Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունն է, որովհետև իր գործը թողած զբաղվում է հանրահավաքներով, ոչինչ չի անում և պետությունը տանում է դեպի անկում։ Բանակն իր տեսակետն արտահայտել է։ Լավ կլիներ, որ բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը նաև հանրությանը ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները»,-ասաց զրուցակիցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ բարձրաստիճան զինվորականները հայտարարեցին, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- հայտարարել են զինվորականները:
Ս.Օհանյանի դիտարկմամբ՝ չկա երկիր, որ նման իրավիճակում իշխանությունները չփոխվեն։ Պետք է գան ավելի գրագետ, ավելի լուրջ բանակցային ներուժ ունեցող մարդիկ, որոնք կարող են մեր երկիրը թե ներսում համախմբել և թե դրսում։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օրերս հայտարարել էր, որ եթե 30 տարի բանակ կառուցեինք, ոչ թե զբաղվեինք այլ բաներով, չէինք պարտվի, ՊՆ նախկին նախարարը հակադարձեց, որ եթե հայկական բանակ չունենայինք,ապա այս տարիների ընթացքում չէինք կարող մեր սահմանները պահել անձեռնամխելի, մեր և Արցախի տարածքային ամբողջականությանը տեր լինել և հաղթել Ապրիլյան պատերազմում և 2020-ի հուլիսյան գործողությունների ժամանակ։
«Մեր զինվորների, հրամանատարների, զորամասային օղակի հերոսությունների շնորհիվ մենք գոնե մեր արժանապատվությունն ինչ-որ չափով չպահեինք, եթե խոսքը գնում է սպառազինության հագեցվածության մասին, առաջին ազատամարտը միշտ ուժերի ոչ նորմալ հավասարակշռության շրջանակում ենք մարտական գործողություններ ծավալել։ Մենք ունենք միջազգային պրակտիկա Վիետնամի պատերազմը, Իսրայելի օրինակը, Եմենի այսօրվա օրինակը, եթե վերցնում ու հանձնվում ենք, իհարկե այդպես կլինի, բայց պետք է տրամադրված լինենք հավաքական կամքը գործադրել և մարտական գործողություններ վարել, ապա կարող ենք մարտական գործողությունները վարել։ Ընդ որում` պետք է ասեմ, որ ես չորս տարուց ավել է Պաշտպանության նախարար չեմ և 2016-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի ծրագրում փոփոխություններ էինք մտցրել և բավականին մեծ քանակությամբ և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ ավիացիա, և՛ հակաօդային պաշտպանություն և նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ էինք նախատեսել գնելու, ընդ որում ասեմ հետևյալը այս պատերազմում հետախուզական անօդաչու թռչող սարքերը մեր ժամանակահատվածում, այսինքն` Սերժ Սարգսյանի ժամանակ սկսվել է և իմ ժամանակ ինչ-որ մի աստիճանի հասել է։ Պատրաստած անօդաչու թռչող սարքերն են օգտագործել մի քիչ ավելացրել են։
Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն դաշտը պահպանվել է մեր կողմից 2015-ին և ես ինքս այնտեղ հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում մեկ-երկու անգամ եղել եմ, որտեղից ցանկացած թռած անօդաչու թռչող սարքն այդ ռադիոլոկացիոն համակարգը հայտնաբերել է։ Այսինքն` ինչ չենք հասցրել, պետք է հարց տանք այս չորս տարիների ընթացքում ինչո՞ւ չեն հասցրել։ Էլ չեմ խոսում առաջին գծի կահավորումը։ Իմ ժամանակ ամենաշատ ինժեներական աշխատանքներն են կատարվել առաջին գծում »,-ասաց Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան
- 04/11/2021 11:47 «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը
- 04/11/2021 11:27 Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Մխիթարյան
- 04/11/2021 11:19 Փաստորեն կյանքը շարունակվում է, ոչինչ չի փոխվել. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
- 04/09/2021 20:02 Նորաբաց գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները