ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Հայաստանում դեռևս առաքելություն ունի՝ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձը դեպի արևմուտք ուղղելն ու Ռուսաստանից կտրվելը. Նաիրա Զոհրաբյան 03/01/2021 23:40 | Քաղաքական

«Սա հերթական անգամ ապտակ է Հայաստանին։ Վստահ եմ, որ Ռուսաստանը ևս գիտի, որ՝ ի դեմս Փաշինյանի, գործ ունեն իր խոսքի արժեքը չիմացող երկրի ղեկավարի հետ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Կրեմլի մեկնաբանությանը, Երևանից հնչող այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ իրեն սխալ են զեկուցել։
Նաիրա Զոհրաբյանը չի զարմանում, որ Փաշինյանը ստիպված էր հերթական անգամ հերքել իր ասածները. «Ասում է մի բան, հետո փորձում է հաջորդ լայվով սվաղել նախորդ լայվով ասածը և այսպես շարունակ, անլուրջ է»։
Ըստ պատգամավորի՝ շատերը զվարճանում են «իսկանդեր շոուից», բայց ինքը ողբերգություն է համարում, երբ երկրի առաջին դեմքը բացարձակ չի տիրապետում վիճակին։
«Երբ որ երթուղայինի կամ տաքսու վարորդն այդպիսի հայտարարություն անի, կարող ես ասել, որ մարդը փորձում է հասկանալ, բայց չի տիրապետում, պարտավոր էլ չէ ամբողջապես տիրապետել ռազմական նրբություններին, բայց երբ որ երկրի գլխավոր հրամանատարն է ասում, սա խոսում է երկրի քաղաքական էլիտայի սնանկության մասին»։
Անդրադառնալով վարչապետի խոսնակի մեկնաբանությանը, թե առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել, պատգամավորը վստահեցնում է, որ Փաշինյանը իսկանդերի մասին հայտարարությունն արել է գիտակցաբար՝ մեղքը գցելով ռազմական գերատեսչության վրա։
«Մարդիկ կան, որ իսկանդերի հետ կապված հայտարարությունը հերթական «բլթոցն» էին համարում. հազար անգամ ոչ։ Դա հստակ մտածված, հստակ արտաբերված արտահայտություն էր, որպեսզի արևմուտքին հստակ մեսսիջներ ուղարկի, որ ինքը կարող է Ռուսաստանի դեմ այդպիսի հայտարարություններ անել»։
Զոհրաբյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս Հայաստանում առաքելություն ունի և դա Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձը դեպի արևմուտք ուղղելն է և Ռուսաստանից կտրվելը, իսկ դեպի արևմուտք շրջադարձ, նշանակում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի ներկայություն Հայաստանում։
Այսօրվա հավաքներից պատգամավորը մի բան է ակնկալում՝ այնպես անել, որ բախումներ չլինեն։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ բախումներ լինեն, բայց ընդդիմադիրները դա թույլ չեն տա։ Զոհրաբյանը ևս տեղեկություններ ունի, որ խայտառակ վարչական ռեսուրսներ է կիրառվում, այսօր մարդկանց սպառնալով՝ բոլոր կառույցներից հրապարակ բերելու։ Զոհրաբյանն ասում է, եթե նրանք տարբերակ չունեն, թող գան հրապարակ, ապա միանան վարչապետի հրաժարականը պահանջողների ակցիային։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 20:03 Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Գեւորգյան
- 04/13/2021 19:30 Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- 04/13/2021 18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
- 04/13/2021 18:46 Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները