ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլին սիրաշահելու 100 այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy...և այլն, բայց ոչ լեգիտիմ․ Ֆարմանյանը՝ Մարուքյանին 02/10/2021 19:39 | Մեկնաբանություն
Էդմոն Մարուքյանը քիչ առաջ, ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին, իր խոսքում արձանագրեց, որ «...իշխանությունը լեգիտիմ է»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
«Միանգամից ասեմ, որ լեգիտիմության մասին Էդմոն Մարուքյանի հնչեցրած տեսակետը հնացած է և չի արտացոլում իրականությունը՝ ո՛չ Հայաստանում առկա իրողություններն ու ո՛չ էլ քաղաքագիտական մտքի ժամանակակից ձեռքբերումները:
Մարուքյանն ու նույն տեսակետը միանգամայն այլ նպատակով հնչեցնող իմքայլականներն ի նկատի ունեն այն, որ 2018 թ. խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեարկողների մեծամասնության վստահությունը, իսկ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել, ուստի դրա արդյունքում ձևավորված իշխանությունը լեգիտիմ կամ օրինակարգ է մինչև հաջորդ համապետական ընտրություններ:
Առանց գիտական ավելորդ հղումների պետք է արձանագրել, որ Մարուքյանի մոտեցումը հնացած ու մեր օրերում չաշխատող բնութագրում է: Իրականում լեգիտիմ է այն իշխանությունը, որը վայելում է հանրության վստահությունը: Իսկ թե ինչ է պատահել մեր երկրի հետ Փաշինյանի կառավարման արդյունքում՝ հայտնի է բոլորին: Անվիճարկելի է, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է բնակչության մեծամասնության վստահությունը: Ու այստեղ հակափաստարկ բերել, թե քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունեցել, դա ապացուցված համարել չի կարելի, քաղաքական խուժանություն է՝ ռաբիսություն:
Հետևաբար, իշխանության լեգիտիմությունը մեր ժամանակներում չափվում է ոչ թե ընտրություններում իշխանության ձևավորման օրինակարգությամբ ու օժտվում է կառավարման սահմանադրական ողջ ժամանակահատվածի համար, այլ այն, բառի բուն իմաստով, ամեն օր վերահաստատման կարիք ունի և անգամ մեկ որոշման արդյունքում կարող է իսպառ անհետանալ: Առավել ևս ինֆորմացիոն մեր դարաշրջանում, երբ պատիկներով աքսելերացվել է ժամանակի ռիթմը: Ակնհայտ է, որ պետական կառավարման ու բանակցությունների ձախողման, պատերազմում պարտության ու կապիտուլյացիայի՝ Ազգային աղետի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմության աղբյուրը՝ հանրության վստահությունը: Այս տեսակետի ամենազորեղ գլոբալ փաստարկը աշխարհում կառավարման խորհրդարանական ձևի լայն տարածումն է վերջին տասնամյակներում, որը հենց պայմանավորված է երեկ ու ամբողջ մանդատի ժամկետով ունեցած լեգիտիմության հանկարծակի կորստի դեպքում արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանում նոր մեծամասնության ձևավորման եղանակով պետությունները քաղաքական խորացող ճգնաժամերից հեռու պահելու և սահուն լուծումներ ապահովելու անհրաժեշտությամբ, ինչի ճկունությունը երաշխավորում է կառավարման հենց խորհրդարանակն ձևը:
Եթե Նիկոլ Փաշինյանը, պահելով ռազմական դրության ռեժիմը, օրինակ, չի գնում արտահերթ ընտրությունների, իսկ երկրում առաջիկա 25 տարիներին համապետական ընտրութուններ անգամ չեն անցկացվում, դրանից Փաշինյանի իշխանության էությունը չի փոխվում. արցախյան աղետով Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը՝ իր իշխանության լեգիտիմության միակ աղբյուրը: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այլևս լեգիտիմ չէ, այլև դրա ճիշտ հակառակն է՝ ոչ լեգիտիմ է:
Հուսամ, որ Էդմոն Մարուքյանը, չունենալով իմքայլական պատգամավորների պարտադրանքը, այլևս երբեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բնորոշի իբրև լեգիտիմ:
Հ.Գ Ի վերջո, անհրաժեշտության դեպքում Նիկոլին սիրաշահելու հարյուր այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy, ճշմարտախոս և այլն...բայց ոչ լեգիտիմ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել