ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան 01/28/2021 19:20 | Հարցազրույց

Հայկական բանակն իր ծննդյան տոնն այս տարի առանձնահատուկ կարգավիճակում է «տոնում»: Հետպատերազմյան ճգնաժամը, անդառնալի մարդկային կորուստներն ու խաթարված տարածքային ամբողջականությունը խեղել են՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավը վայելող հայկական զինված ուժերի նախկին փառքը: Բայց, քանի որ հայաստանյան վերջին ամիսների ողբերգությունը եղկելի դավաճանության ու լկտի հայատյացության աննախադեպ ակտ էր, հայկական զինված ուժերում շատ շատերը հիմնավոր լավատեսությամբ պնդում են, որ ստեղծված իրավիճակը խիստ ժամանակավոր և շտկելի իրողություն է:
Հայաստանի Հանրապետության անպարտելի բանակում ստեղծված ճգնաժամի, դրա պատճառների, հետևանքների, ինչպես նաև՝ ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին «Փաստինֆո» -ն զրուցել է Հայաստանի Զինված ուժերի և բանակաշինության գործում կարևորագույն ավանդ ունեցող ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանի հետ:
- Պարոն Ջամալյան, որպես ռազմական վերլուծաբան, ինչպե՞ս կբնորոշեք այսօր հայկական Զինված ուժերում առկա իրավիճակը:
- Սա ազգային աղետ է՝ առանց դույզն ինչ չափազանցության: Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է՝ թափված մեր պետության գլխին, որի հեղինակը, կազմակերպիչն ու կյանքի կոչողը ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է՝ իր թուրքահպատակ մանկուրտների թիմով: Այնուամենայնիվ, մենք պետք է կարողանանք դուրս գալ այս աղետից, ուղղենք մեր մեջքը և հետ վերադարձնենք տարածաշրջանում՝ ամենամարտունակ բանակն ունեցող ծանրակշիռ գործոնի դերակատարումը, ինչպիսին որ կայինք, մինչ թուրքական խամաճիկներին Հայաստանում իշխանության գալը: Ամենամեծ ողբերգությունը կայանում է հենց նրանում, որ այս աղետը մենք ինքներս ենք բերել մեր գլխին: Իհարկե, նկատի չունեմ պետականամետ ու սթափ մտածողությամբ այն մարդկանց, ովքեր շատ լավ գիտեին, թե ով է Փաշինյանն ու շատ լավ հասկանում էին դավաճանությանը միտված նրա ենթատեքստերը, որ ստահակը թաքցնում էր ճղճղան ձայնով գոռգոռացող հայրենասիրական ճառերի ետևում:
- Անկախությունից ի վեր՝ 30 տարիների ընթացքում, առաջին անգամ մեր բանակը գլխիկոր է…
- Ռազմի դաշտում մեր բանակը չի պարտվել: Թշնամին մեր բերդը գրավեց ներսից՝ ստոր դավաճանության արդյունքում: Արևմտյան մանիպուլյատիվ հնարքների կիրառմամբ, մենք ինքներս իշխանության բերեցինք մանկուրտ թուրքահպատակների մի խմբի, ովքեր կյանքի կոչեցին արևմուտքից, բառացիորեն, իրենց թելադրած դավաճանական և դավադիր ծրագիրը՝ միտումնավոր և գիտակցված պարտության տանելով բանակն ու հանձնելով Արցախը: Այնուամենայնիվ, ես հիմնավորված լավատեսություն ունեմ, որ այս իրավիճակը շտկելի է, որովհետև մարդիկ սթափվում են, հասկանում են, թե ինչ է կատարվել իրականում: Բայցի այդ, հանրային տիրույթում այսօր առողջ միտում կա՝ մարդիկ հարց են տալիս՝ իսկ ի՞նչ պետք է անենք: Սա նշանակում է, որ, ցավոք, պետականության իմունիտետի թուլացումից ու մեզ պատուհասած այս ողբերգությունից հետո, ազգի իմունիտետն, այնուամենայնիվ, սկսել է աշխատել: Ազգն ինքնակազմակերպվում է, միայն ցավոք, որ դա տեղի է ունենում երկիրը բացարձակ անիշխանության հասցնելուց հետո միայն: Ես վստահ եմ, որ մենք ավելի հզոր բանակ ենք կառուցելու, վերականգնելու ենք տարածաշրջանում մեր ունեցած այն տեղն ու դիրքը, որ ունեինք ոչ վաղ անցյալում: Ասեմ ավելին՝ վստահ եմ, որ մենք վերականգնելու ենք նաև Արցախի տարածքային ամբողջականությունը:
- Ի՞նչ ճանապարհով մենք կարող ենք հասնել դրան:
- Որպես առաջին և հիմնական նախապայման՝ մանկուրտների իշխանությանն անհապաղ հեռացնելով: Երկրորդ հեթին՝ փոխադարձ լիարժեք վստահությամբ բարեկամ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը վերականգնելով: Այն, ինչ միտումնավոր կերպով ավերվել է հայ – ռուսական հարաբերություններում, պետք է վերականգնվի: Սա, բնականաբար, պետք է անի միայն նոր և պետականակենտրոն իշխանությունը: Առանց հայ –ռուսական ջերմ և դաշնակցային հարաբերությունների լիարժեք վերականգնման, մեր պետականությունը որևէ ապագա չի կարող ունենալ: Մենք հիմա հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ առանց Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի, որն, ուղղակի, սկուտեղի վրա դրած, դավաճան Փաշինյանը նվիրեց թշնամուն, մեր պետականությունն այլևս կենսունակ չէ:
- Փաստորեն, կատարվածից հետո, Ռուսաստանի Դաշնության դերը նկատելիորեն մեծացավ ոչ միայն ողջ տարածաշրջանում, այլ նաև՝ մեր պետականության լինելիության հարցում…
- Ստացվել է այնպես, որ այսօր մեր՝ թե´ ֆիզիկական գոյությունը, թե´ պետականության լինելիության հարցը մեծապես կախված է Ռուսաստանի հետ կառուցվելիք հարաբերությունների որակից: Ուզենք, թե չուզենք, մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, որի հետ հաշվի չնստելը անհեռանկար և կործանարար կարող է լինել, ընդհանրապես մեր գոյության հարցում: Եթե նախկինում հայկական պետականությունը կենսունակ էր դառնում երեք ուժերի շնորհիվ՝ Արցախի տարածքային ամբողջականության, հայկական բանակի և Ռուսաստանի Դաշնության հետ սերտ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ, ապա պատերազմից հետո առաջին երկու նախապայմանները Փաշինյան կոչվածն, ուղղակի, զրոյացրել է: Մնացել է միայն վերջին շանսը, որի շնորհիվ, մենք կարող ենք ինչ – որ կերպ քարտեզի վրա պահել մեր պետության ֆիզիկական գոյությունը: Հետևաբար, հենվելով մեր բնական դաշնակցի հետ առողջ հարաբերություններ կառուցելու հեռանկարի վրա, մենք պետք է փորձենք շտկել դավաճանության արդյունքում կորացած մեր մեջքը: Չմոռանանք նաև, որ Արցախի գլխին պատուհասած այս աղետը ոչ միայն կործանարար դարձավ ողջ հայության, այլև մեր դարավոր դաշնակից՝ Ռուսաստանի և բարեկամ Իրանի համար, վտանգելով նաև նրանց կենսական շահերը:
- Պարոն Ջամալյան, տարիներ շարունակ դուք ձեր անմիջական մասնակցությունն ու ջանքերն եք ներդրել՝ հայկական Զինված ուժերի և բանակաշինության դժվարին գործում: Մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ ի՞նչ զգացողություններ ունեք այսօր…
- Իսկապես բարդ հարց է… Չգիտեմ ինչպես պատասխանեմ… Բացի կորստի ցավից՝ այն, որ ես հայրենիք եմ կորցրել, այնուամենայնիվ, շատ հիմնավորված լավատեսություն ունեմ, առանց որի ես, ուղղակի, կկոտրվեի…Պատկերացնելով իրերի դրությունը և հասկանալով, որ սա անբնական վիճակ է՝ ոչ միայն հայության, այլ նաև մեր դաշնակիցների համար, միաժամանակ, վստահ լինելով, որ մենք ունեինք բոլոր շանսերը պատերազմում հաղթելու և Արցախի 12 հազար կմ տարածքը լեգիտիմացնելու համար, միևնույն ժամանակ՝ լուծելու Արցախի իրավասյուբեկտիվության հարցը, վստահ եմ, որ այդ նախադրյալները ոչ միայն չեն անհետացել, այլ ավելի ընդգծված են դարձել: Հետևաբար, կորստի ծանր ցավը ես փորձում եմ իմ մեջ խեղդել ահա այս լավատեսությամբ, որ, նորից եմ կրկնում՝ բացարձակ հիմնավոր հիմքեր ունի: Մեր ազգը ոտքի է կանգնում՝ առջևում Հայաստանի ու Արցախի արժանապատիվ հաղթանակն է՝ փակելու համար մեր, իսկ մեղքով մեզ պատուհասած պատմության այս ամոթալի էջը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտան Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները