ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաղը ընտրության պահն է. բոլորս՝ մեծից փոքր, փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում. Միքայել Մինասյան 02/19/2021 21:04 | ԼՐԱՀՈՍ

Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահվանն ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մենք պարտավոր ենք սկսել մտածել՝ գիտակցելով, որ իրավունք ունենք լավ ապրելու։ Վաղվա հանրահավաքին պիտի գնանք, որ չլինեն Աննան ու Նիկոլը, Մակունցը և օմեգա Արոն, թալանչի Ավինյանն ու Հայկոն: Այն նույն Հայկոն, որը քարուքանդ արեց մեր քաղաքը:
Երևանում երեկ մեկ օր ձյուն տեղաց և միանգամից կաթվածահար արեց մայրաքաղաքի առավոտյան երթևեկը։ Նոր Նորքի միայն մեկ կանգառում իրար էին բախվել 40-ից ավելի մեքենա։ Էլ չեմ խոսում փողոցները չմաքրելու, ավտովթարների և դրանց պատճառով առաջացած կիլոմետրանոց խցանումների մասին, որից վրդովված երևանցիները գրառումներ էին անում, լուսանկարներ տեղադրում ու դժգոհում։
Մի խոսքով, սովորական դարձած երևանյան քաոս էր։ Եվ ինձ համար անհասկանալի էր միայն բնակիչների վրդովմունքը։ Ինչո՞ւ էին դժգոհում և ինչից։ Որ փողոցները մաքրվա՞ծ չեն։ Բայց չէ որ Հայկոն է ձեր քաղաքապետը, երբ դուք ընտրում էիք Հայկոյին, ինչ էիք մտածում` ձյուն չի՞ գալու:
Երբ Հայկոն խոստանում էր գերժամանակակից, ավելի լայն վերելակներ տեղադրել, իսկ նրա ընդդիմախոսներն ասում էին՝ սուտ է խոսում, բազմաբնակարանոցների շախտաները նախատեսված չեն այդ վերելակների համար, դուք ո՞ր կողմին պաշտպանեցիք ու ի վերջո ո՞ւմ ընտրեցիք։ Իսկ հիմա, երբ այդ վերելակները ո՛չ 12 հոգանոց են ու ո՛չ էլ աշխատում են ո՞վ է մեղավոր։
Այլ պատկեր չէր էլ կարող լինել, քանի որ Երևանի քաղաքապետը պաշտոնավարման 2.5 տարվա կեսից ավելին արձակուրդում է և միակ շոշափելի արդյունքը նրա և նրա ընկերների նոր անշարժ գույքերն են արտասահմանյան մայրաքաղաքների թանկարժեք թաղամասերում (այո, դրանք ավելացել են 2018-2021 թթ.): Իսկ պաշտոնավարման հետ կապված բազմաթիվ հարցեր կան. ի վերջո, ինչո՞վ ավարտվեց «Սանիտեկի» բռնազավթումը, ի՞նչ ատկատային մեխանիզմներով գնվեցին ԿԱՄԱԶ-ները, ի՞նչ եղավ մետրոյի նոր կայարանի շինարարությունը և «լայն լիֆտերը»: Ի՞նչ եղավ Երևանի նոր տրանսպորտային համակարգը՝ միասնական վճարային համակարգով։ Ինչու խոստացված մեծ ու հարմարավետ ավտոբուսները փոխարինվեցին «ծյունինգ» արած ԳԱԶԵԼ-ներով:
Ինչ է արել Հայկոն՝ շատ պարզ է. ոչինչ։ Բայց նա միակը չէ։ Ոչինչ չարեց նաև «Բելին հաղթող» ձախողակ երգահանը, որը նշանակվեց գլխավոր ճարտարապետ, փող աշխատեց, իսկ հեռանալիս հետը 2 միլիոն պարգևավճար տարավ՝ ոչինչ չանելու համար: Պարզվեց՝ նրա երգերն էլ էին կեղծ, խոսքերն էլ, իսկ մորուքի, թավշյա ձայնի և լիրիկական երկտողերի հետևում թաքնված է մի շարքային սրիկա, որն իր բաժինը փախցրեց ու հեռացավ:
Բայց երևանցիները դժգոհելու պատճառ չունեն, որովհետև Հայկոն իրենց հավաքական և՛ ընտրությունն է և՛ մեղավորությունը: Եթե Նիկոլին ընտրելիս դեռ ունի էմոցիոնալ դրդապատճառ կամ քաղաքական բացատրություն, ապա Հայկոյի ընտրությունը վստահաբար ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը։ Ընտրել մեկին, որ ամբողջ կյանքում ոչինչ չի արել, բացի ծամածռվելուց, չունի արդարացում, թեև ունի բացատրություն. դա գիտակից ընտրություն էր։ Ընտրություն էր առ ոչինչ. հետևաբար, հիմա ժամանակն է «վայելելու» որոշման հետևանքները կամ փոխելու այն:
Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը և ազատվելու են վերջինիս մետաստազներից՝ ԿԳԲ-ի ագենտներից մինչև թուրքամոլ ստրուկներ, քաղաքական և ֆիզիոլոգիական պոռնիկներից մինչև ծաղրածու քաղաքապետ, որովհետև հայը համբերել ու հանդուրժել գիտի, բայց ստի ու դավաճանության հետ համակերպվելով ապրել՝ ոչ մի կերպ:
Եվ վերջում. Ես խորապես հիասթափված եմ այն «հայտնի երևանցիներից», որոնք դիֆերամբներ էին ձոնում մայրաքաղաքին, երգեր գրում, պայքարում պուրակների ու ծառերի համար, իսկ այսօր հանցավոր լռություն են պահպանում՝ չնկատելու տալով, որ քաղաքը մնացել է անտեր, իսկ բնակիչները՝ որբ։
Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական։ Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու, որպեսզի 21-րդ դարում երևանցին ու հայաստանցին ստիպված չլինի ոտքով աշխատանքի գնալ, որպեսզի ոստիկանը հերթապահությունից հետո ստիպված չլինի տաքսի վարել, որպեսզի ուսուցիչն ու թոշակառուն բարեկեցիկ ապրեն, որպեսզի գործարարը դուրս գա նորահայտ օլիգարխների լծի տակից, որպեսզի սփյուռքահայը կրկին ինքնավստահ ու գլուխը բարձր ապրի։
Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին։
Վաղը ընտրության պահն է, ուստի բոլորս՝ մեծից փոքր, վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և մեր երեխաների ապագայի»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
- 04/07/2023 20:10 Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան
Մեկնաբանություն
- 05/26/2023 18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան
- 05/26/2023 16:28 Դանակահարության դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. ՔԿ
- 05/26/2023 15:35 Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում. թուրքագետ
- 05/26/2023 14:45 Սկզբնական փուլում Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)