ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց 02/21/2021 19:40 | ԼՐԱՀՈՍ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Միքայել Շխիմյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Արամ Սարգսյաննը կալանավորվել է:
Ավագյանի փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքը մեծ հեքիաթի է նման, Ավագյանն այն ամբողջությամբ չի ընդունում։ Նրա խոսքով՝ մեղադրանքում առկա չէ մեղքի անհատականացում, որևէ կերպ չի երևում, թե կոնկրետ որ անձն ինչ է արել, որ ստատուսն է գրել, ի վերջո, օգտատիրոջ գրառումներն առերևույթ հանցագործության տարրեր չեն պարունակում, առկա չէ, թե որ գրառումներն են իրենց մեղսագրվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/24/2021 10:24 Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները. «Իրավունք»
- 02/24/2021 10:03 Հայաստանում անիշխանություն է տիրում․ իրավիճակը գնալով թեժանում է. «Ժողովուրդ»
- 02/24/2021 09:59 Մեկ տարվա ընթացքում Սյունիքում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ մյուս մարզերում ևս տխուր պատկեր է . «Ժողովուրդ»
- 02/24/2021 08:37 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է ․ «Հրապարակ»
- 02/24/2021 08:34 Արցախում պատերազմից հետո պաշտոններից ազատվածներին հետ են բերում․ «Հրապարակ»
- 02/24/2021 08:31 Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում․ «Ժողովուրդ».
- 02/24/2021 08:27 Մինչ ավիացիայում սկանդալ է, Տաթեւիկ Ռեւազյանը հանգստանում է մալդիվներում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/24/2021 22:35 Արմեն Սարգսյանը չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով օրենքները. Գեղամ Մանուկյան
- 02/24/2021 22:19 Երեք տարի առաջ կեղծ թեզ էրառաջ քաշվել, որ իշխանության պետք է գա «նոր սերունդ». Ստեփան Դանիելյան
- 02/24/2021 22:06 Արձանագրենք, որ այս դեպքում Ա.Սարգսյանը չկատարեց նզովյալի կամքը. Արփինե Հովհաննիսյան
- 02/24/2021 19:37 Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին․ Միհրան Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները