ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Հայրապետյանի որդու վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Գագիկ Պողոսյանը 01/27/2021 19:17 | Դատական ռեպորտաժներ

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ քրեական գործը դատարան մուտք է եղել հունվարի 25-ին և նույն օրը մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին։ Նշենք, որ դատավոր Պողոսյանի վարկանիշը բավականին ցածր է, հունվարի 27-ի դրությամբ՝ 1 միավոր։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասին, որը դատարան է ուղարկվել երեք մեղադրյալի մասով։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ռաֆիկ Հայրապետյանը մի խումբ անձանց՝ հոր՝ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի և իր ընկերներ Արթուր Սերգեյի Հովհաննիսյանի, Անդրանիկ Հովիկի Զորօղլյանի, Վահան Արմենի Հարությունյանի, Յուրի Հրաչյայի Միքայելյանի և ինքնությունը չպարզված մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում ազատությունից ապօրինի զրկել է Հայկ Մհերի Շահնազարյանին, որի ընթացքում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ, իսկ նույն անձանց և Վահան Հարությունյանի հետ նաև հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իրենից և Ռուբեն Հայրապետյանից նյութական կախվածություն ունեցող Հայկ Շահնազարյանին։
Ըստ նախաքննական մարմնի՝ հիշյալ գործողությունների ընթացքում Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ Հայկ Շահնազարյանի նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 18.470.000 ՀՀ դրամի շորթում, ինչպես նաև իր և հոր իրավունքները քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով իրացնելու իրավական հնարավորության շրջանցմամբ, իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերը նշված անձանց հետ ինքնակամ իրականացրել է իր և հոր իրական և ենթադրյալ իրավունքները՝ Հայկ Շահնազարյանից, Արմենուհի Գորովիցից, Լաուրա Բադալյանից և Հռիփսիմե Շահնազարյանից պահանջելով ևս 39.030.000 ՀՀ դրամ և նկարագրված արարքների արդյունքում հոր՝ Ռուբեն Հայրապետյանի և ընկերների՝ Արթուր Հովհաննիսյանի, Անդրանիկ Զորօղլյանի, Վահան Հարությունյանի, Յուրի Միքայելյանի և ինքնությունը չպարզված մի խումբ այլ անձանց հետ Հայկ Շահնազարյանից ու վերջինիս հարազատներից՝ Լաուրա Մազմանի Բադալյանից, Արմենուհի Զավենի Գորովիցից, Հռիփսիմե Մհերի Շահնազարյանից, ընկեր Էդգար Արթուրի Շահինյանից ստացել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոց, Հայկ Շահնազարյանի ընկերուհի Լիանա Արթուրի Սամոդուրովայից` Հայկ Շահնազարյանի կողմից նվիրած 70.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույց և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր, Հայկ Շահնազարյանից՝ 25.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 70.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանի, 210.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, 238.075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1.428.450 դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի 34 MN 968 հաշվառման համարանիշով ավտոմեքենա, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենա, 300.000 ՀՀ դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350.000 ՀՀ դրամը, ինչպես նաև Լաուրա Բադալյանին պատկանող և վերջինիս ընտանիքի անդամների միակ կացարան հանդիսացող առանձնատան սեփականության իրավունքը հարկադրել է գրանցել իրենց մտերիմ Արտյոմ Սողոմոնյանի անվամբ, ինչի արդյունքում էական վնաս է պատճառել Հայկ Շահնազարյանի, Լաուրա Բադալյանի, Արմենուհի Գորովիցի և Հռիփսիմե Շահնազարյանի իրավունքներին ու օրինական շահերին։
Ռաֆիկ Հայրապետյանի և գործով մյուս երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 15:33 Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը. Նաիրա Զոհրաբյան
- 03/04/2021 11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները