ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սահմանամերձ Վայքում ապրողները պահանջում են արագ կարգի հրավիրել աշխարհազորի վերաբերյալ օրենքը, որպեսզի ինքնակազմակերպվեն և պաշտպանեն հողը». Սերժ Սրապիոնյան 02/16/2021 19:41 | ԼՐԱՀՈՍ
Մարզերում բնակիչներն ավելի զգոն են վտանգի զգացողությունն ավելի սուր բնույթ է կրում,- նման եզրահանգման է եկել ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության շրջանակներում մարզեր կատարած այցելությունների արդյունքում։
«Լավատեսական բացահայտումներ ունենք՝ երկրի ներկայիս վիճակով մտահոգ և սրտացավ բոլոր մարդիկ միավորվել են մի գաղափարի շուրջ, նույնիսկ իրարամերժ և իրար հակադիր քաղաքական կուսակցություններն են միավորվել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Բոլորն անխտիր փաստում են՝ մեր երկիրը գնում է կործանման ճանապարհով, ինչը պետք է հնարավոր բոլոր միջոցներով արագ կասեցնենք, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սերժ Սրապիոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամները մարզերում հանդիպումներ են ունենում՝ արվեստագետների, ուսուցիչների, հասարակական-մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։
Ըստ էության, սա իրենից քաղաքացիական շարժում է ներկայացնում, որտեղ ընդգրկված մարդիկ,նույնիսկ, քաղաքականապես իրար հակառակ ուժերն անգամ այսօր մի սեղանի շուրջ նստած, ելքեր են փնտրում՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, ինչպե՞ս կանգնեցնել Շագրենի կաշվի վերածվող մեր հայրենիքի տարածքային կորուստների սրընթաց աճը: «Բոլորն անխտիր հասկանում են՝ երկիրը վերջանում է… Միևնույն ժամանակ, բոլորը միակարծիք են՝ ստեղծված իրավիճակի մեղավորը գործող վարչակարգն է, և առաջին բանը, որ պետք է անել, այս վիճակը գոնե կանգնեցնելու համար, գիտակցաբար երկիրը կործանման տանող իշխանությունների անհապաղ հեռացումն է, որից հետո պետք է փշուր -փշուր հավաքենք մեր մասնատված երկիրը»,- նշել է նա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցի պահին էլ նախաձեռնության հիմնադիրներից Սերժ Սրապիոնյանը գտնվում էր մարզային այցելության մեջ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում. «Եթե անկեղծ ասեմ, չէի սպասում, որ մարզային այցելությունների ընթացքում ակտիվություն կտեսնեմ, բայց պարզում է՝ ես ավելի վատատես եմ եղել, քան իրականությունն է: Գուցե մարզերի բնակիչները մայրաքաղաքում ապրողների համեմատությամբ իրադարձությունների էպիկենտրոնում չեն և չունեն նույն շիկացումներն, ինչ երևանցիներին է բնորոշ, բայց հավատացեք, շատ ավելի լավ են զգում և հասկանում երկրում կատարվող զարգացումները: Նույն տպավորությունը մենք ստացանք Լոռիում, Շիրակում և Վայքում: Նրանք անհամեմատ ավելի զգոն են, վտանգի զգացողությունն այստեղ շատ ավելի սուր և ընդգծված բնույթ է կրում, քան մայրաքաղաքում, հատկապես, սահմանամերձ մարզերի բնակիչների մոտ, ինչպիսիք, օրինակ վայքեցիներն են, որտեղ էլ մենք, հենց այս պահին, հանդիպումներ ենք անցկացնում նրանց հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս են սահմանամերձ Վայոց Ձորում ապրողները տեսնում ստեղծված իրավիճակի ելքերը, մասնավորապես՝ սահմազատումների հետ կապված հարցերի առնչությամբ ինչպիսի՞ մոտեցում են որդեգրել, Սերժ Սրապիոնյանը պատասխանել է՝ իրավիճակը մարզում, իհարկե, լարված է՝ մարդիկ մտահոգ են սահմանազատումների հետ կապված անհասկանալի իրավիճակով, մանավանդ, որ այդ խնդիրն, անմիջականորեն, առնչվում է նրանցից ամեն մեկին. «Առաջին պահանջն այսօր Վայքում ապրող մարդկանց կողմից մեկն է՝ արագ կարգի հրավիրել աշխարհազորի վերաբերյալ օրենքը, որպեսզի զենքից օգտվել իմացողները ինքնակազմակերպվեն և կարողանան, անհրաժեշտության պարագայում, պաշտպանել հողը՝ թույլ չտալով դիրքային նոր կորուստներ: Երկրորդ հրատապ խնդիրն այստեղ՝ քանդված բանակի արագ վերականգնում է:
Սրանք, թերևս, այս պահին Վայոց Ձորում առկա ամենահրատապ խնդիրներն են: Ինչպես արդեն ասացի՝ մարդիկ բոլորը միակարծիք են՝ գործող վարչակազմը պետք է հեռանա, որից հետո, հույս ունեն բանակցային սեղանի շուրջ տեսնել կոմպետենտ քաղաքական գործիչների, որոնք, գոնե, դիվանագիտական ճանապարհով կբացառեն տարածքային նոր կորուստների հավանականությունը, ինչպես նաև՝ լուրջ է դրված տնտեսության վերականգնման հարցը: Հանդիպումներից մեկի ընթացքում ես լսեցի վիճակագրական տվյալներ, որից տեղյակ չէի և որն, ուղղակի, շոկի ենթարկեց ինձ՝ պարզվում է մեր երկրում, միայն վերջին մի քանի ամսի ընթացքում, 2700 մանր ու միջին անհատ ձեռնարկատիրություններ են փակվել: Մեր նման փոքր երկրի համար սա աղետ է, ուղիղ կործանման տանող ուղի, ինչն էլ, վերջին հաշվով տեղի է ունենում մեր տնտեսության հետ»,- եզրափակելով զրույցն, ասում է ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել