Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Արագած Ախոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում.պաշտպան 01/30/2021   15:52  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրա նկատմամբ կալավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան գոնե 72 ժամ անազատության մեջ պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Ինչպես տեղեկացրել ենք՝ հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել է՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։

Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ Արագած Ախոյանը բերման է ենթարկվել 18։00-ին, իսկ երեք ժամն ավարտվելուց հետո դուրս են եկել քննչական վարչության տարածքից՝ նշելով, որ քննիչին դրսում կսպասեն, 45 րոպե անց ոստիկանության աշխատակիցը մոտեցել և տեղեկացրել, որ քննիչը խնդրում է մոտենալ։ Քննիչին մոտենալուց հետո ժամը 21։46-ին Արագած Ախոյանին ձերբակալել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կասկածանքով։ Փաստաբանի խոսքով՝ Արագած Ախոյանը կասկածանքը չի ընդունել, հայտարարել է, որ իր կարծիքով նշված գործողությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, ինքը մասնակցել է խաղաղ հավաքի և վերջ։

Ընդ որում՝ հատկանշական է, որ Ախոյանը բերման չի ենթարկվել, այլ՝ ոստիկանների հրավերով է ներկայացել։ Ուղղակի կատակել է ոստիկաններից մեկի հետ՝ Հրապարակի շատրվանների մոտ, ասել՝ ինձ չե՞ք ուզում տանեք, ոստիկանն էլ ասել է՝ գնանք, իսկ տանելուց հետո ձևակերպել են, որ կա քրեական գործ և բերման է ենթարկվել։ Ախոյանը ցուցմունք է տվել՝ ներկայացնելով իրավիճակը, սակայն քննիչի կողմից նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել, որի դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Գրիգորյանին, սակայն նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը մեղադրանք է առաջադրել Արագած Ախոյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Պարոն Ախոյանը նշեց, որ հետապնդումը քաղաքական է, ես էլ կարծիք հայտնեցի, որ նշված միջնորդությունը ներկայացնում են, որ հնարավոր լինի գոնե 72 ժամ անազատության մեջ պահել պարոն Ախոյանին, որովհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե ձերբակալման դեմ բողոք է ներկայացվում, բայց կալանքի միջնորդություն էլ են բերում, պետք է միաժամանակ քննարկվի»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ իրեն ներկայացվել են մոտ 200 թերթից բաղկացած նյութեր և տեսագրություններ՝ մոտ 3 ժամ տևողությամբ, ուստի դատարանից ժամանակ է խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար, սակայն խնդրել է նաև դատարանից Ախոյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը քննել առանձին, որ Ախոյանը չշարունակի գտնվել անազատության մեջ, ինչին դատարանը չի համաձայնել՝ ոչ թե դիտավորությամբ, այլ՝ օրենքը թույլ չի տալիս, սակայն դա կարող էր հետաքրքիր նախադեպ լինել։

Փաստաբանը նշեց, որ այսօր շարունակվել է դատական նիստը և համատեղ քննարկման ընթացքում, մասնավորապես, տեսագրությունների ուսումնասիրությունից պարզվեց, որ կալանքի միջնորդության մեջ քննիչը հղում է կատարում մոտ 4-5 տեսագրության, որոնք, ըստ էության ապացույց չեն, բայց դատարան ներկայացվել է մի տեսանյութ, որի զննությամբ չի նշում, որ Արագած Ախոյանը երևում է տեսանյութի մեջ, որ հեռվում կանգնած է, երեք անձի հետ քայլում է խաղաղ, չի նշում, որ շատրվանների մոտից Ախոյանը ոստիկանության աշխատակիցների՝ կարմիր բերետավորների հետ միասին քայլում ու նստում ոստիկանության ավտոմեքենայի մեջ։ Պաշտպանական կողմն էլ առաջարկել է քննել այն տեսագրությունները, որոնք ներկայացվել են դատարան, իսկ դատախազը ժամանակ է խնդրել՝ մնացած տեսագրությունները բերելու համար, ինչի պատճառով նիստն ընդմիջվել է։


Անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիմքերին՝ պաշտպանը նշեց, որ դրվել է գործի քննությանը խոչընդոտելու, թաքնվելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Առաջադրված մեղադրանքի շուրջ Արագած Ախոյանը ցուցմունք տվել է՝ հայտնելով, որ մեղադրանքն աբսուրդ է և մեղադրանք, որպես այդպիսին չկա։ Գալստյանը հայտնեց, որ բացի այն, որ պաշտպանական կողմը մեղադրանքի փաստական կողմին համաձայն չէ, այլև՝ հոդվածն ինքնին որոշակի խնդիրներ ունի, մասնավորապես, մեղսագրվող արարքը հոդվածին չի համապատասխանում, իսկ մեղադրանքում կան նաև որոշակիության խնդիր։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:22 29/01/2021  |  Քրեական խրոնիկոնՀինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով
16:15 28/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է տեր կանգնել մեր պետականությանը. Ախոյան
12:56 22/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս պատերազմը դավաճանության դրսևորում էր, որը եկել է դեռևս Փաշինյանի իշխանության գալու օրից.Արագած Ախոյան
23:13 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլը երկու տարբերակ ունի` կամ ներողություն խնդրի ու հեռանա, կամ Չաուշեւսկու օրը կընկնի որպես դավաճան
22:59 10/11/2020  |  ԼՐԱՀՈՍՊահանջում եմ «ՀՀ հպարտ նախիր իշխանությունից», որպեսզի այլեւս ժողովրդի անունից չխոսեն եւ ամբոխը ժողովրդից ջոկեն. Արագած Ախոյան
15:57 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր
14:27 05/02/2020  |  ՔաղաքականՍա աբսուրդ է, հին ռազբորկեքի մեջ է գտնվում մեր երկիրն այսօր. Արագած Ախոյան
19:28 05/09/2018  |  ՔաղաքականԱրագած Ախոյանն անդամակցել է «Ալյանս» կուսակցությանը
10:09 29/08/2018  |  ՄամուլԿաթողիկոսի և Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել, Մայր Աթոռի դեմ դատական գործընթաց կսկսվի. «Հրապարակ»
09:30 17/05/2017  |  ՄամուլԱԺ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]