Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Փողոցային պայքարը փակուղի մտավ. Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ է և կարծում է, որ կարող է ղեկավարել մինչև 2023 թվականը. քաղաքագետ 02/09/2021   11:45  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե հաշվի առնենք այս իշխանությունների բնույթը և նրանց ձգտումը՝ ամեն գնով պահելու իշխանությունը, ապա անկեղծ վերլուծության արդյունքում պետք է փաստենք, որ տրամաբանական է՝ նրանք չէին ցանական գնալ ընտրությունների: Ասեմ ավելին՝ եթե նրանց հնարավորություն ընձեռվեր, ուրախությամբ կչեղարկեին նաև 2023 թվականին նախատեսված հերթական ընտրությունները: Պատճառը պարզ է՝ այս իշխանությունը չափազանց վախենում է կորցնել աթոռը, որովհետև հստակ գիտակցում է, որ դրան անմիջապես հաջորդելու է քրեաիրավական ոլորտում պատասխանատվության ենթարկվելու իրողությունը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ վերլուծելով արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ «Իմ քայլի» հայտարարությունը։ 

Ըստ նրա՝ ակնհայտ իրողություն է, որ դեկտեմբեր ամսից ի վեր չկա փողոցային ակտիվ պայքար, չկա նաև իշխանության նկատմամբ կուլիսային ճնշում, հետևաբար, տրամաբանական է, իշխանությունը չի ցանկանա դուրս գալ կոմֆորտի այն զոնայից, որում գտնվում է: Իրավիճակին նպաստեց այն հանգամանքը, որ հավաքական ընդդիմությանը չհաջողվեց հստակ օրակարգ ձևավորել, որի շուրջ կմիավորեր փողոցային պայքարի դուրս ելած և իշխանություններից դժգոհող զանգվածներին: Անկեղծ լինենք և ասենք, որ ընդդիմությունը չկարողացավ փողոց դուրս եկած զանգվածներին արդյունավետ կերպով ցույց տալ երկրում առկա ճգնաժամից դուրս գալու ուղիները, նրան չհաջողվեց պոզիտիվ օրակարգ ձևավորել, ինչի արդյունքում փողոցային պայքարը փակուղի մտավ: Ի վերջո, միայն «Նիկոլ դավաճան» կարգախոսով լուրջ արդյունքներ չես գրանցի: Մյուս հանգամանքը, որով պայմանավորված, իշխանությունները ամեն կերպ կխուսափեն ընտրություններից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հայտարարությունն էր: Նրանք հասկացան, որ գնալով արտահերթ ընտրությունների, կձևավորեն երկու բևեռների պայքար, որտեղ իրենց վերարտադրվելու շանսերը կարող են նվազագույնի հասնել: Հետևաբար, քանի դեռ չկա իշխանությանը հեռացնելու պահանջով փողոցային ակտիվ պայքար կամ կուլիսային ճնշում, Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ է և կարծում է, որ կարող է ղեկավարել մինչև 2023 թվականը»,- ասում է Բենիամին Մաթևոսյանը:

Վերջինս նկատում է՝ եթե խնդրին նայենք արտաքին հարաբերությունների տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանը նույնպես այս պահին Հայաստանում նոր ընտրություններ չէր ցանկանա, գոնե մինչև Պետդումայում նախատեսված առաջիկա ընտրությունների ավարտը, հայաստանյան արտահերթ ընտրություններ նրան պետք չէ: Հարցով խիստ շահագրգիռ միակ կողմը, ըստ քաղաքագետի, թերևս պրոթուրքական ուժերն են, ովքեր կցանկանային արտահերթ ընտրություններ տեսնել Հայաստանում: Վերջիններն, իհարկե, կցանկանային Հայաստանում վերահաստատել օրվա իշխանությունների դիրքերը, որպեսզի կարողանան հաջողությամբ ավարտին հասցնել իրենց սկսած, սակայն դեռևս կիսատ թողած պլանները:


Խոսելով գարնանը սպասվելիք փողոցային ակտիվ պայքարի և քաղաքական վերադասավորումների մասին՝ Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ եթե քննարկում ենք օրվա իշխանությանը հեռացնելու և նոր կառավարություն կազմելու տեսլականը, ապա միաօբյեկտիվ մեկնաբանությամբ պետք է փաստենք, որ դա պետք է տեղի ունենար դեռևս նոյեմբերի 10-ին: Միաժամանակ, քաղաքագետն առաջարկում է շրջանցել հեղափոխությունների վերաբերյալ խիստ հայկական բնորոշումներն ու մոտեցումները՝ թեժ գարուն, անսպասելի աշուն և այլն.

«Իրատես լինենք և ասենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 11-ին Հայաստանում այլևս նոր կառավարություն պետք է լիներ, բայց չեղավ:

Ակնհայտ է, որ հասարակության ներսում իշխանությունների նկատմամբ ահռելի դժգոհություն և պարպված զայրույթ կա: Մենք բոլորս էլ ապրում ենք Հայաստանում և առերեսվում ենք իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետ: Մարդիկ շատ լավ են գիտակցում, թե ինչ ստարտային պայմաններով Նիկոլ Փաշինյանը վերցրեց իշխանության ղեկը և ինչի վերածեց նա երկիրը՝ իր կառավարման ընդամենը 2.5 տարիների ընթացքում: Այսպիսով, ընդամենը 2.5 տարի առաջ կար Կարեն Կարապետյանի գրանցած տնտեսական վերելքի իներցիան, որ, եթե չեմ սխալվում, 7.7 տոկոս տնտեսական աճ էր գրանցել, չկար հասարակության ներսում առկա այս բևեռացումն ու ատելության մթնոլորտը, կար Արցախը, չկար կորոնավիրուս, տնտեսությունը քայքայված չէր:

Հետևաբար, տեսնելով և վերլուծելով այս ամենը, բնական է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը պետք է պահանջի օրվա իշխանության հեռացումը, սակայն քննարկել՝ կլինի դա գարնա՞նը, թե՞ աշնանը, կարծում եմ սխալ է: Դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմությունը պոզիտիվ և արդյունավետ օրակարգ կձևավորի, որի շուրջ կկարողանա հաջողությամբ համախմբել հասարակության լայն զանգվածներին, որի ճնշման արդյունքում էլ իշխանություններին այլ ճանապարհ չի մնա, քան հեռանալը: Նորից եմ կրկնում, օրվա իշխանությունը հստակ գիտակցում է՝ գնալով ընտրությունների ճանապարհով, կլինի դա արտահերթ, թե հերթական, նա խայտառակ պարտություն է կրելու»,- ընդգծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:44 09/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
23:11 08/02/2021  |  ՄեկնաբանությունՈւզում եմ Արցախ գնամ, չեմ կարողանում. Արա Վարդանյան
22:34 08/02/2021  |  ՄեկնաբանությունԱնխուսափելի է այն օրը, երբ ձեզ հատիկ-հատիկ առանձնակի դաժանությամբ բացատրվելու է, թե ինչ ենք կորցրել. Վարոսյան
22:05 08/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱբովյանի թիվ 1 ավագ դպրոցի դասադուլի և գործադուլի մեղավորն ու պատասխանատուն նա է, ով հասարակությունը բաժանել է հների և նորերի, սևերի և սպիտակների
21:55 08/02/2021  |  ՔաղաքականՌուսաստանը փոխեց իր և հայության դեմ ուղղված վտանգավոր խաղի տրամաբանությունն ու ուղղությունը. Դավիթ Ջամալյան
21:07 08/02/2021  |  ՔաղաքականՀասկացել են, որ այլևս չեն կարող ունենալ իշխանություն, դրա համար չեն ցանկանում այսօր ունեցած իշխանությունը կորցնել. Թագուհի Թովմասյան
19:51 08/02/2021  |  ՔաղաքականՔաղաքական գնահատական պետք է տրվի նիկոլականների բոլոր գործողություններին. Միքայել Մինասյան
19:45 08/02/2021  |  ՔաղաքականՀաջորդ քայլը երկրորդ նախագահինն է․ պատրաստ է իշխանություններին պարտադրել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ․ քաղտեխնոլոգ
19:34 08/02/2021  |  ՔաղաքականՓաշինյանը հաշվարկել էր, թե կարող է վերարտադրել իշխանությունը և դրանով վերականգնել իր կորսված լեգիտիմությունը, սակայն պարզել է, որ դա հնարավոր չէ. քաղաքագետ
17:00 08/02/2021  |  ԼՐԱՀՈՍՕրակարգում Պարեկային ծառայության և Ներքին գործերի նախարարության ձևավորումն է. վարչապետին ներկայացվել է ոստիկանության ռեֆորմների ընթացքը

Արխիվ

[]