Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   19:34 Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից, հատկապես ՌԴ-ից, Եվրոպան կնախընտրի սեփական արտադրողներին խթանել. Գագիկ Մակարյան 03/29/2024   19:24 Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին 03/29/2024   19:07 Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ shamshyan.com 03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Գեւորգ Արշակյանը « Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանակիր է 02/26/2021   14:47  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:

Դեռ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու  մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս Գևորգը հերոսաբար զոհվել է:   

Մեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ՝ դեռ 2017-ին, Գևորգը, խոսելով երազանքների մասին, նշել էր. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր հավաքվել էին Գևորգի մայրը, մորաքույրները, ընկերները, դասախոսները, տարբեր ֆակուլտետների դեկաններ ու պրոռեկտորներ՝ ևս մեկ անգամ հարգելու Գևորգի հիշատակը և փառաբանելու նրա սխրագործությունը:

«Այսօր մենք շատ հպարտ ենք, որ ունեցել ենք Գևորգի նման սան, բայց մյուս կողմից՝ գլխիկոր ենք, որ նա այսօր մեզ հետ չէ: Հենց նրա պես բազմաշնորհ, անձնազոհ մարդկանց գործունեության շնորհիվ է, որ այսօր դեռ ունենք մեր մի կտոր հայրենիքը: Եթե չլինեին Արշակյանի նման հերոսներ, մենք վաղուց կորած կլինեինք պատմության հորձանուտներում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով, բացառիկ են այն ուսանողները, որ իրենց հրաշալի դրսևորել են գիտության տարբեր բնագավառներում, սովորել տարբեր ֆակուլտետներում, և ավելի բացառիկ կամ գուցե եզակի է այն ուսանողը, որն այս ամենի հետ մեկտեղ որոշել է դառնալ ռազմական գործիչ. «Արշակյանն այդպիսինն էր, և ես վստահ եմ, որ եթե նա շարունակեր իր մարտական ուղին, դառնալու էր փայլուն ռազմական գործիչ»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հանդիսավորությամբ ընթերցեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումը և հուշամեդալը հանձնեց Գևորգի մայրիկին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեռ մանուկ հասակից ճանաչել է Գևորգին, ասաց, որ նրա ձևավորման և կայացման գործում անվիճելի դեր ունի ընտանիքը. «Գևորգի պապի՝ ավագ Գևորգի և ընտանիքի մյուս բոլոր անդամների բոլոր լավ հատկանիշները վստահաբար փոխանցվել են Արշակյանին և դրսևորվել լավագույնս»:

Նրա խոսքով, մարդիկ ամբողջ կյանքում կարող են շատ լավ գործեր իրականացնել, հայտնագործություններ անել և շատ դեպքերում գնահատվել մահից հետո, սակայն Գևորգն իր կարճ կյանքի ընթացքում դարձավ խորհրդանիշ և գնահատվեց կենդանության օրոք. «Նա ուղենիշ էր իրեն ճանաչող բոլոր ուսանողների համար, իսկ հիմա արդեն՝ բոլորի»:

Գագիկ Ղազինյանը վստահ է, որ մահից հետո Գևորգն իր օրինակով ու կերպարով ավելի շատ է ծառայելու հայրենիքին:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը փաստեց՝ Գևորգը միշտ ներկա պիտի լինի բոլոր սերունդների համար. «Նա այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում»:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն էլ ասաց, որ Գևորգը բազմակողմանի էր զարգացած, հետաքրքրվում էր գիտությամբ, սիրում արվեստը. «Բազմաշնորհ էր, ընկերասեր, նա համալսարանական էր էությամբ և վստահաբար դառնալու էր լավագույն գիտնականներից մեկը»:

Նրա կարծիքով, Գևորգն իր գործունեությամբ ձևավորել էր մի կերպար, որն արտացոլում է ժամանակակից երիտասարդության լավագույն տեսակը:

Գևորգի ուսանողական և մարտական ընկեր, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ Գևորգը ցանկացած քայլ անելիս յուրահատուկ ու բացառիկ էր. «Այժմ մենք էլ ինչ-որ բան անելիս մտածում ենք, թե ինչպես կարձագանքեր Գևորգը, ինչ կասեր»:

«Գևորգը ցանկացած ֆակուլտետի ուսանողի հետ կարող էր խոսել նրա մասնագիտությունից, անվերջ բանավիճել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել»,- ասաց Դավիթը և հիշեց, որ երբ ջոկատով գնացել էին Գևորգի զորամաս, տեսել էին այն նույն ճանաչումը, սերն ու հարգանքը, որ վայելում էր Գևորգը համալսարանում:

«Ես Գևորգին միշտ կենդանի եմ հիշելու, չեմ պատկերացնում մի օր, որ գամ համալսարան, անեմ մի գործողություն և չհիշեմ նրան,- ասաց ՈՒԽ նախագահը և շնորհակալություն հայտնեց Գևորգի մայրիկին,- Դուք վառ օրինակ եք, որ հերոսներ ծնվում են հայ մորից»:

  

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:22 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը միջնորդի դեր է կատարում բանակի ու վարչապետի միջև, իսկ արդյոք ունի այդքան հեղինակություն. Խոսնակի մեկնաբանությունը
08:46 26/02/2021  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
21:21 25/02/2021ԱԱԾ տնօրենը փորձում է ճնշում գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ
12:44 25/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը պատրաստվում է միջնորդ դառնալ
11:49 25/02/2021  |  ՄեկնաբանությունԶոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
13:02 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արայիկ Հարությունյանն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել Աշոտ Հակոբջանյանին
08:22 23/02/2021  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանը վախենում է․ «Հրապարակ»
12:37 22/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին
18:34 20/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր ներուժն ու էներգիան պետք է ծառայեցվի Արցախի նոր վերածննդին՝ Արցախյան շարժման արժեքաբանության հիման վրա. Արայիկ Հարությունյան
10:20 20/02/2021  |  ՄեկնաբանությունՄենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան.Արցախի նախագահ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]