ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե Ազգային ժողովի շենքում դիպուկահարներ են տեղադրվել, ուրեմն նրանց խնդիրն ինչ - որ պահին կրակելն է». Ստեփան Դանիելյան 03/03/2021 20:01 | ԼՐԱՀՈՍ

«Եթե Ազգային ժողովի շենքում դիպուկահարներ են տեղադրվել, ուրեմն նրանց խնդիրն ինչ - որ պահին կրակելն է, որովհետև դիպուկահարը կրակելու համար է: Դա կարող է լինել այն պահին, եթե այնտեղ հավաքված ժողովուրդն, օրինակ, որոշի մտնել Ազգային ժողովի շենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովի շենքում դիպուկահարներ էին տեղակայվել, ԱԺ բակում՝ լուսաձայնային նռնակներ տեղադրվել՝ ի տես բոլորի։
Քաղաքագետը նկատում է՝ քանի – որ Ազգային ժողովը պատրաստվում է կարևոր որոշումներ ընդունել, հետևաբար, այնտեղ հավաքված ցուցարարների թիրախում է հայտնվել. «Ակնհայտ է, որ ներքաղաքական զարգացումները պատային իրավիճակի են բախվել: Այս պահի դրությամբ, ոչ մի կողմ հստակ քայլեր իրականացնելու միտում չունի: Այսքանով հանդերձ, ակնհայտ է, որ այս իշխանությունը չի կարող երկար մնալ, որքան նա համառում է, այնքան իր հիմքերը թուլանում են, պետությունն էլ՝ ավելի ծանր իրավիճակում է հայտնվում: Մյուս կողմից, գործող սահմանադրության պայմաններում համապատասխան լուծումներ չկան»:
Քաղաքագետը հավելում է՝ սեփական վերլուծությամբ՝ միակ հնարավոր լուծումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մանդատների վայր դնելն է, այսպիսով՝ ներխորհրդարանական ճգնաժամ ստեղծելն ու արտահերթ ընտրությունների գնալը. «Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիաները պատրաստ չեն գնալ այդ քայլին, ապա թող բացատրեն՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ վայր չեն դնում մանդատները, ինչպես նաև՝ ներկայացնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց տարբերակները: Ի վերջո, խորհրդարանը չի կարող գործել մեկ խմբակցությամբ, սա աշխարհում աննախադեպ բան է»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Պատասխանելով հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու դրա պետը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանում է՝ Գլխավոր շտաբն, արդեն իսկ, արել է այն, ինչ պետք է աներ. «Այդ կառույցն արդեն հայտնել է, որ պետության անվտանգությունը վտանգված է, իսկ օրվա իշխանություններն ի վիճակի չեն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները և պետք է հրաժարական տան: Միաժամանակ, Գլխավոր շտաբը տեղեկացրել է նաև, որ, եթե հանկարծ, իշխանության կողմից հանրության նկատմամբ բռնություններ կիրառվեն, իրենք դա թույլ չեն տա: Ինչպես տեսնում ենք՝ Գլխավոր շտաբը դեռևս իր կատարած հայտարարության տիրույթներում է: Միգուցե, այսօր ստեղծված պատային իրավիճակը հենց սրանով է պայմանավորված, այսինքն, իշխանությունը չի կարողանում ուժ կիրառել, որովհետև գիտի՝ հաջորդ քայլով բանակը քաղաք կմտնի: Ամեն տեսակի զարգացումների պարագայում, իհարկե, նախընտրելի է ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել առանց բախումների և բիրտ ուժի կիրառման»,- ասում է քաղաքագետը:
Ամփոփելով զրույցը, Ստեփան Դանիելյանը նկատում է, մի բան պարզ է՝ իշխանությունն իր առաջ խնդիր է դրել՝ հասնելու Գլխավոր շտաբի պետի հրաժարականին, ինչո՞ւ չէ՝ նաև բանակի ողջ վերնախավի փոփոխությանը, ինչի արդյունքում, կարող ենք հանգիստ կերպով արձանագրել, որ մենք այլևս բանակ չունենք: Արդյո՞ք այս իշխանությունը պատրաստ է այդպիսի գին վճարել՝ նպատակին հասնելու համար, ցույց կտա ժամանակը: Քաղաքագետը վստահ է՝ իշխանության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանն ադեկվատ վարքագծի հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի, հետևաբար, առաջիկա օրերին ցանկացած տեսակի ներքաղաքական զարգացումներ հնարավոր են:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր էր ստացել այն մասին, որ Ազգային ժողովի պատուհաններից՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ բացահայտ դիպուկահարներ են երևում:
Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ. «ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում», - գրել էր Մարդու իրավունքների պաշտպանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/14/2021 10:24 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»
- 04/14/2021 10:21 ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»
- 04/14/2021 08:35 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին. Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» ուժին․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:28 Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:26 Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:23 «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»
- 04/14/2021 08:21 Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/14/2021 23:54 Խորհրդարանում այսօր հնչեցված մերկապարանոց հայտարարություններից և ոչ մեկին ես չեմ հավատում. Կարեն Հովհաննիսյան
- 04/14/2021 23:27 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան
- 04/14/2021 22:58 Նիկոլ, այ հենց էսպես էլ Աբգարիս ու Երկնքում գտնվող մեր տղերքի օգնությամբ խեղդելու ենք քեզ ու քեզ ծափահարող օձերին. Գեղամ Նազարյան
- 04/14/2021 22:29 Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/14/2021 19:50 ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/14/2021 19:23 Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին
- 04/14/2021 18:33 Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» ռեստորանին հարակից շենքի ծխատարում. փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
- 04/14/2021 18:22 Հրդեհ Հյուսիսային պողոտայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները