ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ծաղրական բնորոշումները մնում են անարձագանք, ինչո՞ւ պետք է հարգալից վերաբերմունք ակնկալենք այլ երկրների ղեկավարներից.Արեւելքում հարգում են ուժը. Իրանագետ 01/27/2021 12:56 | ԼՐԱՀՈՍ

«Կարծում եմ խնդիրը շատ պարզ է՝ Ադրբեջանն իրեն ի ցույց է դնում որպես պատերազմում հաղթող կողմ, իսկ այլ երկրներ ջանում են, որպեսզի ինչ – որ առումով իրենց հռետորաբանությունը հարմարեցնեն «հաղթողի» քիմքին և սա շատ բնական է:
Եթե նույն Ադրբեջանի կողմից հնչում են վիրավորական արտահայտություններ, որով այդ պետության առաջին դեմքի մակարդակով ծաղրական բնորոշումներ են տրվում Հայաստանի և Հայաստանը դե յուրե ղեկավարող անձի հասցեին ու դրանք մնում են անարձագանք, ապա ինչո՞ւ մենք պետք է հարգալից վերաբերմունք կամ մեզ հաճո հռետորաբանություն ակնկալենք այլ երկրների ղեկավարներից: Մենք պարտվել ենք պատերազմում, և ակնհայտ է, որ միջազգային հանրության արձագանքն այդ երևույթին պետք է լիներ համարժեք: Հատկապես արևելյան երկրները անչափ հարգում են ուժը, սա Արևելքում չգրված օրենք է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի Ադրբեջանում հնչեցրած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանն ուրախ է եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքների ազատագրման առիթով, ինչպես նաև՝ օկուպացիայից այդ հողերի վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո անցնելու կապակցությամբ։ Այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը ադրբեջանական կողմի հետ քննարկել է Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ Ղարաբաղում կայունության պահպանումը կամ «ազատագրված» տարածքների վերականգնումն է, ինչպես նաև՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում են «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» միջանցքներին։
Իրանագետը հաստատում է՝ կա խնդիր, որի պատճառահետևանքային բոլոր կապերը պետք է փնտրել ոչ թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հռետորաբանության մեջ, այլ մեզանում. «Իրականում, կարծում եմ, որ Իրանն ամենևին էլ ուրախ չէ ադրբեջանական կողմի «հաղթանակով»: Ալիևի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունն, ավելի շատ, դիվանագիտական ձևակերպում է: Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, ինչպես գիտենք, լի են ահաբեկիչներով, որոնք գտնվում են Իրանի հետ սահմանի զրոյական կետում: Հետևաբար, խնդրի վերաբերյալ իրանական կողմի իրական զգացողությունները ես չեն կարող տեղավորվել ուրախության շրջանակներում: Այս իմաստով, իրանական կողմի դիրքորոշումն, ավելի ճիշտ կլիներ բնորոշել՝ որպես անհանգստություն: Հենց այդ անհանգստությամբ է պայմանավորված նաև Իրանի պատրաստակամությունը՝մասնակցելու նշված տարածքներում Ադրբեջանի ձևակերպմամբ՝ վերականգնողական աշխատանքներին: Սրանով Իրանը երկու նպատակ է հետապնդում՝ նախ նրանք փորձում են այդ տիրույթում մրցակցել Թուրքիայի հետ՝ իրենք շինարարական ընկերությունների համար ակնկալելով նաև որոշակի տնտեսական օգուտներ: Երկրորդ հերթին՝ սրանով նրանք փորձում են ապահովել Իրանի անտեսանելի ներկայությունը մի գոտում, որտեղ ենթադրվում է՝ կարող են ահաբեկիչներ լինել: Չմոռանանք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, հենց այս գոտում է, որ Թուրքիան՝ Սիրիայից այնտեղ տեղափոխվելիք վերաբնակիչների տեսքով, հեռագնա և տարածաշրջանի համար վտանգավոր նպատակներ է կապում: Հետևաբար, բնական է, որ Իրանը կցանկանար այս ողջ գործընթացը պահել իր ակնդետ ուշադրության կենտրոնում, ինչո՞ւ չէ նաև՝ այնտեղ գործունեություն ծավալող շինարարական ընկերությունների քողի ներքո»,- ասում է իրանագետը:
Վերլուծելով Իրանի Արտաքին գործերի նախարարի՝ ռուսաստանյան այցի և Լավրովի հետ հանդիպման մանրամասները, Վարդան Ոսկանյանը նկատում է՝ ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը ողջունել է Իրանի ակտիվ ներկայությունը՝ արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությանը չէր խանգարի այս գործընթացում, որպես դաշնակից, տեսնել հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը, հատկապես՝ զսպելու համար թուրքական ագրեսիվ ախորժակը:
Հարցին՝ ի՞նչ կարող է հայկական կողմն ակնկալել արդեն վաղվանից մեկնարկող Իրանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հայ – իրանական երկկողմ հանդիպումներից, իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ շատ հետաքրքիր կլիներ հետևել պարոն Զարիֆի հռետորաբանությանն՝ արդեն Հայաստանում. «Կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի վաղվա հանդիպումներն ու հռետորաբանությունն իր մեջ լուրջ ուղերձներ է պարունակելու: Դրանց վերծանումը շատ բան կարող է տալ՝ հասկանալու համար Իրանի դիրքորոշումը՝ ստեղծված նոր իրավիճակի համատեքստում: Ինչ վերաբերում է հայաստանյան այցի օրակարգին՝ակնհայտ է, որ այն, հիմնականում, միտված է լինելու արցախյան հիմնախնդրին, ինչպես նաև՝ հայ – իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ հարաբերությունների համատեքստում, որպես առաջնային հարց պետք է դիտարկվի անմիջական կապը՝ Հայաստանի և Իրանի միջև, հատկապես, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրի պայմաններում: Ավելորդ է նշել, որ Սյունիքի մարզով Իրանի հետ անխաթար, անվտանգ և արդյունավետ ճանապարհային հաղորդակցության հարցն, այլևս, կենսական նշանակության կարևոր խնդիր է Հայաստանի համար, որին պետք է անդրադառնալ առաջին հերթին»:
Հարցին՝ ինչպիսի՞ անկանխատեսելի վարք կարող է դրսևորել Հայաստանի իշխանությունը վաղը՝ Իրանի արտգործնախարարի հետ կարևորագույն հանդիպման ընթացքում, Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝ Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբից, վաղվա հանդիպումների առնչությամբ, որևէ լավատեսական ակնկալիք չունի. «Այնուամենայնիվ, Հայաստան – Իրան հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն Հայաստանում կամ Իրանում գործող որևէ իշխանությամբ, որովհետև այդ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Հատկապես, անկախությունից հետո Իրանի հետ հարաբերություններն իրենց մեջ հսկայական ներուժ են պարունակել, հետևաբար, դրանք պետք է պահպանել և զարգացել՝ անկախ Հայաստանում այսօր գործող վարչախմբի որակից, որը, չեմ կարծում, թե երկարաժամկետ հեռանկար ունի մեր պետության ներսում: Հռետորաբանության մակարդակում՝ իրանական կողմը պետք է ի նկատի ունենա ոչ միայն Հայաստանում այսօր իրեն իշխանություն համարող վարչախմբին, այլ նաև հայկական պետականությունը և հայ ազգին՝ ընդհանրապես: Ուստի կարծում եմ, որ իրականական կողմի հռետորաբանությունը պետք է այնպես ձևակերպվի, որպեսզի հայ հասարակության նկատմամբ վիրավորական կամ ցավեցնող տարրեր չպարունակի:
Կուզենայի արձանագրել, որ իրանցիները չափազանց նրբանկատ ժողովուրդ են և, կարծում եմ, այս հանգամանքն անպայման ի նկատի կունենան»,- ամփոփելով զրույցն, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երեք պետություններ, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնություն։ Խոսելով այցի նպատակների մասին, գերտերության Արտաքին գործոց նախարարը նշել է՝ նախատեսում է այցելել այն երկրներ, որոնք կարող են աշխատել Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամի հանգուցալուծման, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Իրանի արտգործնախարարի խոսքով` հարցի առնչությամբ պաշտոնական Թեհրանը ակտիվ շփումների մեջ է նաև Թուրքիայի իշխանությունների հետ։
Արդեն այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի Արտաքին գործոց նախարարը կժամանի նաև Հայաստան: Վաղը՝ հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/02/2021 10:33 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը. Մինասյան
- 03/02/2021 00:12 Շատերը մոտենում էին ինձ ու խնդրում, որ շնորհակալություն հայտնեմ Արիկին՝ իր աշխատանքի ու նվիրվածության համար. Մելիք-Շահնազարյան
- 03/01/2021 23:55 Ես անձամբ՝ պայքարելու եմ , քանի շնչում եմ, անզիջում եմ պայքարելու. Գևորգ Գևորգյան
- 03/01/2021 23:34 Փաշինյանը բանակին և անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում. Տիգրան Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները