ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին. Գեղամ Նազարյան 02/21/2021 15:25 | Վերլուծություններ
Երեկ նիկոլն իրեն՝ կառավարական ամառանոցում շրջափակել էր ոստիկանական զորքերով: Հարկատուներիս հաշվին ինքն իրեն շրջափակել էր զորքերով, քանի որ վախենում, սարսափում է նույն այդ հարկատուներից: Այս մասին գրում է Քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը:
«նիկոլը կառավարական առանձնատանը ոչ թե իրեն պետք է շրջափակի ոստիկանական զորքերով, այլ պետք է հավաքի իրերը եւ այլ բնակարան տեղափոխվի: Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին: նիկոլն ու աննան պետք է հավաքեն իրենց իրերը եւ հեռանան այնտեղից: Պետական ամառանոցների տարածքը պետք է լքի նաեւ Միրզոյան-Աբաջյան ընտանիքը:
Ընդ որում, սա կապված չէ նրանց հրաժարականի հետ: Նրանք պետք է հեռանան դեռ մինչեւ հրաժարականը, մինչեւ իրենց պաշտոնանկությունը: Այս տարածքը պետք է հանձնվի մեր զինվորին: Պետական ամառանոցների տարածքը՝ 14 շինություններով, մասնագետների պնդմամբ, ամենահարմար վայրն է զինվորների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:
Ունենք հազարավոր վիրավորներ, ունենք բազում հաշմանդամներ, ունենք հոգեբանական օգնության, շատ լուրջ եւ բարձրակարգ հոգեբանական օգնության կարիք ունեցող տասնյակ հազարավոր զինվորականներ: հոգեբանի աջակցության կարիքմ ունեն նաեւ զոհված զինվորների ծնողները: Սա մի հարց է, որտեղ պետք է լինի հանրային միասնական պահանջ:
Հիմա վիրավոր զինվորին, հաշմանդամ զինվորին, նրանց ծնողներին անգամ մի տեղականք ստանալու համար քաղաքի մի ծայրից մյուսն են ուղարկում: Սա անթույլատրելի է:
նիկոլ ու աննա, հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: Հեռացեք կամավոր, առանց հանրային ճնշման: Արարատ Միրզոյան եւ Գոհար Աբաջյան, օրինակ ծառայեք այդ ընտանիքին: Հեռացեք ու հայտարարեք, որ հեռանում եք տարածքը զինվորներին հանձնելու, նրանց համար վերականգնողական կենտրոն հիմնելու համար:
Լավ հասկացեք, եթե դուք հրաժարվեք այդ քայլից, ապա ամենամոտ ապագայում, ավելի շուտ քան ակնկալում եք, զոհված զինվորների ծնողները, վիրավոր զինվորները, նրանց ծնողները, մյուս զինվորներն ու նրանց ծնողները, հարազատները, բարեկամները, ընկերները, բոլորը գալու են եւ շրջափակեն տարածքը, գալու են եւ ձեզ դուրս են հրավիրելու այդ տարածքից: Գալու են եւ այստեղ արդեն ոստիկանական զորքերը ձեզ չեն կարող օգնել, քանի որ մենք գալու ենք խաղաղ, քանի որ մեզ որեւէ մեկը չի կարող արգելել խաղաղ ճանապարհով քաղաքի ամենալավ տարածքը հանձնել մեր վիրավոր զինվորներին: Մենք գալու ենք, բայց քայլ արեք եւ հեռացեք մինչ մեր գալը:
Իսկ տարածքը վերականգնողական կենտրոնին հանձնելուց առաջ, մենք բոլորս գալու ենք եւ մաքրենք այն մի գեղեցիկ շաբաթ օր, իսկ հոգեւորականներն էլ հատուկ արարողությամբ այն մաքերելու են բոլոր չար ուժերի ներկայությունից եւ ազդեցությունից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել