ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կազմակերպվել է ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով 02/28/2021 17:42 | ԼՐԱՀՈՍ

Սույն թվականի փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:
«Հարգելի' հայրենակիցներ.
Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Սույն թվականի փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։
Առաջադրված մեղադրանքի թե’ փաստական կողմը և թե’ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության մամլո հաղորդագրության՝ Արա Սաղաթելյանը մեղադրվում է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է բացառապես նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է հանրահայտ օգտատիրոջ ֆեյսբուքյան օգտահաշիվը։
Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Արա Սաղաթելյանի բացի Հայաստանից մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։
Այդ ցուցակից Արա Սաղաթելյանի անձի ընտրությունը և նրա կալանավորումն ընդգծում է իրականացվող գործընթացի առերեւույթ կողմնակալ և սուբյեկտիվ լինելու հանգամանքը եւ քաղաքական հետապնդման նպատակը։
Պակաս զավեշտալի չէ նաև առաջադրված մեղադրանքի իրավական կողմը։
Մասնավորապես՝ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,
- ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
- ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։
Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։
Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։ Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։ Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։
Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հերթական անգամ հավաստում է Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։
Ավելին՝ ԱԱԾ-ն որոշում է կայացրել սահմանափակելու Արա Սաղաթելյանի տեսակցություններ ունենալու իրավունքը, այդ սահմանափակումը տարածելով վերջինին ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի վրա՝ որեւէ կերպ չպատճառաբանելով այդ որոշումը։
Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձեւում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»,- գրել է Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/14/2021 10:24 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»
- 04/14/2021 10:21 ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»
- 04/14/2021 08:35 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին. Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» ուժին․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:28 Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:26 Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:23 «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»
- 04/14/2021 08:21 Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/14/2021 23:54 Խորհրդարանում այսօր հնչեցված մերկապարանոց հայտարարություններից և ոչ մեկին ես չեմ հավատում. Կարեն Հովհաննիսյան
- 04/14/2021 23:27 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան
- 04/14/2021 22:58 Նիկոլ, այ հենց էսպես էլ Աբգարիս ու Երկնքում գտնվող մեր տղերքի օգնությամբ խեղդելու ենք քեզ ու քեզ ծափահարող օձերին. Գեղամ Նազարյան
- 04/14/2021 22:29 Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/14/2021 19:50 ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/14/2021 19:23 Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին
- 04/14/2021 18:33 Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» ռեստորանին հարակից շենքի ծխատարում. փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
- 04/14/2021 18:22 Հրդեհ Հյուսիսային պողոտայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները