Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է. ՄԻՊ 03/01/2021   16:57  |  ԼՐԱՀՈՍ

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է հայտնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է.

« 1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները:

Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով:

2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է:

Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:

4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:

5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:

Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:

6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ:

7. Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:

Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

8. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա մեր երկրի միջազգային պարտավորությունն է:

9. Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:

Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար:

10. Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը:

11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր:

12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև:

14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

15. Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ:

16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:

Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ:

17. Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին:

Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը:

18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:

Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ:

19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:28 28/02/2021Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը.. ՄԻՊ
23:12 28/02/2021  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է՝ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը
19:59 28/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. հանդիպում ՄԻՊ-ի հետ Նախագահի նստավայրում
11:24 27/02/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. ՄԻՊ
10:26 27/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄտահոգիչ է՝ արդեն քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ
18:32 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը
13:36 25/02/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում. ՄԻՊ
23:27 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումները
17:12 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ բախվում են խնդիրների կենսաթոշակն անկանխիկ ստանալու հարցում
22:39 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]