ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ» 02/27/2021 10:43 | Մամուլ

«168 Ժամ» թերթը գրում է. «Օնիկ Գասպարյանը, ով 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագրի վրա է աշխատել, ըստ էության, չէր կարող հանդուրժել առանց իրեն Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան քննարկումները բանակի ապագայի հետ կապված, բանակում կառավարման մոդելի փոփոխման փորձերը:
Այսինքն՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ մի «վտանգավոր ծիծաղի» պատճառով պաշտոնազրկումն ընդամենը առիթ էր՝ իշխանությունների «երեսին շպրտելու» կուտակվածը: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա, մի բան պարզ է՝ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մի կողմում «դնել» Օնիկ Գասպարյանին, իսկ մյուս կողմում՝ իրեն, իր «չարդարացված» վստահությունը, դա այդպես չէ՝ սա երկու իջևանցիների անձնական կռիվ չէ: Սա հանուն բանակի և բանակի դեմ կռիվ է:
Սահմանադրության 14-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Եվ սրան խոչընդոտելը ոչ այլ ինչ է, քան պետությանը դեմ գնալ:
Իսկ ԳՇ հայտարարությունը ո՛չ քաղաքական հայտարարություն է, ո՛չ էլ ռազմական հեղաշրջման փորձ, այլ սահմանադրորեն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կատարելու իրավունքի պայքար, որից այդքան ջղաձգվում է նաև Փաշինյանի գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց համար նորից սպառնալիք առաջանա»:
Իսկ Հայաստանը կարող է ուժեղ բանակ ունենալ, չնայած, որ պատերազմի զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում բանակին, որոնց մեջ փորձառու սպաներ և հրամանատարներ կային: Մենք սովոր ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, այդ թվում՝ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով, ինչի փորձ Օնիկ Գասպարյանն արել է, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Հ.Գ. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, ադրբեջանական բանակի «վերաձևակերպման» շուրջ քննարկումներ են սկսվել. Ադրբեջանի նախագահը, ով դեմ է արտահայտվել Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը, հայտարարել է՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել: Իսկ մենք ջանասիրաբար շարունակում ենք խզել ՊԲ-ՀՀ ԶՈՒ բարակացած կապը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ 27.02.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/14/2021 10:24 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»
- 04/14/2021 10:21 ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»
- 04/14/2021 08:35 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին. Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» ուժին․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:28 Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:26 Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:23 «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»
- 04/14/2021 08:21 Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/14/2021 23:54 Խորհրդարանում այսօր հնչեցված մերկապարանոց հայտարարություններից և ոչ մեկին ես չեմ հավատում. Կարեն Հովհաննիսյան
- 04/14/2021 23:27 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան
- 04/14/2021 22:58 Նիկոլ, այ հենց էսպես էլ Աբգարիս ու Երկնքում գտնվող մեր տղերքի օգնությամբ խեղդելու ենք քեզ ու քեզ ծափահարող օձերին. Գեղամ Նազարյան
- 04/14/2021 22:29 Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/14/2021 19:50 ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/14/2021 19:23 Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին
- 04/14/2021 18:33 Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» ռեստորանին հարակից շենքի ծխատարում. փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
- 04/14/2021 18:22 Հրդեհ Հյուսիսային պողոտայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները