Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Վահան Բադասյանի առողջական վիճակն առնվազն համատեղելի չէ կալանքի հետ.փաստաբան 02/02/2021   17:05  |  ԼՐԱՀՈՍ

ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի առողջական վիճակն առնվազն համատեղելի չէ կալանքի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել է Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, որի դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Ա.Պապիկյանի փոխանցմամբ՝ Վահան Բադասյանը հանդիպման ժամանակ գանգատներ չի ներկայացրել ոչ առողջական վիճակի, ոչ պահման պայմանների վերաբերյալ, թեև գաղտնիք չէ, որ լուրջ վիրահատությունից հետո նաև հետվիրահատական բժշկական հսկողության տակ էր գտնվում։

Նշենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմում Վահան Բադասյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, ենթարկվել բարդ վիրահատության ու գտնվում էր հետվիրահատական բժշկական վերահսկողության ներքո։ Կալանավորվելուց հետո նա ՔԿՀ-ում պրոֆիլակտիկ ստանդարտ հետազոտություններ անցնում է, այդուհանդերձ, փաստաբանի դիտարկմամբ՝ դա չի կարող փոխարինել անհրաժեշտ բժշկական հետազոտություններին կամ զննություններին, որը պետք է նա կրեր՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում։

«Ափսոսում եմ, որ նա դեռևս շարունակում է մնալ կալանքի տակ և այդ փաստին ուշադրություն չեն դարձնում վարույթն իրականացնող մարմինը, դատարանի մասին էլ չասեմ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ առողջական վիճակի հանգամանքը հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմինն ավելի ողջամիտ կվարվի և կփոխի խափանման միջոցը՝ մինչև Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը, նման ընթացակարգ կա։

Փաստաբանը կարևորում է երկու բաղադրիչն էլ՝ և առողջական վիճակը, և գործի բուն էությունը, մինչդեռ՝ Վահան Բադասյանը չի շեշտադրում և չի կարևորում իր առողջական վիճակը, չի ցանկանում, որ դա առաջնային լինի, բայց և մարդկայնորեն, և մասնագիտական պարտականությունների առումով փաստաբանի համար հնարավոր չէ անտեսել այդ հանգամանքը։ Փաստաբանը պատմում է, որ հունվարի 28-ին, երբ Բադասյանը բերման էր ենթարկվել և ուներ զարկերակային բարձր ճնշում, նույնիսկ չէր էլ ցանկանում ուշադրություն դարձնել և փաստաբանը դժվարությամբ է ստացել նրա համաձայնությունը՝ բժշկին դիմելու համար։

Հարցին ի պատասխան, թե արդյոք նրա առողջական վիճակը քննարկվել է կալանավորման միջնորդության քննության ժամանակ՝ փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի միջնորդության մեջ չի եղել որևէ պնդում, նշում, գրառում։ Պաշտպանական կողմը դատական նիստում ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն, էպիկրիզը, սակայն դատարանը դատական ակտում այդ հանգամանքին անդրադարձել է ստանդարտ ձևակերպումներով, որի համաձայն՝ ՔԿՀ-ներում գտնվող անձանց համար պետությունն ապահովում է առողջության պահպանման անհրաժեշտ պայմաններ, մինչդեռ փաստաբանի խոսքով, ակնհայտ է, որ դա այդպես չէ, չի համապատասխանում իրականությանը։

«Թղթերով հայտարարված է, որ պետությունն ապահովում է կամ պարտավոր է ապահովել, իրավական ակտերով՝ կա, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ։ Այս դեպքն էլ դրա մասին է։ Դատարանն անդրադարձել է, նշել է՝ «պետությունը միջոցներ ձեռնարկում է» և վերջ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ դատարանի այսպիսի ձևակերպումները նորություն չունեն, որոնք որոշ դեպքերում ունեցել են անդառնալի հետևանքներ։

Պաշտպանը նկատեց՝ քանի դեռ ստանդարտ, շաբլոնային ձևակերպումներով են անձանց կալանավորում նաև այդ հանգամանքի դեպքում, չենք կարող խոսել արդարադատության բովանդակության մասին. «գրեթե միշտ ունեցել ենք ձևական ընթացակարգային մոտեցումներ, որը նաև սույն դեպքով եղավ»։

Պապիկյանը գտնում է, որ նույն մոտեցումը եղել է նաև Բադասյանի դեպքում։ Ավելին՝ փաստաբանի համոզմամբ ոչ կոռեկտ է եղել խափանման միջոցի հիմք ընտրելիս մատնանշել նաեւ թաքնվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, թե բնակվում է ժամանակավոր բնակության վայրում։ Ինչպես արդեն հայտնի է՝ Վ.Բադասյանը հադրութցի է, իսկ Հադրութը հանձնվել է Ադրբեջանին։

«Մի կողմից զարմանալու չէ, մյուս կողմից էլ՝ զայրանալու է»,- ասաց նա՝ հավելելով, որ որպես կալանավորման հիմք երկու հանգամանք էր նշված՝ մեկը նյութեր ոչնչացնելու, մյուսը՝ թաքնվելու ռիսկը՝ հաշվի առնելով, որ Բադասյանը չունի մշտական բնակության վայր։


Փաստաբանի դիտարկմամբ՝ երկու հիմքերի դեպքում էլ ողջամտության մասին խոսք լինել չի կարող։ Անդրադառնալով նյութեր թաքցնելու հանգամանքին՝ փաստաբանն արձանագրեց, որ դեպքը, որը տեղի է ունեցել տեսաձայնագրված է և դրա վերացման, ոչնչացման խնդիր չկա, բացի դա, դեպքը ողջամտորեն չի ենթադրում, որ կա ինչ-որ փաստաթղթեր, վկաներ, որոնց վրա պետք է ազդեցություն գործադրի անձը։

Ինչ վերաբերում է թաքնվելու ռիսկին, Պապիկյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, թե ում մասին է խոսքը, նախ՝ Բադասյանը հայտարարությունից հետո հանրային վայրում է եղել, անգամ հայտարարությունից հետո փորձ չի արել թաքնվելու, չի դիմադրել բերման ենթարկելիս։ Բացի դա՝ Բադասյանի հանրային անձ լինելը դիտարկել թաքնվելու տեսանկյունից, ըստ փաստաբանի, ողջամիտ չէ։

Պապիկյանը տեղեկացրեց, որ դատական նիստին նաև հայտնել են, թե ինչու Բադասյանը չունի բնակության մշտական վայր։ Այն է՝ Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղն այս պահին օկուպացված է, Բադասյանը կորցրել է տունը, ունեցվածքը, անձնական փաստաթղթերը, անգամ հաշմանդամության կարգի վերաբերյալ փաստաթուղթը հիմա են վերականգնում՝ ներկայացնելու համար։

«Քանի որ չկա իր մոտ այդ փաստաթղթերը, տունն էլ է կորցրել, բնականաբար մշտական բնակության վայր չէր էլ կարող ունենալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա՝ ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․

«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։

Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Բադասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 01/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
20:17 31/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը՝ Վազգեն Մանուկյանի ու Վահան Բադասյանի արանքում. Անդրանիկ Թևանյան
11:32 31/01/2021  |  ՔաղաքականԱգրեսիվ տրամադրությունների վերահսկելիությունը գնալով անհնարին է դառնալու. Փաշինյանը թող պատրաստվի, որ ինքն ընկնելու է իր փորած փոսը. հոգեբան
09:52 31/01/2021  |  ՄեկնաբանությունԴատախազն իրավունք ունի ցանկացած պահի ազատ արձակել նման խայտառակ հիմնավորմամբ կալանված Վահան Բադասյանին՝ անկախ դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան
19:22 30/01/2021  |  ՄեկնաբանությունՎահան Բադասյանի համար այլևս միևնույնն է` իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն. Ավետիք Իշխանյան
12:19 30/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր». Ռուբեն Մելիքյան
08:44 30/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանը կալանավորվեց
22:53 29/01/2021  |  Քրեական խրոնիկոնԴատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վահան Բադասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
17:06 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը
11:41 29/01/2021  |  Քրեական խրոնիկոնՎահան Բադասյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]