ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն մեկն իր տեղն ամրացնելու համար մի բան է մոգոնում․ Սոֆյա Հովսեփյանը՝ կիսանախագահական համակարգի անցնելու մասին 03/02/2021 16:56 | ԼՐԱՀՈՍ
Արտահերթ ընտրությունները կարող են արդյունավետ լինել, սակայն նախքան այդ՝ երկրում պետք է կայունություն լինի։ Առաջին հերթին պետք է առկա ճգնաժամը կառավարել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ընտրություններն արդյունավետ կարող են լինել նաև խորհրդարանում այլ ուժերի ներգրավվածության առումով։
Հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունները որևէ երաշխիք ներկայացնեն, որ նախքան ընտրությունները կսառեցնեն տարածքներ հանձնելու գործընթացը, Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ այդ առումով ոչ մի գրավոր երաշխիք չկա։ Ավելին, նույն կերպ երաշխավորվում էր, որ պատրաստվում ենք պատերազմին, այնինչ պատգամավորի խոսքով փաստը ցույց տվեց, որ պատրաստման իմիտացիա է եղել․
«Այդ առումով երաշխիքներ չկան, չեն էլ կարող տալ։ Մնում է՝ իրապես գործընթացը գիտակցաբար կանխեն, մինչև ճգնաժամը կառավարելի դառնա։ Տարածքներ այլևս չեն հանձնվում, էլ ինչ տարածք են թողել, որ մի հատ էլ հանձնեն։ Սահմանագծերի ճշգրտման հարց կա, որն անգրագետ կերպով է կազմակերպվում»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ սահմանագծերի ճշգրտման հետևանքով էլ, միևնույն է, որոշ հողեր անցնում են թշնամու վերահսկողության ներքո, Սոֆյա Հովսեփյանն ընդգծեց՝ պատճառները խնդրին անգրագետ մոտեցումը և մասնագետների բացակայությունն են․ «Մասնագետ չկա։ Ով ուզում գալիս, մտնում ու ասում է՝ դուք այստեղ պետք է կանգնեք, դուք էլ այնտեղ պետք է կանգնեք։ Գյուղացին է կանգնում ադրբեջանցու հետ սահմանագծման հարցերի ժամանակ,-ասաց պատգամավորը՝ կարևորելով, որ նախքան արտահերթ ընտրությունները պետք է այդ գործընթացն ավելի խելացի կերպով իրականացվի, մասնագետներ ներգրավվեն։
Սոֆյա Հովսեփյանի կարծիքով իշխանությունները պարտավոր են նման երաշխիք տալ։
Պատգամավորը գտնում է, որ մինչև ընտրությունները պետք է ժամանակավոր կառավարում կազմակերպվի, հակառակ դեպքում ընտրությունները հերթական ճգնաժամը կառաջացնեն․ «Մենք դեռ չենք կայունացել և մեկ էլ գերիների ու մի շարք այլ հարցեր թողած, ընկնելու ենք ընտրությունների, քարոզարշավի հետևից։ Սա ուղղակի անլրջություն է»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ գործող իշխանությունը չի՞ կարող երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել, Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց․ «Չեմ կարող ասել կկարողանա, թե ոչ, բայց ավելի արդյունավետ կլինի ժամանակավոր համախոհության կառավարություն ստեղծել։ Այսինքն` երկիրն այս օրին հասցրած բոլոր ուժերը նստեն, խելք խելքի տան, որոշակի ժամանակահատվածում կառավարեն, մինչև ընտրություններ կանցկացվեն»։
Անդրադառնալով վարչապետի՝ կիսանախագահական համակարգի անցնելու մասին հայտարարությանը, Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ ստացվում է յուրաքանչյուրն իր տեղն ամրացնելու համար ինչ-որ բան է մոգոնում․
«2015-ին հորինվեց խորհրդարանական վիճակը, հիմա՝ 2021-ին, հորինվում է կիսանախագահական համակարգը։ Վարչապետական վիճակում ի՞նչ է արվել, որ հիմա էլ կիսանախագահականում արվի։ Այսինքն` անունը փոխելուց, գործելաոճը կփոխվի՞։ Ենթադրենք կիսանախագահական եղավ և խորհրդարանը չընտրեց, բայց գործելաոճը փոխվելու՞ է։ Խորհրդարա՞նն է իրեն խանգարում աշխատել, խորհրդարա՞նն է ձեռքը բռնել ու ասել՝ գնացեք ցույց արեք գործ անելու փոխարեն։ Ամեն մեկը փորձում է իր ձևով իր դիրքերն ամուր պահի»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ հոկտեմբեր ամսին հանրաքվեով պետք է ընդունեն նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ․ «Ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ