ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա. Չալաբյան 03/01/2021 12:21 | Մեկնաբանություն
Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։ Այս մասին գրում է ֆեյսբուքում «Ազգային օրակարագ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը.
«Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման սկզբից ի վեր, սա առաջին և միակ այդպիսի գործողությունն է, մինչ այդ նա ստորագրել է իրեն ներկայացված կադրային փոփոխությունների ցանկացած առաջարկ, նույնիսկ առավել հակասականները։
Այս աննախադեպ քայլը, սակայն, հստակ բացատրություն ունի՝ Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։
Թվում է, թե ՀՀ Նախագահի կտրուկ խոսքը պետք է սթափեցնող լիներ մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, և նա իր իսկ ձեռքով հրահրած ճգնաժամից պետք է փորձեր խելամիտ փոխզիջումային ելքեր որոնել։ Սակայն արի ու տես, որ նա նույնիսկ ժամանակ չվերցրեց վերլուծելու նախագահի ուղերձը, տառացիորեն մեկ ժամում հետ ուղարկեց նրան իր աղետաբեր առաջարկը, և շտապեց իր կողմնակիցներին հրավիրել հանրահավաքի՝ այն էլ չարագուշակ մարտի 1-ի օրը։
Այս հանրահավաքի նպատակը մեկն է՝ ճնշում գործադրել բանակի, նախագահի և հեռանկարում նաև Սահմանադրական դատարանի վրա, և ավարտի հասցնել Հայոց բանակի գլխատման կործանարար, և մեծ հավանականությամբ մեր ոխերիմ թշնամիների կողմից խրախուսվող պլանը, որոնց համար հայոց բանակը կոկորդին նստած ոսկոր է։
Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ այսօր նա այլևս դուրս չի գալիս նախկինների դեմ, կոռուպցիայի ու թալանի դեմ, ընտրակեղծարարության դեմ՝ այսօր նա դուրս է գալու սեփական բանակի դեմ։ Բանակի, որն ամենաժողովրդական կառույցն է այսօր, որի ղեկավարների ճնշող մեծամասնությունն այսօր պարկեշտ, իրենց կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, դրա համար նաև սեփական արյունով հատուցած մարդիկ են։
Բանակի, որն մեր պետության ողնաշարն է, որի կազմալուծման մասին են երազում մեր թշնամիները, որոնք պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան դրան հասնել, իսկ հիմա փորձում են դա անել իրենց ներքին կամակատարների ձեռքով։
Մնալով առանց մարտունակ բանակի, մենք կմնանք մերկ ու անպաշտպան, և հաջորդ անգամ թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա։ Ուստի եթե մտածում եք ձեր և ձեր երեխաների վաղվա օրվա մասին, այսօր ձեր գործողություններով մի գլխատեք մեր հայոց բանակը։
Թող քաղաքական գործիչները իրար մեջ հարաբերություններ պարզեն, ի վերջո դրա համար կան ընտրություններ, իսկ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից, լծվի իր կարողությունների վերականգման և հզորացման գործին, պաշտպանի մեր բոլորիս խաղաղ կյանքի իրավունքը։ Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ, և ես կոչ եմ անում այդ ընտրությունը կատարել հոգուտ մեր հերոսական բանակի և մեր անվտանգ ապագայի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ