ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարգախոսն է՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը չի լինի. քաղաքագետ 02/26/2021 23:09 | Քաղաքական

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում վարչապետ է աշխատում, Հայաստանում քաղաքական լարվածությունը չի նվազի, իսկ հանրային, քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը բնականոն հուն չի վերադառնա: Այդ մարդը չունի ո´չ լեգիտիմություն, ո´չ կոմպետենտություն, բացարձակապես չունի ոչ մի հնարավորություն՝ առաջ տանելու Հայաստանը, լուծելու գերիների ու անհետ կորածների հարցը, պատերազմի հետևանքները, ինչպես նաև՝ պատշաճ կերպով ներկայացնելու երկիրը միջազգային ասպարեզում: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկայունության աղբյուրն է, հետևաբար, ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբի երեկվա հայտարարությունը խիստ պահանջված էր, եթե չասենք, նույնիսկ, ուշացած»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:
Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ անկախ նրանից, թե ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, ինչ զարգացումներ կլինեն, ամենակարևորն այս պահին այն է, որ հաջողվի պրոցեսները պահել քաղաքական դաշտի շրջանակներում. «Որպես կանոն, ցնցումների կողմնակից մշտապես Նիկոլ Փաշինյանն է եղել, որի արդեն այսօրվա կարագախոսն է՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը չի լինի: Նա շատ լավ է հասկանում, որ իշխանափոխությունից հետո ինքն, անպայման, քրեական պատասխանատվության է ենթարկվելու՝ թե´ պատերազմից առաջ տեղի ունեցածի, թե´ բուն պատերազմի, թե´ դրա խայտառակ պարտության և հետևանքների առնչությամբ: Հետևաբար, աթոռին կառչած մնալու իր գլխավոր մոտիվացիան վախն է: Աթոռից կտրվելն իր համար, նույնիսկ, ֆիզիկական անվտանգության խնդիր է, ինչպես նաև՝ այս ընթացքում կայծակնային արագությամբ կուտակած միջոցների ապահով պահպանման խնդիր: Այլ հարց է, թե ի՞նչ է սպասում Փաշինյանի թիմակիցներին իշխանափոխությունից հետո: Պարզ է, որ նրանց մեծ մասի համար, իհարկե, ֆիզիկական անվտանգության խնդիր չկա, պարզապես, ե, նրանք, միգուցե, չեն կարողանում վճռական որոշում կայացնեն: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանը քաղաքական մահապարտության խորհրդանիշ է: Անկասկած, նա իր հետ կտանի նաև իր թիմակիցներին, որովհետև իր համար նրանք, բացարձակապես, որևէ արժեք չեն ներկայացնում, ինքը միայն իր անձնական խնդիրներն է լուծում»,- նշում է Անդրանիկ Թևանյանը:
Խոսելով Փաշինյանի որդեգրած վարքագծի մասին՝ Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ առավել տհաճ է լսել, թե ինչպես է նա բարձրախոսը ձեռքին, աջ ու ձախ հայտարարում, թե սիրում է բոլորին, այն պարագայում, երբ նրա համար միևնույն են ոչ միայն բոլորը, այլև մի ողջ պետություն՝ մեծ իմաստով վերցված: Վերջինս նկատում է՝ այդպիսի պոպուլիստ, դեմագոգ և երեսպաշտ վարքագիծ դրսևորելով, Նիկոլ Փաշինյանն, անուղղակիորեն հայտարարում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է. «Փաշինյանն անընդհատ կեղծում է իրեն, նա այդպիսին էր ընդդիմադիր աշխատած տարիներին, երբ բավական լավ էր կեղծում, դրա դիմաց էլ բավականին լավ վճարվում էր, հիմա էլ իշխանությունում է աշխատում և այս անգամ՝ բավական լավ ինքնավարձատրվում է»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:
Արդյո՞ք Փաշինյանը գիտակցված արյունալի բախման է տանում ժողովրդի երկու հատվածներին: Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ այս մարդը, բացարձակապես, որևէ խնդիր չունի՝ արյուն հեղելու տարբերակով մի քիչ էլ իշխանական աթոռին մնալու հեռանկարի հետ. «Որպես ընդդիմություն, նա դա արդեն մեկ անգամ արել է՝ 2008 –ի մարտի 1-ին, որպես իշխանություն՝ առավել ևս, նման խնդիր չի ունենա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՞ս կլուծվի իր անձի անվտանգության հետ կապված խնդիրն, ինչպես նաև՝ կուտակած ռեսուրսների պահպանման հարցը: Այլ իրավիճակ է ստեղծվում, երբ հասարակությունը զանգվածային կերպով ոտքի է կանգնում: Այս պարագայում նա չի կարող այդպիսի քայլերի գնալ: Եթե սրան էլ հավելենք նաև Զինված ուժերի հայտարարությունը, որն իր մեջ որոշակի չափով բալանսավորում է պարունակում և բախումները, հնարավորինս, բացառելու որոշակի երաշխիքներ է տալիս, ապա հույս կա, որ կհաջողվի շրջանցել արյունահեղության հեռանկարը: Ամեն դեպքում, մենք չենք կարող անտեսել Նիկոլ Փաշինյան անձի արատավոր վարքը: Նա չի խորշի՝ թող լիքը զոհ պահանջվի՝ ինձնից բացի կարգախոսից, ինչը նա մի քանի անգամ արդեն հաստատել է՝ ինչպես մարտի 1–ին, այնպես նաև` վերջին պատերազմի ընթացում», -ամփոփելով զրույցն, ասում է քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով իր վճռական բողոքն էր արտահայտել անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել էր առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա, միաժամանակ ընդգծելով, որ երկրի և պետության համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնելով՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 23:49 Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- 04/13/2021 23:36 Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության միջոցառումների անհրաժեշտությունը. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 21:36 Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ. Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը հաղթողների սեղանից. Մինասյան
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները