ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագած Ախոյանը կմնա ազատության մեջ.դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է 02/19/2021 14:05 | Դատական ռեպորտաժներ
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է Արագած Ախոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։ Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման միջնորդությունը մերժել էր՝ հիմնավոր կասկածի հիմքով և չէր անդրադարձել հիմքերին, իսկ դատախազը վերաքննիչ բողոք էր բերել ընդհանրական՝ թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ հիմքերի մասով, սակայն դատարանը քննության է առել միայն հիմնավոր կասկածի մասով։ Պաշտպանը դատարանի որոշումը դեռևս չի ծանոթացել, բայց ակնառու է, որ դատարանը մերժել է հենց հիմնավոր կասկածի բացակայության համար։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները մերժել են Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Տիգրան Չոբանյանին և Վահագն Չախալյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումները՝ պահանջելով կալանավորել վերջիններիս։
Ինչ վերաբերում է մյուսների վերաբերյալ ներկայացված բողոքներին, ապա հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մերժել է բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։
Վերաքննիչ դատարանը քննվել է նաև «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի կալանավորումը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ կայացել է դատական նիստը, որի ընթացքում դատախազության կողմից բերված բողոքի քննությունն, ըստ էության, ավարտվել է, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ դեռևս չի հեռացել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ին։ Դատախազի կողմից բերված բողոքում վերջինս վիճարկել է հիմնավոր կասկածի առկայության հարցը՝ պնդելով, որ պետք է դիտարկել համակցության մեջ, մասնավորապես, թեև անձամբ կոնկրետ կոչերով հանդես չի եկել Վահագն Չախալյանը կամ գործողություններ կատարել, բայց համակցության մեջ դիտարկելիս՝ մեկը մյուսի արարքը լրացնելով, միասնական դիտավորությամբ ցանկացել են զավթել շենքը, ինչը չի ստացվել՝ իրենց կամքից անկախ։ Պաշտպանական կողմը ներկայացրել է իր դիտարկումները և առարկությունները՝ դատախազության բողոքի վերաբերյալ։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կքննվի նաև Տիգրան Չոբանյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել է՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Միևնույն ժամանակ դատավորները ոչ իրավաչափ են համարել Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Տիգրան Չոբանյանի և Իսրայել Հակոբկոխյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանների բողոքները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ