Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ)
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ բախվում են խնդիրների կենսաթոշակն անկանխիկ ստանալու հարցում 02/24/2021   17:12  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։ Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։

Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։

Այս կանոնը շատ դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդկանց կյանքում: Բազմաթիվ բարձաձայնումներից հետո՝ 2020 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովն ընդունեց օրենքում փոփոխություն՝ անձամբ բանկ ներկայանալու պահանջի հարցում նախատեսելով բացառություններ:

Ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ նշված կարգավորմանը հաջորդեց ՀՀ պարետի ցուցումը, որով կենսաթոշակառուների (նպաստառուների) համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը:

Սեպտեմբեր ամսին միայն Կառավարությունը սահմանեց, որ շահառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները և մշտադիտարկումը վկայում են, որ գործնականում բանկի աշխատակիցները չեն այցելում շահառուի գտնվելու վայր եւ ոչ բոլոր բանկերն են ներդրել կամ կիրառել տեղեկատվատեխնիկական միջոցներ։

Այսինքն, փոփոխությամբ նախատեսվել է բանկի հայեցողական մոտեցումը «կարող է» բառի ամրագրմամբ՝ որպես կենսաթոշակի իրավունքի իրացման պայման:

Այլ կերպ ասած, համոզվելու պարտավորությունն առ այն, թե արդյոք կենսաթոշակառուն Հայաստանում է, թողնվել է բանկի հայեցողությանը կամ կամքին․ բանկը կարող է իրականացնել, կարող է և չիրականացնել:

Արդյունքում, ստացվում է այնպես, որ բանկին վերապահվել է այնպիսի իրավասություն, որի իրականացումից կախված է հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող, այդ թվում՝ տարեց մարդու կենսաթոշակ ստանալը: Բայց, քանի որ այս իրավասությունը հայեցողական է, գործնականում այն պատշաճ չի իրացվում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:

Առհասարակ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց իրավունքները բնույթով զգայուն են, ու պետությունն է իր պոզիտիվ պարտավորությունների առավելագույն կիրառությամբ պետք է ապահովի նրանց իրավունքները:

Կոնկրետ խնդրի հետ կապված՝ ակնհայտ է, որ հայեցողական լիազորությունների ամրագրումը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ դրանք գործնականում իրացում չեն ստանում: Ընդ որում, այս խնդիրն ունի համակարգային բնույթ եւ առկա է նաև այլ ոլորտներում:

Հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում խոսքը հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին է, որոնք առանց այն էլ գտնվում են խոցելի վիճակում, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է գործադրի այնպես, որ ամրագրի բանկի ուղիղ պարտավորությունը և բացառի որևէ հայեցողական մոտեցման հնարավորություն:

Ուստի, նկատի ունենալով, որ օրենքով կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հստակ պահանջի առաջադրումը, պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը վերապահված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այն խնդրի լիարժեք լուծման նպատակով պետք է կատարի իրավական ակտերում փոփոխություններ կամ ապահովի օրենքից բխող իրավունքահեն միասնական պրակտիկա:

Այսպիսով, օրենքի դրույթների կյանքի կոչումն արդեն 6 ամիս է չի ապահովվում, ինչի արդյունքում մարդու իրավունքները մնում են խախտված։

Պետությունը պետք է հատկապես կենսաթոշակային հարցերով մարդկանց իրավունքների լիարժեք ապահովման նպատակով սահմանի հստակ կարգավորումներ՝ բացառելով ընտրողական մոտեցման որևէ հնարավորություն կամ մեկնաբանություն։

Ստացվում է, որ ռազմավարական տարբեր փաստաթղթերում տարիներ շարունակ ամրագրվում են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների ստեղծման, նրանց նկատմամբ հարգանքի ապահովման և այլն, բայց գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքի հանդեպ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:39 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին
11:28 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍՌազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ Պաշտպանն արձանագրել է հայ ռազմաբժիշկների կողմից ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ
14:57 22/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ
11:33 22/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
00:34 20/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախագիծն այս ձևով ընդունվել չի կարող. ՄԻՊ
20:21 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ. Պաշտպանն ընդունել է «ՔՈԱՖ»-ի աշակերտներին
16:11 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Անանուն աղբյուր» տերմինի փոխարեն՝ «չնույնականացված աղբյուր»
12:26 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիմքով քրեական գործ է հարուցվել ենթադրյալ խոշտանգման դեպքի վերաբերյալ. ԱՀ ՄԻՊ
23:10 18/02/2021  |  ԼՐԱՀՈՍԻսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից. ՄԻՊ
10:24 18/02/2021  |  ՄեկնաբանությունՇիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել․ ՄԻՊ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]