ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետպատերազմյան երկրում Եսայանները մոտ 200 «մարդ են կրճատել», իսկ իրենց համար սահմանել աստղաբաշխական աշխատավարձ 02/15/2021 12:27 | ԼՐԱՀՈՍ
«Վեոն Արմենիա»՝ «Բիլայն» ընկերությունում զանգվածային կրճատումներ են իրականացվում (անկախ նրանից, թե ֆորմալ առումով ինչպես է դա ձևակերպվում) ի հեճուկս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման։ Սրան զուգահեռ նոր սեփականատերերը՝ Եսայան եղբայրները աստղաբաշխական աշխատավարձեր են սահմանում իրենց համար, թեեւ ըստ տեղեկությունների Տելեկոմ Արմենիայի ամբողջ գույքը և բաժնետոմսերը գրավադրված են բանկերում կասկածելի վարկային գործարքներն ապահովելու նպատակով և ակնհայտ է, որ ընկերությունը պետք է, որ առավել ողջամիտ տիրապետեր ֆինանսական միջոցները վարկերը մարելու և սնանկության ռիսկի առաջ չկանգնելու համար: Ինչպես հայտնի է Եսայանները պատերազմի ընթացքում ձեռք են բերել «Վեոն Արմենիա»-ն։
Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը։
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր. «Հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը)»։
Հնարավոր ազատումների թեմային անդրադառնալով հանձնաժողովը փորձել էր փարատել Բիլայնի աշխատակիցների մտահոգությունները, որոնք բողոքի տարբեր ակցիաներ էին իրականացնում, բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց հետագա ճակատագրով մտահոգված, որ համակենտրոնացման արդյունքում համալրելու են գործազուրկները շարքերը ու պարտադրված են լինելու լքել երկիրը։
Գործարքից ամիսներ անց Բիլայնի աշխատակիցների մտահոգություններն փաստորեն հիմնավոր էին. նրանք կարող են հայտնվել «կորպորատիվ ստրուկի» կարգավիճակում, ինչպես հենց Բիլայն ընկերության արհմիությունն էր անվանել նշված վիճակը։ «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ Բիլայնի ընդհանուր աշխատակիցներից զգալի հատվածը դուրս է մնացել աշխատաշուկայից։ Փաստացի Բիլայնի աշխատակիցների թիվը 1800 էր և Եսայանների անմիջական թիմի ուղիղ կամ անուղղակի դրդմամբ և կազմակերպմամբ կարճ ժամանակում աշխատանքից ազատվելու դիմում են գրել Բիլայնի ավելի քան 200 աշխատակից՝ չդիմանալով ստեղծված մթնոլորտին ու պարտադրված պարապուրդին։ Եսայան եղբայրները Յուքոմից «դուրս գալուս», փաստորեն կոչ էին արել աշխատակիցներին աշխատանքից դուրս գալ իրենց հետ և մոտ 450 աշխատակից միացել էլ էր ոչնչով չզբաղվող ԹԻՄ ընկերությանը: Հենց նշված աշխատակիցներին տեղավորելու արդյունքում գործազուրկ դառնալու ռիսկն էր ստիպել Բիլայն ընկերության նախկին աշխատակիցներին բողոքի ակցիաներ կազմակերպել:
Փաստորեն նրանք ճիշտ էին, ՏՄՊՊՀ-ն սխալ – փաստացի նշված մոտ 450-ը Յուքոմի նախկին աշխատակիցներին էլ տեղավորելու համար է հիմնականում առաջացել կրճատման անհրաժեշտություն: Եղել են դեպքեր, երբ open space-ում աշխատակիցները գալիս ու բացահայտում էին, որ իրենց աշխատատեղը ֆիզիկապես արդեն զբաղեցրել է նույն մասնագիտացման՝ «Թիմ» ՍՊԸ աշխատակիցը, որի հետեւանքով «Բիլայնի» աշխատակիցը փաստացի զրկվել է աշխատանքային գործառույթից, աշխատանքային գործիքից։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց արդեն նախկին աշխատակիցներից մեկը՝ տնօրինության հետ հարցը քննարկելու փորձերը եղել են ապարդյուն, քանի որ որոշում կայացնողները անվերջ ձգձգել և փաստացի հրաժարվել են ընդունել ու լսել խնդիրը ու մի շարք անձինք ստիպված ազատման դիմում են գրել։
Փաստենք, որ այս պահին տարբեր պատճառներով «Վեոն Արմենիա»-ից ազատվածների թիվը գերազանցում է ՏՄՊՊՀ-ի սահմանած 10 տոկոսը եւ «Փաստինֆո»-ն ակնկալում է ստանալ ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը, թե արդյոք ուսումնասիրության առարկա դարձրել են գործարքի կարեւոր նախապայմաններից մեկի առերևույթ խախտումը եւ եթե այո, ապա ինչ ներգործության միջոցներ են ձեռնարկել։ Ընդ որում` ակնկալում ենք ՏՄՊՊՀ-ի կողմից ամբողջական և խորքային ուսումնասիրություն, այլ ոչ թե ձևական վարույթ և հավաստիացում, որ աշխատակիցները աշխատանքից դուրս են եկել իրենց դիմումի հիման վրա: Քննության առարկա պետք է դառնա ինչ հանգամանքներում և ինչի պատճառով են աշխատակիցները դիմումներ գրել (եթե գրել են):
Բացի այդ՝ պարզվում է Եսայանները փորձել են աշխատանքի ընդունել (քննարկվում է իրականում, որ ընդունել են աշխատանքի) մի շարք օտարերկրացիների, որոնց նշանակման կարգը խիստ խնդրահարույց է։ Գործող իրավակարգավորումների համաձայն օտարերկրյա աշխատակիցները պետք է ընդունվեն աշխատանքի բացառապես աշխատանքի թույլտվության առկայության դեպքում, իսկ աշխատանքի թույլտվություն տրվում է տեղական մասնագետներ չլինելու դեպքում միայն՝ թափուր հաստիքների զամբյուղը անհրաժեշտ է լրացնել նախ և առաջ տեղացի մասնագետներով և օտարերկրացին կարող է նշանակվել, եթե պարզվի, որ տեղական շուկայում համապատասխան մասնագետը չկա։ Այս պարագայում հետաքրքիր է, թե կապի ոլորտում ինչ որակավորման մասնագետների մասին է խոսքը, որ հայկական աշխատաշուկայում բացակայում է եւ Եսայանները պարտադրված են եղել ընդունել իրանցիների և այլ երկրների մասնագետների: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը գովերգում է Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի մասնագիտական կարողությունները և առկա մասնագետները։ Եվ նշվածը բազմաթիվ տարիներ գործող ընկերության (Բիլայն) աշխատակիցների «կրճատման» ֆոնին: Եվ սա այն դեպքում, երբ շարունակաբար պնդում էին, որ հայկական օպերատոր են կառուցում՝ հայ մասնագետների համար։
Հատկանշական է, որ միջին օղակի աշխատակիցներին ազատելուն զուգահեռ Եսայանները բավական շռայլ են գտնվել տնօրինության հաստիքացուցակը սահմանելու գործում։ Ընկերությունն ունի տնօրենի տելեկոմ ոլորտի համար աննախադեպ շատ թվով տեղակալ, որոնց թվում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Բացի այդ՝ աշխատանքի են ընդունել իրենց հորը, իսկ իրենց համար սահմանած աշխատավարձերի չափն ուղղակի բավական խոսուն է։ Ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող եւ երկու տարբեր բանկերից վարկեր վերցրած Եսայանները ծախսերը վերահսկելու, նվազագույնի հասցնելու փոխարեն ընտրել են գումարներ «դուրս գրելու» ուղին՝ իրենց համար սահմանելով ընդհուպ մոտ 20 մլն դրամ աշխատավարձ։
Ինչպես ասում են՝ կառավարությունից ինչ տեսնում են, այն էլ ընդօրինակում են. Տնտեսական կոլապսի մեջ գտնվող երկրի կառավարությունը նպաստառուներին ու պետական համակարգի աշխատակիցներին վճարելու համար վարկեր է վերցնում ու իրենց միլիոնավոր դոլարների պարգեւատրումներ տալիս, իսկ ռազմավարական նշանակության ընկերությունն էլ Եսայանները վարկով գնում են ու իրենց աստղաբաշխական աշխատավարձեր դուրս գրում։ Խրախճանք ժանտախտի ժամանակ։
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել