Թեմաներ
Ուրբաթ 01 / 28 / 2022
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2022   00:06 Հրդեհ Բագրատաշեն բնակավայրում 01/27/2022   23:59 Գնում է Թուրքիա՝ սուլթանի ձեռքը համբուրելու՞․ Համբարյան (լուսանկար) 01/27/2022   23:56 Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից․ Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում․ Գևորգյան 01/27/2022   23:50 Դա է գինը, որը կարող ինքնուրույն որոշումով տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության, եւ, կարծես թե, պրոցեսը գնում է․ քաղաքագետ 01/27/2022   23:43 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած 01/27/2022   23:37 Մենք դեռ իրական բանակի տոներ ենք տոնելու․ Արա Վարդանյան 01/27/2022   23:23 Ռադան թույլատրել է կամավորներին Ուկրաինայում կիրառել հրաձգային զենք և ՇԶՀՀ 01/27/2022   23:07 ԵԽԽՎ-ի բանաձեւի տեքստում ՀՀ պատվիրակության բոլոր փոփոխություններն ընդունվեցին, Ադրբեջանինը՝ մերժվեցին․ Ռուբինյան 01/27/2022   22:59 Femen շարժման ակտիվիստուհին ակցիա է կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ՝ ընդդեմ կանանց զինվորական հաշվառման 01/27/2022   22:44 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանք․ Նոր Հայաստան՝ նո՞ր ոստիկանություն 01/27/2022   22:33 Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը 01/27/2022   22:22 Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ 01/27/2022   22:11 ՀԱՊԿ-ն պատրաստ է օգնել Տաջիկստանին եւ Ղրղզստանին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում 01/27/2022   21:51 Պարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան 01/27/2022   21:36 Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետեւանքով 4 ղրղըզ զինվորական Է տուժել 01/27/2022   21:21 ԱՄՆ-ն երբեք չի գնա Ասադի գլխավորած Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սպիտակ տուն 01/27/2022   21:12 Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան 01/27/2022   21:00 Բրյուսելում մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները․ Թաթոյան 01/27/2022   20:42 Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ․ Ռոբերտ Հայրապետյան 01/27/2022   20:30 Ես ուրախ եմ, որ այս հպարտվածները հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը․ Իշխանյան 01/27/2022   20:20 Կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ Էդգար Ղազարյան 01/27/2022   20:10 «Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում». Հրաչյա Սարգսյան 01/27/2022   19:58 Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ կլինի փողոցային պայքար 01/27/2022   19:47 Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին զինվորականների փոխհրաձգություն է տեղի ունեցել 01/27/2022   19:36 Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին 01/27/2022   19:25 Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/27/2022   19:14 Ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը 01/27/2022   19:10 «Դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում, պատվեր էր՝ պետք է կատարեր». Հակոբ Ավետյանը՝ Վարդենիսի համայնքապետի ընտրության գործով դատական նիստի մասին 01/27/2022   18:48 Պռեգոմեշի պատմությունը սկսվել է մեկ զարդից. Հիմա փորձում ենք ավելի կատարելագործվել, որպեսզի հայկական զարդի հանդեպ սերը կարողանանք փոխանցել ավելի շատ մարդկանց.Սիրուշո 01/27/2022   18:33 Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է. Տոկաև 01/27/2022   18:24 Փետրվարի 1-ի առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն 01/27/2022   18:14 Քերոբյանի հերթական կատակն է. Աշոտ Բարսեղյանը հակադարձել է 01/27/2022   18:09 Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է.հայտարարություն 01/27/2022   17:52 Անգլիայում կվերացվի պարտադիր դիմակ կրելու, ինչպես նաև պատվաստման սերտիֆիկատներ ներկայացնելու կարգը 01/27/2022   17:45 Բանակի հիմնադիրները չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական և պետական էլիտան խուսափելու է այդ օրը նշելուց.Արամ Վարդևանյան 01/27/2022   17:43 Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում 01/27/2022   17:39 Անհրաժեշտ է հստակեցնել՝ ով ով է. ԱԱԾ պահեստազորի սպաներ 01/27/2022   17:30 Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան. հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը 01/27/2022   17:05 Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորների եմ ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը. ՄԻՊ 01/27/2022   17:03 Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից Արթուր Օսիպյանին ենթադրաբար բռնության ենթարկելու լուրերի մասին 01/27/2022   17:01 Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն. ՀՀ նախագահ նամակ է հղել FIFA -ի նախագահին 01/27/2022   16:52 Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա. Աղաջանյան 01/27/2022   16:48 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են 01/27/2022   16:41 Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն. Աղաջանյան 01/27/2022   16:39 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի՝ Անթալիայում կայանալիք համաժողովին մասնակցության հետ կապված 01/27/2022   16:36 Այս պահին Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշում չկա. Աղաջանյան 01/27/2022   16:32 Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. Մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել 01/27/2022   16:26 Թուրքիան հայտարարում է Մինսկի ձևաչափով հանդիպում ընդունելու պատրաստակամության մասին 01/27/2022   16:07 Ադրբեջանը նախապատրաստվում է միջազգային օդանավակայաններ կառուցել նաեւ Զանգելանում և Լաչինում 01/27/2022   16:01 Երևան-Ստամբուլ թռիչքների ուևորներին պետտուրքից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանում
01/26/2022   13:40 Օրենքով գող «Ժիրո Շահումյանսկի»-ն «Կիլիկիացի Հարութիկ»-ի միջոցով հանձնարարել է պատժել «Կյաժ»-ի սպանության մեջ մեղադրվող կալանավորին 01/26/2022   22:30 Ադրբեջանը Իսրայելից նոր զինատեսակներ է գնում, պատրաստվում են նոր պատերազմի. Մելքոնյան 01/26/2022   15:09 Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. ArmLur.am 01/27/2022   10:53 Դատավորներն անընդունելի են համարում ԲԴԽ որոշումը. ԲԴԽ-ն ոչ թե գրասենյակ է, այլ՝ դատարան 01/26/2022   12:22 Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ, իսկ ՀՀ ՔԿ-ն նախաքննական գաղտնիք է համարում հետախուզվող ադրբեջանցիների տվյալները 01/26/2022   09:59 «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան. «Իրավունք» 01/27/2022   19:58 Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ կլինի փողոցային պայքար 01/27/2022   23:56 Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից․ Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում․ Գևորգյան 01/27/2022   09:54 Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել. «Հրապարակ» 01/27/2022   19:36 Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին 01/26/2022   14:51 Գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված.գրավի միջնորդությունը մերժվեց. նրա վատ առողջական վիճակը դատարանը նոր հանգամանք չի համարել 01/26/2022   15:38 Չկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան 01/27/2022   15:57 Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Սուրեն Պապիկյանի մոտ. «168 Ժամ» 01/27/2022   12:05 ՊՆ-ն հաստատում է՝ համաճարակային վիճակով պայմանավորված՝ ԶՈՒ-երի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է 01/27/2022   15:59 Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա.Չավուշողլու 01/27/2022   19:10 «Դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում, պատվեր էր՝ պետք է կատարեր». Հակոբ Ավետյանը՝ Վարդենիսի համայնքապետի ընտրության գործով դատական նիստի մասին 01/27/2022   10:29 Արթուր Ղազինյանից պրծում չկա. «Հայաստան» դաշինքը գնդակն ուղարկում է ՔՊ-ի դաշտը. «Հրապարակ» 01/27/2022   20:30 Ես ուրախ եմ, որ այս հպարտվածները հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը․ Իշխանյան 01/26/2022   10:06 Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» 01/27/2022   09:45 Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել. «Ժողովուրդ»

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է 02/22/2021   15:41  |  ԼՐԱՀՈՍ

2021թ․ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի հարուստ ատոմային պատմության սկիզբը. ոլորտի մասնագետները ապահովում են Հայաստանը մատչելի և էկոլոգիապես մաքուր էներգիայով, զարգացնում գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Դժվար է գերագնահատել ատոմային ոլորտի դերը Հայաստանի համար: Անկասկած, առաջատարը Հայկական ԱԷԿ-ն է, որը տալիս է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց այսօր ես ուզում եմ նշել նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործման աճը բժշկության և գիտության մեջ: Ատոմային փորձագիտության առկայությունը երկրում նույնպես նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, ավելի բարձր մակարդակի վրա է հասցնում անձնակազմի վերապատրաստումը: Մեր երկրում միջուկային արդյունաբերությունը զարգացել է բազմաթիվ գիտական կազմակերպությունների և ոլորտային ձեռնարկությունների աշխատանքի շնորհիվ: Դրանք են՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտը, Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլ գիտական կենտրոններ և հաստատություններ», - ասաց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել վետերաններին, ովքեր զրոյից ստեղծեցին և հաջողությամբ զարգացրին Հայաստանում ատոմային ոլորտն, ու երիտասարդ սերնդի մասնագետներին, ովքեր դարձել են արժանի հետնորդներ ու նպաստում են ճյուղի հետագա զարգացմանը»:

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը պատմականորեն ընթանում է ռուսաստանյան գործընկերների հետ համագորխակցությամբ։ Ոլորտի զարգացման համար նման գործընկերային հարաբերությունների մեծ կարևորությունն ընդգծեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը․

«Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրով ատոմային բաղադրիչին գերիշխող դեր է հատկացվում, ինչի կապակցությամբ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կառուցվածքում գործող Ռուսաստանի Դաշնության առաջատար իստիտուտների և ձեռնարկությունների հետ համագործակցությունը ստանում է երկարաժամկետ բնույթ։ Ռեակտորների նորագույն տեսակների նախագծման հարցում ռուսաստանյան ինստիտուտների հսկայական փորձը և լուրջ մշակումները օգտակար կլինեն միջուկային էներգիայի օգտագործման նոր ժամանակակից  օբյեկտի կառուցմամբ ՀԱԷԿ-ին փոխարինելու մեր նպատակների իրագործման հենց սկզբնական փուլից»։

Հոբելյանական տարում կարեւոր է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործումը նպաստել են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ ներդրում են ունեցել համաշխարհային ատոմային արդյունաբերության մեջ: «Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմիկությամբ շրջանների համար։ Բոլոր մշակումներն ու նոր մոտեցումները հետագայում ընդգրկվել են ԱԷԿ-ի կառուցման նորմերում եւ ակտիվորեն օգտագործվում են մինչ այժմ, մասնավորապես, այնպիսի սեյսմավտանգ շրջաններում, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը և Բանգլադեշը: Այժմ մեր երկրի ատոմային ոլորտն ապրում է նոր, իր պատմության մեջ չափազանց կարևոր փուլ. «Ռոսատոմ»-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում կայանի արդիականացման ուղղությամբ։ Հայկական ԱԷԿ-ը նոր կյանք կստանա՝ անվտանգության ավելի բարձր մակարդակով դրա շահագործումը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ հեռանկարում նաև մինչև 2036՝ դա անկասկած լավագույն նվերն է հոբելյանի առթիվ»,- նշել է Հայաստանի ատոմային ոլորտի ստեղծման մասնակից, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական, Գերա Սևիկյանը։

Այսօր միջուկային տեխնոլոգիաների զարգացումը խթանում է կայուն զարգացումը և գիտատական հետազոտությունը: Կուտակված նյութական, տեխնիկական ու գիտական բազայի շնորհիվ զարգանում են ատոմի օգտագործման նոր ուղղությունները:

«Ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են ի շահ մարդկանց. օգնում են լուծել առողջապահական և մաքուր ջրի հասանելիության խնդիրները, խթանում են նոր թվային արտադրանքի զարգացմանը և տիեզերական հետազոտությանը, ինչպես նաև օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Օրինակ՝ Հայաստանում վերջին տարիներին միջուկային բժշկությունը թափ է հավաքում. սկսվել է իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան, և բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են օգնություն ստանալ ոչ միայն այլ երկրներում, այլ հենց Հայաստանում։ Իր հերթին, հայկական ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և արդյունաբերության զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը:

Ատոմային ոլորտը նաեւ երկրին հնարավորություն է տվել ձեւավորել սեփական ճյուղային գիտական կլաստեր։ Հայկական ԱԷԿ-ում, ճյուղային կազմակերպություններում ու հարակից ձեռնարկություններում աշխատում են հազարավոր մարդիկ: Տարեցտարի աճում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջարկը, իսկ արդիականացման և հեռանկարում նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված կպահանջվեն մեծ թվով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունը:

«Երբ ես ավարտեցի դպրոցը, արդեն վստահ էի, որ արժե իմ կրթությունը շարունակել տեխնիկական ուղղությամբ։ Հայրս ինժեներ է, և ունեմ հարազատներ, որոնք սերտորեն կապված են ատոմային ոլորտի հետ։ Այդ պատճառով վաղ մանկությունից բազմիցս եղել եմ Մեծամորում և միշտ անհամբերությամբ եմ սպասել մեր ատոմակայանի հսկայական սառեցնող հովացման աշտարակները տեսնելու հնարավորությանը», - ասում է ՀԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) ինժեներ Արաքս Մարգարյանը։ «Հիմա էլ ինժեներ եմ աշխատում և շատ ուրախ եմ, որ էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի աշխատակից եմ։ Ղեկավարությունը եւ ավագ գործընկերները կիսում են իրենց փորձն ու սովորեցնում են գործնականում կիրառել բուհում ձեռք բերված տեսական գիտելիքները: Իմ աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր ու հեռանկարային։ Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այդ ուղղությունը, չէ որ ատոմային ոլորտը միշտ պահանջված կլինի, և առանց դրա ժամանակակից աշխարհում գոյություն ունենալն արդեն ուղղակի անհնար է պատկերացնել»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 23/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է
10:43 25/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման
16:44 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական ​​աշխատանքները
12:24 05/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը
13:42 04/09/2020  |  ԼՐԱՀՈՍԿիրականացվի հայկական ատոմակայանի ռեակտորի թրծում. կայանքն արդեն տեղում է
16:55 25/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին
13:15 29/04/2020  |  ԿորոնավիրուսՄնա տանը, էլեկտրականությամբ կապահովենք․ Հայկական ԱԷԿ
18:44 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները
11:53 15/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը
16:06 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը

Արխիվ

[]