ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը միջնորդի դեր է կատարում բանակի ու վարչապետի միջև, իսկ արդյոք ունի այդքան հեղինակություն. Խոսնակի մեկնաբանությունը 02/26/2021 13:22 | ԼՐԱՀՈՍ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանն այս պահին միջնորդի դեր է կատարում բանակի ու վարչապետի միջև։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու հրամկազմը երեկ հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայրենիքի փրկության շարժումը, հանրային, ռազմական գործիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին բանակին՝ կարեւորելով Նիկոլ Փաշինյանի անցնցում հրաժարականը։ Իսկ վերջինս հրավիրեց հանրահավաք ու անվտանգության աշխատակիցների մի քանի շարքով շրջապատված դուրս եկավ երթի։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե պատրաստ է կողմերի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնել՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ Իսկ արդյոք ընդդիմությունը պատրաստ է հանդիպել Ա.Հարությունյանին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ԱՀ նախագահի խոսնակը նշեց.
«Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինքը պատրաստ է ստանձնել միջնորդություն։ Հարցրեք մյուսներից՝ իրենք պատրաստ են ընդունել այդ միջնորդությունը, թե չէ։ Իրավիճակը պետք է լիցքաթափվի՝ միակ նպատակը սա է»,- ասաց խոսնակը՝ արձագանքելով ընդդիմության հետ հանդիպելու հավանականությանը վերաբերող հարցին՝ նշելով, որ այս պահին միջնորդի դեր է կատարում բանակի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։
Նա վերահաստատեց, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք՝ դեռ երեկ խոսնակը նշել էր, որ «միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները»:
Հարցին՝ փաստացի միայն բանակի ու վարչապետի միջև է Հարությունյանը միջնորդի դեր կատարում, Ավանեսյանն ասաց. «Այս պահին՝ այո»։
Իսկ արդյոք ընդդիմությունը համաձայնություն տվե՞լ է, որ Հարությունյանը դառնա միջնորդ, ԱՀ նախագահի խոսնակը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել ընդդիմությանը։
ԱՀ նախագահի խոսնակը չմեկնաբանեց նաև, թե արդյոք Հարությունյանն ունի՞ այնքան հեղինակություն, որ կարողանա միջնորդի դեր կատարել.
«Նախագահը այս պահին զբաղված է միջնորդական բարդ աշխատանքով։ Միայն իրեն վստահ մարդը կարող է նման իրավիճակում ստանձնել նման պարտականություն՝ ընդ որում ինքնակամ»։
Առաջիկայում հնարավոր են նոր հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի հետ՝ հարցին ի պատասխան խոսնակը նշեց, որ այս պահին դեռ հստակ չէ՝ նոր հանդիպումներ նախատեսված են, թե ոչ։
«Մենք խոսում ենք չավարտված գործընթացի մասին»,- նշեց խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
- 04/13/2021 20:03 Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Գեւորգյան
- 04/13/2021 19:30 Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- 04/13/2021 18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 19:43 Փրկարարները հայտնաբերել են Թասիկ գյուղի կորած բնակչի դին
- 04/13/2021 18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները