ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չխնայելով միլիոնավոր դոլարներ, տասնամյակներով մեզ համոզել են, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր. Վրթանեսյան 01/28/2021 14:13 | Մեկնաբանություն

Այս պահին երևի թե բացի Իրանից, որևէ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանն ի վիճակի լինի իր անվտանգությունը քիչ թե շատ ինքնուրույն ապահովել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Աշխարհում գրեթե ոչ մի տերություն չի ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, հզոր, մարտունակ բանակ։
Այս պահին երևի թե բացի Իրանից, որևէ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանն ի վիճակի լինի իր անվտանգությունը քիչ թե շատ ինքնուրույն ապահովել։
Հենց այդ պատճառով՝ չխնայելով միլիոնավոր դոլարներ, տասնամյակներով մեզ համոզել են, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր, այլ ոչ թե հաղթանակ։ Որ կռվելն անիմաստ էր և Արցախի ազատագրման համար զոհերն անիմաստ էին։
Հետևողական ձևով, մի վայրկյան դադար չտալով համոզել են, որ բանակը դժոխք է ու մեզ բանակ պետք չէ։ Համոզել են, որ մեր բանակն ընդամենը պետբյուջեն թալանելու համար է և որ իրականում բանակ չունենք։ Համոզել են, որ գեներալները զուտ թալանչիներ են, իսկ սպաներն էլ մարդասպան սադիստներ։
Դժվար հավատաք, բայց ես ներկա եմ եղել մի բազմամարդ միջոցառման, որի կազմակերպիչները համոզում էին, որ ադրբեջանցին մեր թշնամին չէ, իսկ թշնամին հայ սպան է, որովհետև սպանում է հայ զինվորին։
2018 թվականի մայիսի 8-ից բանակն ատողների բրիգադը եկավ իշխանության։ Նիկոլն ու իր շնագայլերն ամեն ինչ արեցին բանակը քայքայելու համար։
Սրտի ցավով եմ արձանագրում, որ բանակի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը (եզակի բացառություններով) այս ամբողջ ընթացքում կամ բացահայտ սատարեց Նիկոլին, կամ էլ լռեց ու ձևացրեց, թե չի տեսնում ինչ է կատարվում։
Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի, որ այլևս ոչ ոք չուզենա իր որդուն բանակ ուղարկել, առավել ևս ռազմական ինստիտուտ։ Կարելի է ասել, որ իրենց ուզածին հասան։
Շատ կուզեի գրել. «Եւ չնայած դրան մեր բանակը կա և կլինի», բայց չեմ կարող։ Ցավոք։
Քանի դեռ բանակը դեպի պարտություն տարած, այդ պարտությունը արդարացնող և դավաճանին պաշտպանող մարդիկ մնում են իրենց տեղերում, քանի դեռ պաշտպանության նախարարի բազկաթոռում անողնաշար ոչնչություն է, բանակը պահպանելու և առավել ևս այն արագ հզորացնելու շանսեր մենք չունենք։ Իսկ առանց բանակի չունենք նաև շանսեր պետականություն պահպանելու։
Բայց բանակը միայն իրենց պատիվը գետնով տվածները չեն։
Տասնյակ հազարավոր մարդիկ՝ զորակոչված պահեստազորայիններից ու զինվորներից մինչև կադրային սպաներ, իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։
Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են իրենց կյանքը վտանգել՝ փորձելով ինչ-որ բան պահել, պահպանել, որովհետև հույս ունեն, որ դավաճանների խրախճանքն անվերջ չի լինի։
Մենք այդ մարդկանց պետք է շնորհակալություն ասենք։
Շնորհավոր ձեր պահած, ձեզնով գոյություն ունեցող բանակի օրը, Աստված պահապան ձեզ»,֊գրել է բա։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/02/2021 23:29 Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, եւ նրա սադրանքը հենց դրան էր ուղղված. Աղասի Ենոքյան
- 03/02/2021 22:48 Ի՞նչ է սպասվում. Արա Վարդանյան
- 03/02/2021 22:00 «Ադրբեջանցիները եթե իմանան, որ գերի վերցրին՝ միանգամից մենք էլ ենք գերի վերցնելու, էս խուժան կինոյին ստոպ կտան շատ արագ». Վրթանեսյան
- 03/02/2021 21:36 Արմեն Սարգսյանն օգնեց՝ իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է. Էդգար Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները