ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին. Միքայել Մինասյան 03/04/2021 20:41 | Քաղաքական

Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը։ Միանգամից ասեմ, որ Ռուբեն Վարդազարյանին երբեք չեմ հանդիպել, ավելի նրան ունեմ բազմաթիվ հարցեր՝ ոչ անձնական, այլ պետական բնույթի, քանի որ նա է վերջին երեք տարիներից առնվազն երկուսի ընթացքում բոլոր դատական գործընթացներից ամենատեղյակ մարդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Բայց ԱԺ-ում Վարդազարյանի երեկվա արժանապատիվ պահվածքից հետո, այսօր նրա կնոջը ՀՔԾ կանչելը վկայում է մեր պետության և արդարադատության համակարգի անհույս այլասերվածության մասին։ Կարմիր գծեր չանցնելու առաջին շահառուները հիմա պետք է լինեին ՀՔԾ և մնացած ԾԾ-ների ղեկավարները և քննիչները։ Բայց նրանց ինքնապաշտպանական բնազդը, կարծես, չի աշխատում կամ միացել է ինքնաոչնչացման կոճակը, քանի որ բացի նրանից, որ չունեն խիղճ, չունեն նաև խելք։
Այդ պատճառով ստիպված եմ ուղիղ գրել. երբ գա այն օրը, իսկ այդ օրը մոտ է, երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը, հիշե՛ք Հրայր Թովմասյանի դուստերին և մյուսներին։ Չմոռանաք նաև Նիկոլի այն ելույթը, երբ զառանցում էր կանանց մասին, որոնք կազմ պատրաստ դիմավորում էին քննիչներին՝ հարցաքննվելուց առաջ։
Իսկ Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին։
Քաղաքական այլասերում
Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն, որ աշխարհի «ամենաազնիվ, ամենաարդար և ժողովրդավարական դատավոր» Գագիկ Ջհանգիրյանին՝ Գռզոյի խնամուն, Նիկոլը պետք է նշանակի ԲԴԽ նախագահ։ Ու քանի որ այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում կամ ուշանում է, գործի է դրվել մրցակցի ընտանիքի անթաքույց հետապնդումը և ամուսնուն ճնշելու համար կնոջը հարցաքննության կանչելու սցենարը: Ու գրեթե բոլորը լուռ են։
Հանրային այլասերում
Բոլոր սեղանների շուրջ մայրերի ու կանանց կենացը հոտնկայս խմող տղամարդիկ քաղաքական նպատակներով կազմակերպում են հայ կնոջ հարցաքննությունը, հրավիրում են քննչական։ Ու այդ ամենը՝ «կնամեծար» ու «կանանց իրավունքների» մասին բարձագոչ կենացների ներքո։ Բոլորը լուռ են։ Բայց կենացներում խոսում են ընտանիքի սրբության և բարոյական նորմերի մասին։
Չափանիշների այլասերում
Ոստիկանի թարս հայացքի պատճառով երեք էջանոց, եռալեզու հայտարարություններ տարածող «իրավապաշտպան» ՀԿ-ները լուռ են։ Որովհետև դե Վարդազարյանի կինը իրենց տերերի հովանավորյալը չէ։ Որովհետև նման հրաման չունեն, կամ էլ ունեն իրենց ծրագիրը։ Իսկ ճշմարտությունը շարունակում է ոչ մեկին չհետաքրքրել։
Միջազգային կարծիքի այլասերում
Մենք հազիվ սկսել ենք հասկանալ, որ դեսպանատները ուրիշ պետությունների շահերի ներկայացուցիչներն են, իսկ դրանք շատ հաճախ եթե ոչ միշտ, չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, ինչի ապացույցն է վերջին երեք տարիների լռությունը, որ քողարկվում էր ժողովրդավարության երկակի չափանիշներով։
Իսկ ինչու եմ ես սա գրում։ Գրում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր «թաքյարը հետ ֆռալուց» հետո սկսեն խոսել, որ չի կարելի կարմիր գծերն անցնել, հիշեն, որ այսօր իրենք լուռ էին։ Եվ հիշեն ոսկե կանոնը, քանի որ լուռ էիր՝ լռիր։ Իսկ ձեր կանանց նկատմամբ խղճահարություն հարուցող ապագա գրառումներից առաջ կհիշեք այս օրը։ Նույնը վերաբերում է վերոթվարկյալ բոլոր շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր դուրս մնացին ցանկից։
Իսկ Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին և ընտանիքի վրա ճշնումներով հրաժարական հարկադրելու շուրջ պրակտիկ փորձի փոխանակման համար դիմել Հրայր Թովմասյանին։ Վարդազարյանի բոլոր սանիկներին էլ խորհուրդ՝ «ջաններդ յուղեք»»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 21:20 Ցանկացած գիտություն պահանջում է երկու սկզբունք՝ փաստ և տրամաբանություն. Ավետիք Իշխանյան
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները