ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլիզմն ամենաեղկելի, ամենավտանգավոր, ամենաազգակործան բանն էր, որը կործանեց Արցախը, իսկ հիմա կործանում է Հայաստանը. Զոհրաբյան 02/27/2021 17:02 | ԼՐԱՀՈՍ
Թշնամանքը, ատելությունը, հայի կողմից հային ատելն այն է, ինչ ուզում է Նիկոլը։ Նիկոլի հիմնական խաղաքարտն ատելությունն է, հային հայի դեմ հանելն է։ Նիկոլը Հայաստանում չունի այլևս որևէ հենարան։ Նրա միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը, ատելությունը։ Այս մասին հանրահավաքի ընթացքում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե ես փորձեմ խոսել մանիպուլյացիայի հանճարի մասին, ապա անտարակույս, Նիկոլը համաշխարհային պատմության մեջ մնալու է որպես պոպուլիզմի, դեմագոգիայի, մանիպուլյացիայի հանճար։ Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե նվազագույն դաստիարակություն, նվազագույն ինտելեկտ, զրո հայրենասիրություն ունեցող այդ մարդն ինչով է կարողացել մանիպուլյացնել իսկապես ազնիվ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին՝ երկու տարի առաջ և անկեղծ՝ չեմ կարողանում հասկանալ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ մարդկանց ազդեցության տակ գցելու համար պետք է լինել հայրենասեր։
Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլին իմանալով և ճանաչելով, ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ Նիկոլը մարդ է, որն ատում էր Արցախը և հանձնեց Արցախը, մարդ է, որ չի սիրում Հայաստանը և հիմա ամեն ինչ անում է՝ հային հայի դեմ հանելու համար։
Զոհրաբյանը հիշեցրեց 2007թ «Ադրբեջանի օրեր Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել էր՝ «երբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է և ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այդքան՝ լավ»։ Զոհրաբյանը նշեց, որ դա ասվել էր դեռևս 2007թ՝ լրագրող և խմբագիր Փաշինյանի կողմից, իսկ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն իրականացրեց Արցախը հանձնելու իր ծրագիրը։
«Իմ գործընկերներն ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք դա դավաճանություն էր, թե անմեղսունակության, դիլետանտիզմի, հիվանդագին փառասիրության և որևէ մեկին չլսելու արդյունք, ես ունեմ իմ հստակ պատասխանը։ Ես վստահ եմ, որ Նիկոլի և նիկոլական խունտայի նյուրնբերգը լինելու է»,- նշեց Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ իշխանական իր գործընկերներին, որոնք, ըստ Զոհրաբյանի, քաղաքական պատանդ են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որովհետև Փաշինյանն ավելի նվազ է դասում նրանց, քան՝ իր ուսապարկը։
«Երբ ՔՊ խոսնակն ասաց, որ Նիկոլի ուսապարկն անգամ ավելի շատ ձայն կհավաքեր, քան՝ դուք, իմացեք՝ այդ խոսքերը գրել է Նիկոլ Փաշինյանը։ Այո, իր համար իր ուսապարկը հազար անգամ ավելի արժեքավոր իր է, քան՝ ձեզնից յուրաքանչյուրը։ Թոթափե՛ք այդ կեղծ բարեպաշտությունը, թոթափեք նիկոլիզմը ձեր ուսերից, որովհետև նիկոլիզմն ամենաեղկելի, ամենավտանգավոր, ամենաազգակործան բանն էր, որ կործանեց Արցախը և հիմա էլ կործանում է Հայաստանը։ Ես լավ գիտեմ Նիկոլին, Նիկոլն ուզում էր պատմության մեջ մնար որպես փրկիչ, հիմա նա գիտի, որ իր տեղն այլևս հայոց պատմության մեջ ամրագրվել է որպես «Նիկոլ, դավաճան», որպես մարդ, ով հանձնեց Արցախի 75 տոկոսը, որպես հողատու, ով հանձնեց մեր սրբավայր Շուշին»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Պատգամավորը պատմեց, որ իրեն անհարմար է զգացել որպես հայ, երբ օրեր առաջ Մոսկվայում մտել է մի հաստատություն, որտեղ ճաշում էին նաև ադրբեջանցիներ, որոնք տեսնելով, որ հայ պատգամավոր է մտնում, դիտավորյալ միացրել են «Նոլդու, Փաշինյան» երգը, իսկ Զոհրաբյանը՝ իր գործընկերների հետ գլխիկոր դուրս են եկել։
«Նիկոլը մեզնից վերցրել է մեր արժանապատվությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլը միակ մեղավորն է, որովհետև վերջինս հնարավորություններ է ունեցել կասեցնելու պետականակործան պատերազմը, բայց չի արել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ