ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի ներկայիս վիճակում մարդ պետք է կամիկաձե լինի՝ երկրի ղեկն ստանձնելու համար. Արտակ Թովմասյան 01/27/2021 14:56 | ԼՐԱՀՈՍ

Չկա ոչ մի քաղաքական գործիչ իմ հետևում կանգնած, որ ինձ ուղղորդած լինի, ոչ էլ հուշած»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը՝ մեկնաբանելով քաղաքականություն մուտք գործելու հետ կապված մամուլի հրապարակումները, թե իրենք ուղղորդված քաղաքական ուժ են՝ ՌԴ-ից։ Ըստ նրա՝ ամեն մարդ իր ինֆորմացված լինելու ու երևակայության չափով կարծիք է հայտնում։
«Մեծամասնությունը զարմանում է և հարցնում՝ թե դա ինձ ինչի՞ է պետք։ Կայացած ու գիտակից մարդը, երբ տեսնում ու հասկանում է երկրի ու տնտեսության վիճակը, առնվազն պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ հայրենասեր մարդը դրան չէր գնա։ Խորը ուսումնասիրելուց հետո միջին մակարդակի տնտեսագետներն անգամ կասեն՝ ինչ վիճակ է ու ի՞նչ է սպասվում մեր երկրին։ Ամեն օր մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում մեր ազգը կարող է կանգնել անելանելի վիճակում»,- ասաց Թովմասյանը։
«Թովմասյան» հիմնադրամի նախագահն ավելի վաղ հայտարարել էր քաղաքական նոր ուժի ձևավորման մասին՝ տեղեկացնելով, որ ձևավորում են նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից։ Լրագրողների հետ հանդիպմանը Թովմասյանը նշեց, որ ակտիվ բանակցությունների մեջ են թե Սփյուռքի ներկայացուցիչների, թե տարբեր ՀԿ-ների հետ։ Հազարավոր նամակ-առաջարկություններ են ստանում մարդկանցից, որոնք իրենց մասնակցության ցանկությունն են հայտնում մեր նոր քաղաքական խմբավորմանը մասնակցելու համար։
«Մենք ակտիվ փուլում ենք՝ քննարկումներ ենք անցկացնում, փորձում ամեն ինչ անել, որ չսխալվենք թիմակիցներին հավաքագրելու գործում և դա երեք կամ հինգ օրվա աշխատանք չէ»,- ասաց Թովմասյանն ու հավելեց, որ ավելի ուշ կհայտարարեն, թե ովքեր են իրենց թիմի մասնակիցներն ու անդամները։
Նպատակ ունեն թիմում ներգրավվելու ոչ շատ ճանաչված, բայց գործերով ռեալիզացված, նորմալ, կայացած ղեկավարների։
«Եթե մարդը երիտասարդ է ու ձեռնարկել է հաջողված պրոյեկտ, ուրեմն ունի հաջողված պրոյեկտը մինչև վերջ հասցնելու փորձ։ Նման մարդկանց պետք է ներգրավվենք մեր թիմ։ Նայելով այսօր ինչ մարդիկ են գալիս ու մեր իշխանության պաշտոնները զբաղեցնում, տեսնում ենք, որ չկան այնպիսի մարդիկ, որ ունեն ռեալիզացված պրոյեկտներ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 13:27 Եթե Նիկոլի հանրահավաքը ստացվի, ապա դրա բախումը Բաղրամյանի հանրահավաքի հետ անխուսափելի է. Աղասի Ենոքյան
- 02/28/2021 12:54 Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան
- 02/28/2021 11:46 Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում. քաղաքագետ
- 02/28/2021 11:20 Կամ պետության ու բանակի հետ ես, կամ՝ թուրքերի պաշտպանյալ կապիտուլյանտի. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները