ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչի՞ հաշվին է գյուղատնտեսության 1,4 % աճը. ցուցանիշը համարժեք չէ ոլորտին հատկացված գումարներին 02/11/2021 17:04 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը (առանց ձկնորսության) ընթացիկ գներով 1,4 տոկոս աճ է ապահովել, մասնավորապես՝ բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ անասնապահությունը՝ 0,6 տոկոսով։ Հատկանշական է, որ գյուղատնտեսության հիմնական աճը գրանցվել է 2020 թվականի 1-ին (4,5 տոկոս) և 4-րդ (3,3 տոկոս) եռամսյակների ընթացքում։ Խիստ կասկածելի է հատկապես 4-րդ եռամսյակի աճը՝ հաշվի առնելով նաև սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի գործոնը։ Միջազգային փորձը փաստում է, որ պատերազմական գործողությունները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողնում գյուղատնտեսության վրա, քանի որ խաթարվում են ցանքսի և բերքահավաքի աշխատանքները, զորակոչվում են գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածները և այլն։ Արցախյան վերջին պատերազմը սկսեց բերքահավաքի շրջանում, ինչի պատճառով բերքի հավաքման և իրացման աշխատանքները ունեցան լուրջ խոչընդոտներ, բացի այդ, ժամանակին և ամբողջ ծավալով չիրականացվեց աշնանացանը։
Անասնապահության գրեթե զրոյական աճը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով վերջին 3 տարիների ընթացքում գյուղատնտեսական կենդանիների վերարտադրող գլխաքանակների նվազման միտումները, մասնավորապես 2018 թվականի հունվարի 1-ի համեմատ 2020 թվականի հունվարի 1-ին կովերի գլխաքանակը նվազել է 17099 –ով կամ 5,6 տոկոսով, մաքիներինը՝ -129-ով կամ 0,1 տոկոսով, մայր այծերինը՝ -298-ով կամ 2 տոկոսով։ Այս ժամանակահատվածում աճել է մայր խոզերի գլխաքանակը 11184-ով կամ 8,7 տոկոսով։ Այնուամենայիվ, կորոնավիրուսի տնտեսական սահմանափակումներով և տնտեսական ճգնաժամով պայմանավորված խոզաբուծությունը մեծ կորուստներ է կրել 2020 թվականի ընթացքում։ Ռեստորանների և հանդիսությունների սրահների չաշխատելու պայմաններում խոզի մսի նկատմամբ պահանջարկը խիստ նվազել էր, և մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ զգալի կկրճատվի մայր խոզերի քլխաքանակը ևս։
2020 թվականին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում իրականացրեց, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները զրոյական տոկոսադրույքով արտոնյալ ժամկետով վարկեր վերցնելու հնարավորություն ունեցան։ Պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն՝ 10000-ից ավելի գյուղատնտեսներ օգտվեցին այս աջակցության փաթեթից։ Մեծ պահանջարկ ուներ մինչև 1 մլն դրամի հասնող ցանքատարածությունների համար ֆիզիկական անձանց տրվող վարկերը 9 ամիս արտոնյալ ժամկետով, որի ձևակերպումը շատ արագ էր և բանկերի կողմից դժվար վերահսկելի։ Վարկառուների մեծ մասը, ունենալով արդեն իսկ արած ցանքսեր, զրոյական տոկոսադրույքով վարկ էին վերցնում բանկերից և ծախսում հիմնականում կենցաղային խնդիրները լուծելու կամ այլ վարկերը մարելու համար։ Կառավարության մեկ այլ ծրագրով զրոյական տոկսադրույքով վարկեր տրամադրվեցին գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, պահածոների, հյութերի արտադրություններին։ Օգտվելով առիթից՝ որոշ խոշոր գործարարներ իրենց սեփական գումարները ավանդադրեցին բանկերում, տեղը դրեցին զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցները։ Արդյունքում՝ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվել է շուրջ 101 մլրդ ՀՀ դրամի գյուղատնտեսական վարկեր, ըստ էության՝ 2020 թվականին կառավարությունը այս ծրագրերի շրջանակում ծախսել է 10-14 մլրդ ՀՀ դրամ։
Այսպիսով՝ հարկ է նշել, որ նույնիսկ պաշտոնական և խիստ կասկածելի 1,4 տոկոս աճը համարժեք չէ այն պետական գումարներին, որոնք ծախսվեցին 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու համար։ Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունները պետական բյուջեից մեծ գումարներ ծախսելով ստացել են չնչին արդյունք, ինչը համարժեք է թնդանոթով մրջյուն խփելուն։ Մի՞թե այս պետական ծրագրերի նպատակը 1,4 տոկոս աճն էր։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ