ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բայրաքթարը ինքը լավագույնը չի աշխարհում, բայց այս պատերազմում մեզ ճնշելու մեծ կարողություններ ցուցաբերեց. Քոչարյան 02/01/2021 14:13 | ԼՐԱՀՈՍ
«Ես անձամբ ուզում եմ հրաշքների սպասել։ Ոչ այնպիսի հրաշքների, որոնք անիրականանալի են, այլ այն հրաշքներին, որի հնարավորությունը մենք մեր ձեռքից բաց ենք թողել,- այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գիտության ոլորտին առնչվող խորհրդարանական լսումների ժամանակ։
Քոչարյանը հիշեցրեց, որ սովետական տարիներին ճշգրիտ գիտությունների բնագավառում ունեցել ենք գիտական կարողություններ, լավ գիտական միտք, լավ գիտնականներ:
«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա։ Բոլորը տներում խոսում էին օդի բաց լինելու մասին, առավոտից-իրիկուն ԱԺ պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, մտածում՝ ի՞նչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել, առաջնահերթ՝ գիտությունը բերելով դեպի բանակ: Այսօր պատերազմը մեզ ստիպեց հասկանալ, որ ժամանակակից պատերազմներն առանց գիտության ներգրավմամբ դեպի անվտանգության համակարգ չեն լինում:
Այսօր խոսում ենք օդի պաշտպանվածության, հեռահար հրետանու մասին, այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնց անտարբերության և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել են։ Պետք է այդ խնդիրներն օր առաջ բերենք դեպի բանակ»,- նշեց Քոչարյանը:
Պատգամավորը նշեց, որ հետագա անելիքները պետք է լինեն կոնկրետ և անկեղծ։ Պատերազմն էլ հնարավորություն չտվեց արագ կողմնորոշվելու՝ ինչպիսի՞ն են հնարավորությունը կադրային առումով։
«Եղավ մի պահ, երբ էրդողանի փեսայի մասին սկսվեցին խոսակցություններ, ես զանգահարեցի ընկերոջս, ասացի մի հատ Արսենից ճշտի՝ MIT-ում սովորող իր տղան առնչություն ունեցե՞լ է այն տղայի հետ, որը ԱԹՍ-ի հեղինակն է։ Չէ՞ որ Բայրաքթարը լավագույնը չի աշխարհում, բայց այս պատերազմում մեզ ճնշելու մեծ կարողություններ ցուցաբերեց։ Մենք դրա դեմ պատրա՞ստ էինք, նախորդ ՝ 2016 թվականի պատերազմից դասեր քաղե՞լ էինք»։
Քոչարյանը նշեց, որ իրեն հաջողվել է Բոստոնից գտնել մի երիտասարդի, որը առաջատար բուհերում սովորել է, վերջինս արդեն խմբեր էր ձևավորում՝ օգնելու ՀՀ-ին։
«Գիտությունը պետք է միշտ բանակի հետ լինի»,- եզրակացրեց Քոչարյանն ու հավելեց, որ «պետք է դրսում ունեցած ներուժը տեղափոխել Հայաստան, քանի որ գիտությունն այսօր ցանցային է։ Պատվիրատուն էլ պետք է լինի պաշտպանության նախարարությունը»։
«Վերջերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը գրառում էր արել՝ «Պարոն Քոչարյան, ժամանակը չէ, որ մենք ունենանք ատոմային ռումբ», ես չգիտեմ։ Պետք է շատ բաների հասնել, կորցրածը շատ արագ վերականգնել»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը նշեց, որ 44 օրվա պատերազմից հետո պետք է հանել մեր մեջից ցանկացած անտարբերության դրսևորում։
«Եթե մենք զինվորի կյանքի տևողությունը չավելացնենք գիտության՝ դեպի բանակ բերված հնարավորություններով, կունենանք առաջնագծի այն պատկերը, որը տարիներ շարունակ փոփոխության չի ենթարկվել»,- եզրափակեց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ