ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանը լուրջ շեղումներ ունի, մի ողջ պետություն գերի է ընկել այդ հիվանդ մարդու զառանցանքների և ոչ ադեկվատ գործողությունների ձեռքը».Արմեն Մանվելյան 02/24/2021 18:49 | ԼՐԱՀՈՍ

«Հայաստանում վարչապետ աշխատող անձի երեկվա զառանցանքները հերթական անգամ փաստի առաջ են կանգնեցրել մեր պետությանը: Ի՞նչ է նշանակում՝ Իսկանդերը 10 տոկոսով է պայթել, այն կամ պայթում է կամ չի պայթում, սա ի՞նչ ցնդաբանություն է: Չեմ հասկանում՝ ո՞վ է դրան նմանօրինակ ինֆորմացիա փոխանցել, որ ինքն էլ եթերում՝ հրապարակային զրույցի ընթացքում, բարձրաձայնում է այդ մասին՝ հերթական անգամ հարվածի տակ դնելով Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ, առանց այն էլ՝ լարված հարաբերությունները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Իսկանդերը պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը, նշել է. «Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ։ 80-ականների զենք էր, գուցե»։ Փաշինյանի այս դիտարկումները մեծ արձագանք են գտել Ռուսաստանում՝ Փաշինյանին մեղադրելով ստախոսության մեջ ու պահանջելով,որ ներողություն խնդրի՝ Ռուսաստանի հեղինակությանը պատճառված վնասի համար։
Արմեն Մանվելյանը նկատում է՝ հերթական անգամ բախվելու ենք դաշնակից երկրի հետ անցանկալի միջադեպի հետ. «Մենք ունենք մի իշխանություն, որը սկզբունքորեն թքած ունի ցանկացած տեսակի միջազգային հարաբերությունների վրա: Ընդ որում, սա տարածվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ-ի, Չինաստանի և մնացյալ այլ երկրների ու պետությունների վրա նույնպես: Երկրում վարչապետ աշխատող անձի ողջ երեքամյա գործունեությունը միտված է եղել այդ հարաբերությունների խարխլմանն ու վարկաբեկմանը, ինչին այդ մարդը շատ հաջող կերպով հասնում է: Հիմա երկիրն այնպիսի մի խայտառակ իրավիճակում է հայտնվել՝ թե´ տնտեսական, թե´ ռազմական, թե´ քաղաքական ու մնացյալ բոլոր առումներով նույնպես, որ այլևս ոչ մի բան ինձ չի զարմացնում»:
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների անկումային որակների մասին՝ Արմեն Մանվելյանը նշել է՝ հատկապես հիմա մեր պետության համար չափազանց կարևոր է այդ երկրի հետ բարիդրացիական և նորմալ հարաբերությունների հաստատումը. «Հետևաբար, քայլ առ քայլ, ամեն հնարավոր միջոցներով փորձել վարկաբեկել ռազմավարական դաշնակցին, այլ բան չէ, քան քաղաքական իշխանության հանցավոր դիտավորություն կամ անմեղսունակ վարքի դրսևորում: Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ այսօր Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, ով ակնհայտ կերպով ադեկվատ չէ, նա, իսկապես, և´ մտավոր, և´ հոգեկան լուրջ շեղումներ ունի, ապա ստացվում է, որ մի ողջ պետություն գերի է ընկել այդ հիվանդ մարդու զառանցանքների և ոչ ադեկվատ գործողությունների ձեռքը»,- ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետը:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում Իսկանդեր զինատեսակի կիրառման հետ կապված հարցադրումներին՝ Արմեն Մանվելյանն ընդգծել է, որ դեռ պատերազմի օրերին իր հրապարակային ելույթներում բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Իսկանդերով պետք է հարված հասցնել ադրբեջանական նազթագազամուղների ուղղությամբ՝ շարքից հանելով Բաքու - Ջեհյան նավթամուղը, որ այդ օրերին չէր դադարեցրել իր աշխատանքը։
««Սովորաբար, պատերազմական իրավիճակների տրամաբանությունն ու ռազմավարությունը հուշում է, որ ստրատեգիական նշանակության այնպիսի ինֆրաստրուկտուրաներ, ինչպիսին գազամուղներն ու նավթամուղներն են, պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը, այնինչ, Ադրբեջանը չէր արել դա, այսինքն՝ Բաքու – Ջեյհան նավթամուղն, իհարկե ոչ ամբողջ ծավալով, բայց 50 տոկոսով աշխատում էր: Ինչի՞ մասին է խոսում սա՝ առնվազն նրա, որ ադրբեջանական կողմն ինչ -որ երաշխիքներ, այնուամենայնիվ, ունեցել է, որ գազամուղներին ու նավթամուղներին հարված չի հասցվի, ինչին էլ մենք ականատես եղանք՝ ողջ պատերազմի ընթացքում: Թե ինչո՞վ էր դա պայմանավորված, այն պարագայում, երբ ողջ պատերազմի ընթացքում տասնյակ մասնագետներ բարձրաձայնում էին այն մասին, որ պետք է անհապաղ կերպով հարված հասցնել ադրբեջանական այդ ենթակառուցվածքներին, կպարզի հետաքննությունը: Մի բան հաստակ է՝ եթե հայկական կողմը Իսկանդերը գործի դներ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը և հարված հասցներ նավթագազամուղներին, ապա պատերազմը բոլորովին այլ ելք կունենար: Արդեն թշնամին մեզ կխնդրեր, որպեսզի պատերազմը կանգ առնի, ինչը հայկական կողմը համառորեն չարեց: Հետևությունները թողնում են ընթերցողներին…»,- ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը մտածված է գնում, հատկապես, հայ – ռուսական հարաբերությունների վատթարացման համառ ճանապարհով՝ բանախոսը նշել է. վաղուց արդեն համոզվել է, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի հայտարարությունների մեծ մասը պահի տակ արված և անհավասարակշիռ զառանցանքների կույտ են, որոնք բնորոշ են հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձին:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- 04/12/2021 23:24 Ո՞րն է ավելի վրդովվեցնող. Ավետիք Իշխանյան
- 04/12/2021 22:45 Այդ ցուցանմուշները պետք է երկար ապրեն, շատ երկար. Էդգար Ղազարյան
- 04/12/2021 22:32 Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը. Միքայել Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
- 04/12/2021 19:14 Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել գետից
- 04/12/2021 18:26 Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները