ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության նախարարությունը հերքում է իր իսկ տրամադրած տվյալները` 4005 զոհի մասին 02/18/2021 17:56 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարությունը հերքում է իր իսկ հրապարակած տվյալները։ Մասնավորապես, նախարարությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ այս պահի դրությամբ 3577 դիակ անցել է դատաբժշկական փորձաքննություն և ևս 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում: «Փաստինֆո»-ն տեղեկությունը ստուգելու համար կապ էր հաստատել նախարարության հետ, որին ի պատասխան վստահեցրել էին, որ 3577-ն արդեն հաստատված թիվն է, իսկ 428-ը այդ թվի մեջ չի մտնում։ Այսինքն՝ 3577 զոհի տվյալ արդեն նույնականացվել է, իսկ 428-ի փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Այս տվյալների հետեւում է, որ առնվազն 4005 զոհի մարմին այս պահին արդեն ենթարկվել է փորձաքննության, որից 428-ի ինքնությունը դեռ չի պարզվել։
Մեր հրապարակած հոդվածում հիշեցրել էինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին Աժ ամբիոնից հնչեցրած հայտարարությունը՝ թե զոհերի թիվը չի անցնի 4000-ը, մինչդեռ, փետրվարի 18-ի դրությամբ, այդ թիվն արդեն իսկ անցել է։
Նյութի թողարկումից մոտ մեկ ժամ անց նախարարությունից մանրամասնեցին, որ տեղեկատվությունը ճշտել են և պարզել, թե սխալ մեկնաբանություն է եղել, այսինքն՝ ընդհանուր առմամբ 3577 դիակի փորձանմուշ արդեն իրականացվել է, դրանցից 428-ը դեռ փորձաքննության փուլում են։
Ավելին՝ նշեցին, թե տվյալները փետրվարի 13-ի դրությամբ են՝ այսպիսով` պնդելով թե զոհերի թիվը այս պահի դրությամբ 3577 է։
Հարցին՝ այսօրվա դրությամբ քանի փորձաքննություն է կատարվել, նկատի ունենալով, որ առողջապահության նախարար Ավանեսյանն այսօր հայտարարել է, թե օրական արդեն արվում է մինչեւ 30 փորձանմուշի նույնականացում, նախարարությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որովհետև տվյալներն իրենց ՊՆ-ից են հայտնում։
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին. ԱՆ
Նկատենք, որ նախկինում եւս Առողջապահության նախարարությունը հրապարակել է փորձաքննության ենթարկված մարմինների վերաբերյալ թվային տվյալները՝ այդ թվում «Փաստինֆո»-ի բանավոր հարցումներին ի պատասխան։
Ի դեպ, նշենք, որ դատաբժշկական փորձաքննություններ իրականացնող գիտագործնական կենտրոնը գործում է հենց առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն փորձեց ՊՆ-ից ճշտել, թե արդյոք կարող են հայտնել փորձաքննությունների մասին թվային տվյալները։ Ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ևս փաստեց՝ փորձաքննությունների թվային տվյալները միայն Առողջապահության նախարարությունն է տիրապետում ։
Փաստացի՝ նախարարությունն «ահաբեկվել է», որ դեռեւս փետրվարի 13-ի դրությամբ փորձաքննության տվյալներն արդեն իսկ գերազանցում է զոհերի թվի մասին փոխվարչապետի կանխատեսված թիվը եւ փորձում են այն սրբագրել։
Ի դեպ, նշենք, որ փետրվարի 13-ից հետո ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն նոր աճյուններ է հայտնաբերել ռազմական գործողությունների տարածքում, բացի այդ՝ 106 մարմին հայկական կողմին է փոխանցել հենց Ադրբեջանը։
Բացի այդ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։ Նրանց ճակատագրի մասին, սակայն մինչև օրս տեղեկություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ