ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը 02/26/2021 12:57 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս գումարները և ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։
Գումարի մի մասն ուղղվելու է քննչական նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների (շենք, սարքավորումներ, աշխատավարձ և այլն) ապահովմանը։ Այս մարմինը, բարեվարքության ստուգում անցած կադրերի ու նեղ մասնագիտացման շնորհիվ առավել արդյունավետ է դարձնելու կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։
Հայտարարվել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին, որի դատավորները, մասնագիտական պատրաստում են անցնելու Արդարադատության ակադեմիայում և որոնց բարեվարքությունը ստուգվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ հոգեբանական կայունությունը՝ ժամանակակից գործիքակազմով։ Հատկացված այս աջակցության միջոցով նոր մասնագիտացված դատարանի դատավորների համար կապահովվի ավելի բարձր աշխատավարձ՝ լավագույն կադրերին համակարգ ներգրավելու նպատակով, ինչպես նաև գումարներ կուղղվեն նոր դատարանի շենքային պայմանների ապահովմանը։
Կավելացվեն դատավորների հաստիքները՝ այսպիսով լուծելով և՛ դատարանների ծանրաբեռնվածության, և՛ դատական համակարգում նոր ու բարեվարք մասնագետների՝ դատավորների ներգրավման հարցը։ Սրանով էականորեն կբարձրացվի նաև նախաքննության փուլին առնչվող գործերով (հատկապես մեծ թիվ կազմող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերահաստատելու և այլն) դատարանի կողմից որոշումների կայացման արդյունավետությունն ու նման որոշումների նկատմամբ վստահությունը, ինչպես նաև կապահովվի այդ գործերով դատավորների մասնագիտացումը։
Կներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետները կրճատելու հարցում։ Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով կնվազի 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։
Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերով։
Համաձայնագրով հատկացվող գումարները կուղղվեն նաև արբիտրաժի ինստիտուցիոնալ կառույցի ստեղծմանն ու ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական վերազինմանը։ Արբիտրաժի ինստիտուտի խրախուսման, որակյալ կադրերի ներգրավման ու նպաստավոր իրավական հիմքեր ձևավորելու արդյունքում բիզնես կառույցները, ներդրողները վեճերի դեպքում հնարավորություն և ցանկություն կունենան դիմելու պրոֆեսիոնալ, ոչ ժամանակատար և կողմերի շահերից բխող լուծման՝ դատարան դիմելու փոխարեն։ Իսկ «Փորձագիտական կենտրոն»-ը, ոլորտում ունենալով ամենամեծ ծանրաբեռնվածությունը, հաճախ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով չի կարողանում ապահովել անհրաժեշտ փորձաքննության կատարումը, ինչը հանգեցնում է դատավարության ժամկետների ձգձգման։ Ուստի, դատավարական նման ձգձգումները բացառելու համար նշված գումարները նախատեսվում է նաև ուղղել «Փորձագիտական կենտրոն»-ի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ