ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց բանակը՝ անցած տասնամյակների մեր ամենակայացած կառույցը, ոտքի է կանգնելու, մեջքը շտկելու է՝ ամրացնելով իր մարտական ոգին 01/27/2021 20:43 | Վերլուծություններ

Նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելուց հետո, մինչ կառավարությունն ու Ազգային Ժողովը կրնկի վրա, ասես միտումնավոր բացվել էր անկառավարելի զանգվածի առջև, ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը հրաժարականի փոխարեն մի քանի օր ընդհատակ էր անցել՝ պատսպարվելով բունկերում և այնտեղից հետևելով, թե իր դավաճանական արարքն ի՞նչ գնահատական և արձագանք կգտնի հանրության շրջանում։
Բնականաբար, հետևելով գործընթացներին և տեսնելով ընդդիմության՝ անտեր մնացած իշխանությանը տեր լինելուն անպատրաստ վիճակը, նա, որ արժանապատվությունից և բարոյականությունից մեղմ ասած, հեռու է, ուղղակի ինքնապահպանական բնազդով հասկացավ՝ ընդդիմության արագ արձագանքման բացակայությունն իր շահերից է բխում։ Եվ ոստիկանական բազմապատիկ ուժերի ուղեկցությամբ, զրահաբաճկոնով զինված՝ առայսօր կարողանում է կառավարությունից վարչապետի կեցավայր ուղղությամբ իր երթուդարձն ապահովել։
Ոստիկանական բազմաշերտ շարքերը և զրահաբաճկոնը կապիտուլյանտի հետ են ամենուր, տանը, թե՝ աշխատավայրում, օդանավակայանի ճանապարհին և Ազգային Ժողովում՝ հարցերի պատասխանելիս, հարազատ իմքայլականների հետ հանդիպման ժամանակ անգամ։ Նա վախենում է բոլորից և չի վստահում ոչ մեկի։
Այլևս իր նեղ՝ ֆունկցիոներական շրջանակի՝ «մեծարգո» և աղանդավորների՝ «սիրելի» վարչապետն ուղղակի սկսել է խրտվիլակի դեր կատարել՝ իր մարդկանց պաշտոններ է բաժանում, զանազան փոխատեղություններ անում՝ ընդհուպ մտածելով արտահերթ ընտրությունների մասին։ Նա հրահանգներ է տալիս, տարբեր փաստաթղթեր ստորագրում, հանդիպումների գնում՝ զինված ոստիկանականներով և թիկնապահների շքախմբով։ Այս ամենը, բնականաբար, մի օր վերջ է ունենալու, սակայն՝ ի՞նչ գին ենք վճարելու մենք՝ ազգովի։ Այս է խնդիրը։
Քանի դեռ պարտության խարանը ճակատին՝ հայությանն անպետականության մատնած անձը թեկուզ խրտվիլակի դերում շարունակում է աշխարհին ներկայանալ որպես ՀՀ վարչապետ, այդ խարանը ուղեկցելու է ամենքիս և յուրաքանչյուրիս։ Աշխարհի որ ծեգում էլ լինենք՝ մենք ընկալվելու ենք, որպես ազգ, ժողովուրդ, որի բանակը, զինվորը 44 օր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրա աջակիցների դեմ անհավասար պայքարեց, սակայն սրբազան հայրենիքը դավաճանաբար և առանց կռվի /Շուշին, Քարվաճառը՝ վկա/հանձնվեց թշնամուն։
Ընդ որում, այս դեպքում ընդհանրացված է ընկալումը, քանի որ պարտությունից հետո շուրջ երեք ամիս մենք հանդուրժում ենք կապիտուլյանտին։
Որը հանձնեց արյամբ ազատագրված հողն՝ այդ հողն արյունով պահող և ԱԹՍ-ների տակ անզրահաբաճկոն և անսաղավարտ՝ զոհվող ու հաշմվող զինվորին, 2000-ականների սկզբի մի ողջ սերնդի դավաճանելով, հանձնեց՝ 90-ականների սերնդի ազատագրական պայքարի հերոսներին՝ մոռացության մատնելու մտայնությամբ․․․Մեր հաղթանակներն ու հաղթողներին ուրանալով։
Մի տեսակ շատ առանձնահատուկ ենք, պատերազմի ողջ ընթացքում հայությունը մի բռունցք դարձած պետության դերն իր վրա էր վերցրել՝ անապաստան մնացածներին ապաստանով ու հանդերձանքով ապահովելով, տաք հագուստ ու սնունդ, առաջին անհրաժեշտ իրեր առաջնագիծ ուղարկելով, մատներով վարագույրներ հյուսելով ու թանկագին զինվորին ուղարկելով․․․
Հիմա, իբրև պատերազմն ավարտվել է, բայց հետոյական բազում խնդիրների բեռան տակ հազարավոր ընտանիքներ, մարդիկ կքած, մեն-մենակ, դեմ-հանդիման են իրենց ցավի ու վշտի հետ, հայտնի ուժերը հայաստանցի-ղարաբաղցի բաժանում են նորից գծում, մինչդեռ հիմա առաջնայինը պետք է լինի աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ բոլոր բնագծերում ու առաջին հերթին՝ ադրբեջանական բազմակողմանի օկուպացիաի դեմ պայքարելու համատեքստում։
Բայց․․․Փոխարենը՝ Հայաստանում չեղած կադրերին չեղած կադրերով փոխարինելու գործընթաց է սկսվել և չեղած իշխանությունն ինքնավերարտադրման քայլեր է կատարում՝ իսպառ մոռացած առաջնահերթությունների մասին։ Մարդու իրավունքների պաշտպանից զատ չկա պետական մի ատյան, որ բարձրացնի ադրբեջանական իրական և վիրտուալ տիրույթում արցախահայերին ուղղված անմարդկային սպառնալիքների հարցը։ Փոխարենը՝ Հայաստանի թրքասերներից շնորհակալական խոսքեր են հղվում առ Ալիև։ Գերիների հարցը, որոնք ոչ միայն Ալիևի, այլ նաև Փաշինյանի գերիներն են դարձել․ վերջինս ամեն առիթով շահարկում է այն՝ այս կողմում էլ պատանդ պահելով նրանց ծնողներին։ Իսկ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի մասին մոռացած՝ Չարենցի ասած՝ «բութ և տապարով գծած» ինչ-որ դեմքեր հերթական անգամ փորձ են անում օրենքի ու իրավունքի հետ հեռավոր կապ չունեցող հերթական մտագարությունը սղղացնել։ Չեղած իշխանությունն արտահերթ ընտրությամբ ուզում է իր խրտվիլակային ընթացքը երկարաձգել։
․․․Այս մղձավանջի վերջը գալու է։ Մեր բանակը՝ անցած տասնամյակներում մեր ամենակայացած կառույցը, որով հպարտանում ենք, ոտքի է կանգնելու՝ մեջքը շտկելու է՝ ամրացնելով իր մարտական ոգին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավո՛ր տոնդ, Հա՛յ զինվոր։
Շնորհավո՛ր տոնդ, հայրենյա՛ց պաշտպան և նվիրյալ նահատակնե՛ր բոլոր ժամանակների․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը