Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ. Միքայել Մինասյան 02/22/2021   17:42  |  Մեկնաբանություն

Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում՝ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։

Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։

Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:

Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։

Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։

Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։

Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։

Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։

Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վրա»,- գրել է Մինասյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:51 21/02/2021  |  ՄեկնաբանությունԱվաղ, բայց հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները. Մինասյան
19:01 21/02/2021  |  Մեկնաբանություն«Փաշինյանի ՊՈԱԿ-ը Սողոմոնյան Գագիկին փորձում ա իմ ջեբը գցի, համապատասխան նյութեր են տարածում». Արթուր Դանիելյան
14:42 21/02/2021  |  ՄեկնաբանությունԵս հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ. Միքայել Մինասյան
11:26 21/02/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլին պետք է ապացուցել իր կենսունակությունը ոչ միայն իր կողմնակիցներին, այլև իր ընտանիքին. Մինասյան
12:29 20/02/2021  |  ՄեկնաբանությունՇուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ.Միքայել Մինասյան
21:04 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎաղը ընտրության պահն է. բոլորս՝ մեծից փոքր, փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում. Միքայել Մինասյան
18:02 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը փորձում է ապացուցել, որ երկիրն էլ է սկսել մոռանալ 5000 զոհերի մասին. Միքայել Մինասյան
10:39 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին. ԱՀ նախագահի խոսնակը՝ Միքայել Մինասյանին
20:47 18/02/2021Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան
22:11 17/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓետրվարի 11-ին Աթենքում հավաքվել էին «հակաթուրքական դաշինքի» երկրները. ՀՀ արտգործնախարարը ներկա չէր. Մինասյան

Արխիվ

[]