ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ը 228 հայի մասին հարցում է ստացել՝ կառավարության և գերիների հարազատների կողմից 02/04/2021 17:11 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների եւրոպական դատարանը 2021 թվականի հունվարի 15-ին և փետրվարի 1-ին ստացել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատների գործով ամբողջական դիմումներ։
Դատարանը պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատարանը միջնորդություններ էր ստացել նաեւ ավելի վաղ, 2020թ. սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 27-ին՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ՝ համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ 2020-ի սեպտեմբերի 29-ին ընդունել էր միջանկյալ միջոց՝ 39-րդ հոդվածի հիման վրա։
«Հաշվի առնելով, որ իրավիճակի զարգացումը հիմք է հանդիսացել կոնվենցիայի խախտման համար, կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների՝ մասնավորապես կյանքն ու առողջությանը վտանգի տակ դնելը, և պահպանել կոնվենցիայի երկրորդ և երորրդ հոդվածներում ամրագրված պարտավորությունները՝ մասնավորապես կյանքի իրավունքի, խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում»,- ասված է ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ։
2020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ դատարանը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են հարգել նաեւ հակամարտության ընթացքում գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքները։
Բացի այդ, դատարանը ստացել է բազմաթիվ հարցումներ ՝ համաձայն 39-րդ հոդվածի, որոնք վերաբերում են ենթադրյալ գերիներին։ Դրանք ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարության կամ գերիների հարազատների կողմից։
Մինչ օրս ստացված հարցումները վերաբերում են ընդհանուր 241 մարդու, նրանցից 228-ը հայերի, 13-ը՝ ադրբեջանցու։ Դատարանն առաջարկել է համապատասխան անձանց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել։
Ըստ զեկույցի, դատարանը կամ կասեցրել է գործի քննությունը 39-րդ հոդվածի համաձայն, երբ պատասխանող կառավարությունը տրամադրել է գերիների մասին համապատասխան տեղեկատվություն, կամ կիրառել է 39-րդ հոդվածը, երբ կառավարությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրել կամ ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չի տրամադրել:
Վերը նշված դիմումները պարունակում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում պատասխանող պետությունների կողմից կոնվենցիայով ամրագրված լայնածավալ խախտումների դեպքեր։ Դրանք են՝ հարձակումներ քաղաքացիական բնակչության վրա, քաղաքացիական և հանրային ունեցվածքի և ենթակառուցվածքների ոչնչացում, մահապատիժների կիրառում, զինվորականների և խաղաղ բնակիչների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դրսեւորում, ռազմագերիների կալանավորում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում։
Ադրբեջանը, ինչպես նշվում է ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ, Հայաստանին պատասխանատու է համարում կոնվենցիայի խախտումների, այն է՝ 1992թ.-ից Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից ադրբեջանցիներին տեղահանման, նաև մշակութային-կրոնական ունեցվածքի ենթադրյալ ոչնչացման համար։
39-րդ հոդվածի համաձայն ՝ դատարանի կողմից կիրառվող միջոցների մասին վճիռներն ուղղված են անուղղելի վնասի կանխմանը։
Դատարանը նախ պետք է քննության առարկա դարձնի ստացված դիմումների ընդունելիության հարցը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ