Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   15:38 Խոսում եք՝ օդաչուն կարող է այստեղ թռչել ԵՄ դիտորդական առաքելության շրջանակում, բայց օդանավի տեսակի մասին որևէ հիշատակում չկա. Մանուկյան 03/19/2024   15:29 Վերընտրվելուց հետո Պուտինն առաջինը կայցելի Չինաստան. ԶԼՄ 03/19/2024   15:29 Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը 03/19/2024   15:25 Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետ 03/19/2024   15:21 Գազայի բնակիչներին զանգվածային սով է սպառնում. ՄԱԿ 03/19/2024   15:13 31 գյուղերի մեծ մասի օկուպացումը եղել է ԵՄ դիտորդների ներկայությամբ ու բարելավել է մեր անվտանգությունը, այդպե՞ս է կարծում կառավարությունը. Վարդանյան (տեսանյութ) 03/19/2024   15:09 ԱԺ-ն հաստատում է ԵՄ դիորդների կարգավիճակի մասին փաստաթուղթ, թեեւ դիտորդների մանդատը չի հաստատել. Նազարյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) 03/19/2024   15:09 Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնի դին հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում 03/19/2024   15:02 ՄԻՐ քարտերը մարտի 30-ից կսպասարկի միայն մեկ բանկ 03/19/2024   14:59 Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները 03/19/2024   14:38 ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանից հացահատիկի ներկրման համար մաքսատուրք սահմանել. ԶԼՄ 03/19/2024   14:15 Հուսով ենք, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի. Փաշինյան (տեսանյութ) 03/19/2024   14:11 Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինային, կոչ անում անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում 03/19/2024   14:09 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին 03/19/2024   14:06 Փաշինյանի այցից հետո ՀՀ Տավուշի մարզում բնակիչների մտահոգություններն ավելի են սրվել. համոզվեցին՝ Փաշինյանն ստել է 03/19/2024   14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան 03/19/2024   13:48 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը 03/19/2024   13:42 Բարձրադիր գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա 03/19/2024   13:31 Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, քանի որ գիտի, թե հիմա ինչ իշխանություն է իր առջև. Տիգրան Աբրահամյան 03/19/2024   13:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում է. նրա և վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարությունը՝ ուղիղ 03/19/2024   13:07 Փրկարարները մասնատել են ծառը 03/19/2024   13:04 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 03/19/2024   13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 03/19/2024   12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ 03/19/2024   12:53 Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին անցնելիք տների դիմաց նոր տներ կառուցել տավուշցիների համար. տեսանյութ 03/19/2024   12:51 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 03/19/2024   12:47 Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք. Ասել է Փաշինյանը, որն առանց համաձայնեցված քարտեզի Տավուշում տարածքներ է հանձնում թշնամուն 03/19/2024   12:43 Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/19/2024   12:36 Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, լինելու են նոր տեղահանվածներ․ Թաթոյան 03/19/2024   12:30 Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե ռուսն էլ է հարձակվելու 03/19/2024   12:26 Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք. Գեղամյան 03/19/2024   12:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 03/19/2024   12:17 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 03/19/2024   12:05 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը 03/19/2024   12:01 Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը՝ երիտասարդներին առավել հասանելի․ Փաշինյանը «Տիկ Տոկում» շարք է սկսում 03/19/2024   11:58 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 03/19/2024   11:52 Մենք կարանք գնանք, ասենք՝ չէ, չենք տալիս, դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/19/2024   11:41 Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան 03/19/2024   11:32 «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը 03/19/2024   11:25 Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են 03/19/2024   11:22 Փաշինյանին տավուշցիներն ասել են՝ թշնամուն բերում, հասցնում ես գյուղ, որ ի՞նչ անենք՝ խրամատը մեր «կուխնիայում» փորե՞նք. Գառնիկ Դանիելյան 03/19/2024   11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա 03/19/2024   11:17 Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը 03/19/2024   11:09 Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ 03/19/2024   11:06 Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ 03/19/2024   11:03 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո 03/19/2024   10:55 ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց 03/19/2024   10:53 Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ուղիղ
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան

Խորհուրդ կտայի նաև շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը. Ռոբերտ Հայրապետյանը՝ նախագահին 03/02/2021   20:57  |  Մեկնաբանություն

Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

 
«Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:

Հանրապետության նախագահի այսօրվա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան քաղաքականապես ճնշված կամակատարի ճիգ, որով առավելապես փաստել է իր գործողությունների հակասահմանադրականությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Չեն կարող անտեսվել նաեւ հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:․․․․ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը»։

Պարոն նախագահ, եթե Դուք նշում եք իրավակիրառական պրակտիկայի մասին, ապա պետք է առնվազն հիշեք, որ թե՛ Մովսես Հակոբյանին,  թե՛ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատել եք հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը։

Բարի եղեք, տանը քաղաքական գործիչներ ընդունելուց զատ (առողջ եղեք)՝ վեր հանել եւ կրկին ընթերցել Ձեր իսկ կողմից 2018 թվականի մայիսի 24-ի եւ 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրերը։ Այո, այդ հրամանագրերը ստորագրելիս հիմք եք ընդունել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը, սակայն դրա 1-ին մասի կոնկրետ հիմքերը: Դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսել նաեւ այդ հրամանագրերի առումով Ձեր հակասահմանադրական քայլերի մասին։

Եթե հերթական անգամ ցանկանում եք առաջնորդվել այն ցինիկ արտահայտությամբ՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, բայց ոչ երբեք լինել պետության գլխի առաքելությունը կրող՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ եւ առաջնորդվել բացառապես համապետական եւ համազգային շահերով, ապա այո կարող եք չստորագրել հրամանագիրը եւ դնել վերջակետ։ Իսկ հետո վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետեւելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ։ Չեք կարող Սահմանադրությունն անտեսելով ղեկավարվել այն օրենքի դրույթներով, որի սահմանադրականությունը ինքներդ գտնում եք խնդրահարույց եւ ցանկանում եք այն վիճարկել։

Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, ՄԻԱՅՆ նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։

Ի դեպ, խորհուրդ կտայի նաեւ շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետեւանքներով հանդերձ։

Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով։

Դուք Ձեր հակասահմանադրական քայլերով եւ թողտվությամբ փաստում եք ու հավասարապես մեղսակից եք այն հանցավոր, պետականակործան մոտեցումներում, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետին մեղադրում է իրականում ոչ թե քաղաքական չեզոքություն չպահպանելու, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական չեզոքություն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ եւ իր քաղաքական կամակատարը չդառնալու մեջ, զինված ուժերի սահմանադրական առաքելությունը՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ապահովելու մեջ։ Ուրեմն Արմեն Սարգսյան,  հավասարապես կրում եք դավաճանի խարանը։ Ամոթ եւ անեծք ձեզ եւ ձեր նմաններին։ Պատասխան եք տալու»,- գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 02/03/2021  |  ՄեկնաբանությունԿորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը. Տիգրան Աբրահամյան
20:15 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
20:09 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը էժանագին առուծախի թեմա է դարձրել հայ ռազմագերիների ճակատագիրը, տվեք ինձ հողեր, կտամ մի քանի ռազմագերի. Հայկ Նահապետյան
19:38 02/03/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հասավ իր քաղաքական նպատակին․ Խոսրով Հարությունյան
19:20 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Աբովյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին
16:39 02/03/2021  |  ՄեկնաբանությունԿարծում եմ՝ նախագահը Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ. Իրավաբան
16:34 02/03/2021  |  ՄեկնաբանությունԸստ նախագահի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով մտնել ուժի մեջ. Վարդևանյան
15:55 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը
15:46 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը. դիմում է ՍԴ
14:32 02/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է պատրաստում, որ ԳՇ-ն ՊՆ-ի մեջ մտցնի․ Մարուքյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]