ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները ցուցարարներին ասում են՝ պետք է ակտիվանալ և օր առաջ ազատվել այս դավաճան իշխանությունից. քաղաքագետ 02/28/2021 14:09 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 1-ին հանրահավաք կազմակերպելը մեծ պրովոկացիա է, որն անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը կենտրոնացրել է ամբողջ պետական ապարատը, ադմինիստրատիվ ռեսուրսը, որպեսզի հնարավորինս շատ մարդ դուրս բերի, սակայն նրա մտքերը դրական չեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը դժվարացավ ասել, թե ինչ նպատակ է հետապնդում վարչապետը, սակայն նշեց, որ կա վարչապետի հրաժարականի համընդհանուր պահանջ, և նա փաստացի փորձում է քաղաքացիներին փողոց դուրս բերել և բախում հրահրել՝ իրար հակադրելով ժողովրդի երկու հատվածին:
«Նա պարզապես ուզում է իշխանություն պահել, սակայն այսկերպ ավելի է խորացնելու ներհասարակական հարաբերությունների ճգնաժամը: Ավելի քան 10 տարի նա մարտի 1-ի զոհերի հիշատակը շահարկելով իշխանության է եկել և հիմա փորձելու է նույնն անել: Նա իշխանությունը պահելուց բացի ուրիշ խնդիր չունի, բայդ դրա հետևանքը մեծ ողբերգություն կարող է լինել: Մարդկանց միմյանց դեմ հանելու փաստն արդեն իսկ ողբերգություն է»,-ասաց քաղաքագետը:
Հարցին՝ կկարողանա վարչապետն այդկերպ պահել իշխանությունը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում քաղաքական ապագա չունի. «Ընդդիմությունը պետք է հետևողական լինի վարչապետի հրաժարականի պահանջին և մեծ ուշադրություն դարձնի իր թեզերը հանրությանը ներկայացնելու վրա: Պետք է աշխատի պետական այն ինստիտուտների հետ, որոնք պարտավոր են ապահովել երկու ցույցերի անվտանգությունը և սահմանեն այնպիսի վերահսկողություն, որ իրավապահները տեղում լինեն, զարգացումներն անուշադրության չմատնեն կամ չենթարկվեն վարչապետի պրովոկատիվ որոշումներին: Եթե օրինակ վարչապետը փորձի մարդկանց բազմությունը տանել դեպի Բաղրամյան պողոտա, դա պետք է կանխվի, իրավապահները պետք է թույլ չտան նման բան, որովհետև դրա հետևանքներն ակնհայտ են լինելու: Ընդդիմությունը որպես պատասխանատու ուժ, որն այս պահին ոչ պակաս ազդեցություն ունի հանրության շրջանում, պետք է այդ ազդեցությունն օգտագործի բախումներից խուսափելու և վարչապետի սադրանքները կանխելու համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հանրապետության նախագահն Օնիկ Գասպարյանի հրամանագրի հարցով կդիմի ՍԴ՝ հաշվի առնելով, որ ինքն անձամբ է արձանագրել դրա հակասամանադրական լինելը, քաղաքագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն առանց որևէ բան փոփոխելու, առանց առարկությունները հաշվի առնելու նույն թուղթն ուղարկել է, ինչը բացահայտ արհամարհանքի նշան է երկրի ղեկավարի հանդեպ: Այս իրավիճակում նա չի կարծում, որ նախագահ Սարգսյանն այլ տարբերակ ունի, քան ՍԴ դիմել:
«Միանշանակ է, որ վարչապետը միայնակ է մնացել: Կարծում եմ՝ վարչապետին աջակցում են միայն իրավապահ մարմինների ղեկավարները, սակայն կառույցների շարքերում այդ աջակցությունը չկա: Անգամ ընդդիմության ցույցերը վերահսկող ոստիկաններն անընդհատ ցուցարարներին ասում են, որ պետք է ակտիվանալ, օր առաջ ազատվել այս դավաճան իշխանությունից: Ոստիկաններն արդեն բաց տեքստով են դա ասում ցուցարարներին, այնպես որ չեմ կարծում՝ նա համակարգային աջակցություն ունի: Նիկոլն էլ գիտի, որ չունի, դրա համար փորձում է այլկերպ իշխանությունը պահել, այդպես հանրահավաքներ, միջոցառումներ բեմադրելով, բայց ամեն դեպքում հասկանում ենք, որ իր քաղաքական ռեսուրսը վերջնականապես սպառված է»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վերջինս ընդգծեց՝ Ոստիկանությունում, հատկապես ԱԱԾ-ում սպաները, ծառայողները պատվարժան մարդիկ են, և նրանք պարզապես իրավունք չունեն ետ մնալ բանակի այդ դիրքորոշումից, քանի որ նրանք էլ շատ լավ տեղեկացված են, թե ինչ է կատարվում երկրում և լավ գիտեն՝ ով է այս ողբերգոթյունների հիմնական մեղավորը և պատասխանատուն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ