ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում հեղաշրջում իրականացրին՝ 48 մլն. դոլար ծախսելով, նոր զարգացումների ականատես կլինենք. Գառնիկ Իսագուլյան 02/22/2021 16:45 | ԼՐԱՀՈՍ
«Մեր երկրի ողջ ողբերգությունն այն է, որ պետության ղեկին հայտնվել են մեր թշնամիները՝ թուրք- ադրբեջանական գումարներով իշխանության եկածները: Ես այս մասին հազարավոր անգամներ բարձրաձայնել եմ՝ 48 մլն. դոլար ծախսելով, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում հեղաշրջում իրականացրին՝ իշխանության ղեկին նստեցնելով իրենց վստահելի և հավատարիմ մարդուն: Հետևաբար, սա էլ, արդեն երեք տարի շարունակ, անում է այն, ինչ իրեն հրահանգված է Թուրքիայից և Ադրբեջանից: Դրա վառ ապացույցն էր խայտառակ կապիտուլյացիան, հիմա էլ՝ Ադբեջանի դեմ ինֆորմացիոն պայքարում տարիներ շարունակ փայլուն ներդրում ունեցած մասնագետների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաներն ու հետապնդումները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով հասարակական գործիչների, վերլուծաբանների ձերբակալություններին:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, որը երկար տարիներ ակտիվ եւ արդյունավետ դերակատարում է ունեցել միջազգային մամուլում Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմի գործում:
Գործող իշխանությունները Արա Սաղաթելյանը մեղադրում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։ Ըստ ԱԱԾ-ի ունեցած տվյալների, Արա Սաղաթելյանը՝ մի քանի այլ անձանց հետ միասին, ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել և վարել է «Գագիկ Սողոմոնյան» անվամբ կեղծ պրոֆիլը, որն առավել հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։ Ի դեպ, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքն այս օրերին եւս շարունակում է իր ակտիվ գործունեությունը, այդ թվում տելեգրամում, իսկ Արա Սաղաթելյանի դեմ կեղծ տեղեկություններ տարածած Տարոն Չախոյանը խրախուսվել է իշխանությունների կողմից ու բարձր պաշտոն ստացել Փաշինյանի աշխատակազմում։
Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ նմանօրինակ դեպքերն այլևս զարմանք չեն հարուցում, որովհետև վաղուց արդեն բացահայտված է՝ Հայաստանում իշխում է թուրք – ադրբեջանական գործակալական ցանցի ոհմակը. «Բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ պայքարել են ադրբեջանական կամ թուրքական ագրեսիայի դեմ, նրանց բոլորին ձերբակալելու և դատելու են: Սա հաստակ պատվեր է՝ իջեցված սրանց անմիջական տերերի՝ թուրք – ադրբեջանական տանդեմի կողմից: Անցած երեք տարիների ընթացքում մենք արդեն տեսել ենք սրա նախադեպերը, երբ սկսվեցին արցախյան ազատամարտում հաղթանակած գեներալիտետի նկատմամբ իրականցվող հետապնդումներն ու դատավարությունները: Այն, ինչ հիմա կատարվում է Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների նկատմամաբ, սրա տրամաբանական շարունակությունն է: Քանի դեռ մենք հանդուրժում ենք երկրի ղեկին թողնել թրքահպատակ իշխանություններին, սա շարունակական պրոցես է լինելու, մենք դեռ նոր զարգացումների ականատեսն ենք լինելու»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ