ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան 01/27/2021 21:41 | Մեկնաբանություն

Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել, չհաշված թփերի տակ թագնված Բրիտանիային,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մրցակցության "գաղտնաբառը" Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքների տնտեսական իրացումն է, նաեւ կոմունիկացիաների ստեղծումը։ Պարզ է, ով ներդրումներ է անելու, նա էլ հետագայում իրավունքներ է թափահարելու։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, Իրանի արտգործնախարարը, բնականաբար Թուրքիան "վերականգնողական" աշխատանքների հայտ են ներկայացրել, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցնում կոմունիկացիաների անվտանգության երաշխավորողի դերը։ Մի խոսքով, միմյանց հրմշտում են բացված հնարավորությունների համար, լուրջ գործի են։ Սա աշխարքաղաքական պայքար է ու, բնականաբար, այստեղ Հայաստանի ձայնը չի լսվում. ում է հետաքրքրում իր ժողովրդին դավաճանության մեջ մեղադրվող պարտված իշխանության կարծիքը։
Ռուսաստանն ու Իրանը բարձր մակարդակով երաշխավորում են Հայաստանի սահմանների ամբողջականությունը, դա իրենց համար կարմիր գիծ են հայտարարվում։ Պարզ է, դա ուղղված է Թուրքիային։
Սա է վիճակն ու պետք չի նեղանալ Իրանի արտգործնախարարի Ադրբեջանին ուղղված շնորհավորանքից, նրանք Ադրբեջանի համար պայքարի մեջ են մտել, մեր սահմանների ամբողջականության համար էլ երաշխավոր են կանգնում, հո քայլարարածները չեն դա ապահովում, որ մուննաթի իրավունք ունենանք։
Հ.Գ. Նապոլեոնի պարտությունից հետո, Վիեննայում, 1815-ին, հաղթող երկրները հավաքվել էին, որ Ֆրանսիայի ու Եվրոպայի ապագան որոշեն։ Ֆրանսիան ներկայացնող Թալեյրանը խաղալով կողմերի հակասության վրա, պարտված կողմից վերածվեց հակամարտող երկու ճամբարներից մեկի լիարժեք անդամի։ Մեկ մարդն իր հմտությունների շնորհիվ ավելի շատ բան արեց, քան Ֆրանսիայի ողջ բանակը։
Սա իմիջիայլոց, ընդամենը ակնարկ էր պատմության մեջ անձի դերի նշանակության մասին։ Հասկանալի է, որ Անձի մասին է խոսքը գնում, ոչ թե հայտնի թյուրիմացության, ով իր կաշին փրկելու համար չի ցանկանում հեռանալ ու արդյունքում պարտությունն երկարատեւ է դարձնում, խանգարելով մեզ օգտվել եղած հնարավորություններից»,- գրել է Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/09/2021 09:42 ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 03/09/2021 09:39 Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում․ «Փաստ»
- 03/09/2021 09:34 Պատգամավորները դիմել են Փաշինյանին. ինչ խնդիր է առաջացել. «Ժողովուրդ»
- 03/09/2021 08:22 Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. Իմքայլականի իդեան․ «Հրապարակ»
- 03/09/2021 08:20 Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»
- 03/09/2021 08:18 «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլեւ առերեսվելու է նոր վտանգների․ «Փաստ»
- 03/09/2021 08:15 Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 11:02 Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.քաղաքագետ
- 03/09/2021 10:55 Պահանջում ենք նախագահից՝ այսօր դիմել ՀՀ ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Զոհրաբյան
- 03/09/2021 10:44 Այս օրերին Ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ.Սարգիս Ալեքսանյան
- 03/09/2021 10:22 Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները