ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը պատրա՞ստ է ցույց տալու, որ իսկապես չունի քաղաքական իշխանությունից կախվածություն. փաստաբան 02/26/2021 16:13 | ԼՐԱՀՈՍ

Դատախազությունն այս պահին պատրա՞ստ է ցույց տալ, որ իսկապես չունի քաղաքական իշխանությունից կախվածություն, որ իսկապես ավտոնոմ սահմանադրական մարմին է, որը սահմանափակված է Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ քրեական օրենսգրքով, թե ոչ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը վկայում էր, որ երկրի քաղաքական իշխանությունների կողմից առնվազն անփութության հետ կապված հանգամանքներ կան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբան, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին։ Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ այն կցվել է արդեն հարուցված քրեական գործին։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրավաբանների հետ տարբեր հանդիպումների ժամանակ փորձել է իր անգործությունն արդարացնել ապացույցների անբավարարությամբ, թե երբ զինվորականները խոսեն՝ քայլեր կձեռնարկի։ Երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին։ Արդյո՞ք սրան համարժեք գնահատական կտա դատախազությունը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ևս ներկա էր իրավաբանների հետ գլխավոր դատախազի հանդիպմանը՝ փակագծեր չբացեց, սակայն նշեց, որ գլխավոր դատախազի դիրքորոշումն այն էր, որ դեռևս կատարվում է քննություն և որոշակի նոր հանգամանքների բացահայտման անհրաժեշտություն տեսնում են։
Փաստաբանը հիշեցրեց շրջանառվող լուրերը՝ քաղաքական իշխանությունների կողմից «Իսկանդեր» զենքի կիրառման արգելքի վերաբերյալ, ինչը, ըստ Վարդևանյանի, ևս փաստական տվյալ է, որը պետք է գնահատականի արժանանա։
«Դատախազությունը մշտապես պնդում էր, որ իրենք քաղաքական կախվածություն չունեն՝ գործադիր իշխանությունից։ Խիստ վերապահում ունեմ այդ հայտարարության հետ կապված, քանի որ իրական կյանքում լրիվ հակառակը տեսել եմ»,- նշեց նա՝ հավելելով, որ դատախազությունն այս պահին պատրա՞ստ է ցույց տալու, որ իսկապես չունի քաղաքական իշխանությունից կախվածություն։
Հարցին՝ արդյո՞ք դատախազությունը հանցավոր անգործություն է դրսևորում, փաստաբանը պատասխանեց. «Առնվազն, եթե տեսնենք, որ այսօր էլ որևէ գործողություն չկա։ Դատախազությունը ցանկություն չունի՞ որևէ հայտարարությամբ հանդես գալ՝ կոնկրետ քրեական գործի հետ կապված, ոչ թե ՝ սահմանադրական կարգի տապալման կամ նմանատիպ այլ հայտարարությունների վերաբերյալ, այլ՝ կոնկրետ ներկայացված հաղորդման շրջանակներում՝ արդյոք նոր փաստական տվյալներ վերլուծվել են, թե ոչ և ինչ հետևության է եկել դատախազությունը՝ որպես դատավարական հսկողություն, ղեկավարություն իրականացնող մարմին, ասելիք չունե՞ն»։ Փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը գնում է ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական գործընթացների մասին, որովհետև, եթե դատախազությունը չի խոսում, ապա հենց իրենք են քաղաքական գործունեությամբ զբաղվողը։
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, որի շրջանակներում քննության առարկա է դարձվել նաև հաղորդումը, փաստաբանը նշեց, որ նախաքննությունն իրականացնողը ՀՔԾ-ն է, որից այս երեք տարիների ընթացքում որևէ արդարադատություն, իրավականություն, քրեական դատավարություն չի տեսել։ Բացի դա՝ փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «միջնորդական առաքելությամբ» հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներկայությամբ, այն դեպքում, երբ Հարությունյանը պետք է առնվազն հարցաքննվի ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում՝ հանդիսանալով կողմ։ Մասնավորապես, երեկ պաշտոնապես հայտարարվել է, որ Արայիկ Հարությունյանը գտնվել է Երևանում. իսկ վերջինիս մասնակցությամբ հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ ՀՀ իշխանություններից պատերազմի օրերին օգնություն խնդրելու և այդ խնդրանքներն իշխանությունների կողմից անպատասխան թողնելու վերաբերյալ. ուսումնասիրվում է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ուստի՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք վերջինս հարցաքննվել է այդ գործի շրջանակներում այն պարագայում, երբ ինքը գտնվում էր Երևանում։
«Այդ ձայնագրության իսկությունը ոչ մեկը կասկածի տակ չդրեց, հեռախոսազրույցի մյուս կողմը նույնիսկ ամբողջությամբ հաստատել է այն»,- նշեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 23:49 Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- 04/13/2021 23:36 Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության միջոցառումների անհրաժեշտությունը. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 21:36 Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ. Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը հաղթողների սեղանից. Մինասյան
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները