ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ունակ է տալու ամենահանցագործ հրահանգները. Պատգամավորը պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել. Զոհրաբյան 02/22/2021 17:59 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանն ունակ է տալու ամենահանցագործ հրահանգները, դրանում ես չեմ կասկածում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ պետական շենքեր գրավելու դեպքում, պետությունն իրավունք ունի կրակելու քաղաքացիների վրա:
«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր Անդրանիկ Քոչարյանը:
«Ես կարող եմ հակընդդեմ հարց ուղղել պրն. Քոչարյանին , երբ իր ներկայիս թիմակիցները հեղափոխության օրերին գրավում էին ստրատեգիական նշանակության շենքեր, համալսարան, ռադիոտուն, որը համարվում է ռազմավարական նշանակության շենք, այդ ժամանակ իշխանությունն իրավունք ունե՞ր իրենց վրա կրակելու: Ես ուզում եմ հիշեցնել, որ Արարատ Միրզոյանն ասում էր , որ դա ապստամբություն է, հեղափոխություն է և իրենք կարող են անել այն, ինչ ուզում են» ,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորն ակնկալում է, որ Ազգային ժողովը հատուկ նիստ կհրավիրի և կքննարկի Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը.
«Դիմում եմ Արարատ Միրզոյանին, որը, մեծ էնտուզիազմով կատարելով Նիկոլ Փաշինյանի հանցավոր հրահանգը, հրավիրեց ԱԺ նիստ, և ինձ զրկեցին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ակնկալում եմ, որ նույն խանդավառությամբ Արարատ Միրզոյանը կհրավիրի ևս մեկ արտահերթ նիստ և կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը, որ կկրակեն ժողովրդի վրան իրենց իրավունքների պաշտպանության համար: Եթե իրենք այդքան անաչառ են, ապա ես ակնկալում եմ համարժեք վերաբերմունք նաև այս դեպքում, երբ ուղղակի հայտարարվեց, որ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների վրա իշխանությունը կարող է կրակել»,-ասաց Զոհրաբյանը:
Մեր հարցին՝ արդյոք իշխանությունը կգնա նման քայլի, թե սա ընդամենը քաղաքացիներին ահաբեկելու նպատակով արված հայտարարություն է, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց.
«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, ես վստահ եմ, որ ինքը ամենաստոր և հանցագործ քայլերի գնացող անձնավորություն է: Ես չգիտեմ, ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն այս պատվերները կկատարեն, թե՝ ոչ : Ուզում եմ հուսալ, որ իրենք չեն գնա նման հանցագործ հրամաններ կատարելու ճանապարհով, բայց այն, որ Փաշինյանն ունակ է տալու ամենահանցագործ հրահանգները դրանում ես չեմ կասկածում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա երկրում քաղաքացիական բախումներ հրահրելու ճանապարհով և կհեռանա քաղաքական ճանապարհով.
«Փաշինյանը նոյեմբերի 10-ին գործել է քաղաքական ինքնասպանություն, և քաղաքական ինքնասպանվածը չի կարող ղեկավարել Հայաստանը»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է զբաղվեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությամբ.
«Հայտարարությունը արվել է բաց: ԱԱԾ-ն և ոստիկանությունը ֆեյքեր բռնելու փոխարեն լավ կանեն ականջալուր լինեն հայտարարությանը և գնան այս հայտարարության հետքերով»,-մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ