ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործով չկա որևէ դրվագ՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հափշտակության մասին. փաստաբան 01/27/2021 21:12 | ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանին որպես տուժող ճանաչելու մասին որոշման մեջ սպառիչ սահմանված էին այն բոլոր իրերը, առարկաները, որոնք հափշտակված են եղել Նիկոլ Փաշինյանից և դիվանագիտական անձնագիրն այդ ցանկում չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նշենք, որ երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման օրը հափշտակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։
«Նոյեմբերի 10-ին ի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 դիվանագիտական անձնագիր, այդ թվում նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- «Փաստինֆո»-ին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Մինչդեռ դիվանագիտական անձնագրի հափշտակության մասին առաջինը բարձրաձայնած ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ անձնագիրը հափշտակվել է նոյեմբերի 7-ին՝ նախքան հայտարարության ստորագրումը։
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիների ՀՀ կառավարության շենք, կառավարական առանձնատուն մուտք գործելուց հետո՝ Ն.Փաշինյանը հայտարարել է, թե հափշտակվել է օծանելիք, համակարգիչ, ժամացույց եւ այլ իրեր, սակայն դիվանագիտական անձնագրերի հափշտակության մասին որեւէ խոսք չի եղել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարվում է ԱԱԾ-ում, որից անջատված մասը մի քանի մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը որպես պաշտպան ներգրավված է և՛ ԱԱԾ-ում նախաքննության փուլում գտնվող մայր գործով, և՛ արդեն դատարան ուղարկված անջատված մասով, ծանոթ է գործի նյութերին եւ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Ն.Փաշինյանը տուժող չի ճանաչվել անձնագրերի հափշտակության համար ու ընդհանրապես նման դրվագ գոյություն չունի գործում։ Ավելին, պարզվում է, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը տուժող ճանաչված չի եղել։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ վերջինս հետաքրքրվել էր քրեական գործի տվյալների մասին։
«Դիմեցի Գլխավոր դատախազին՝ պահանջելով նույնաբովանդակ հանդիպում նաև պաշտպանական կողմի հետ և պատճառաբանությունը հենց այն էր, որ Նիկոլ Փաշինյանը տուժող է այդ գործով և մեզ հետ նաև պետք է հանդիպում լիներ։ Այդ փուլում պարզվեց, որ տեղի էր ունեցել տարրական իրավական անգրագիտություն և Նիկոլ Փաշինյանը նույնիսկ տուժող չէր ճանաչվել այդ գործով։ Իմ դիմումից հետո՝ դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է տուժող, մինչդեռ՝ իրադարձությունները տեղի են ունեցել նոյեմբերի 10-ին»,- նշեց Կոչուբաևը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանին տուժող ճանաչելու մասին որոշման մեջ սահմանված են եղել այն բոլոր իրերը, որոնք հափշտակված են եղել Փաշինյանից և նրա դիվանագիտական անձնագիրը այդ ցանկում չի եղել, իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նոր ցուցմունք չի տվել՝ նոր կորցրած իրի մասին՝ մինչև այդ վիճելի հրապարակումը։
Փաստաբանի խոսքով՝ ամեն ինչ փորձում են բարդել անմեղ ցուցարարների վրա և իրականում որևէ անձնագրի հափշտակության դրվագ, անգամ քննարկումներ քրեական գործի շրջանակներում չի եղել։ Փաստաբանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն է հանդես եկել նաև հրապարակմամբ՝ ներկայացնելով այն առարկաների շրջանակը, որն իր տանից հափշտակված են եղել և միանշանակ է, որ դիվանագիտական անձնագրի մասին խոսք չի եղել։
«Սա փնթի փորձ է՝ ամեն ինչ ցուցարարների վրա բարդելու։ Համենայն դեպս՝ կառավարության վերաբերյալ ամբողջ դրվագն առանձնացված է, գտնվում է դատարանի վարույթում և քրեական գործով որևէ նման դրվագ չի շոշափվում։ Կա դրոշի հափշտակման փորձ, կա գույքի վնասման դրվագ, բայց դիվանագիտական անձնագրի մասին, որևէ ցուցմունք առկա չէ»,- նշեց Կոչուբաևը։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությանը, ապա պաշտպանը նշեց, որ միջնորդության լուծումն անորոշ ժամկետով հետաձգելու միջոցով մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել։
«Կրկին Փաշինյանը և իր շրջապատը փայլեցին ցինիզմով, բացահայտ արհամարհանքով։ Պաշտպանական կողմը հստակ տեղեկություն է ձեռք բերել, որ զանգվածային անկարգությունները կազմակերպվել և դրանում անմիջական ներգրավվածություն է ունեցել Աշոտ Փաշինյանի մտերիմներից մեկը, նրա շրջապատից մեկը կամ այնպիսի անձ, որը Փաշինյանի հետ փաբերում սրճում է։ Այդպիսի անձի վերաբերյալ տեղեկություն էինք փոխանցել նախաքննական մարմնին, սակայն նրա հարցաքննությունը մերժվեց և, որ քննության այդ ցավոտ տեղերին այլևս չխփենք, իմ պաշտպանյալների մասով գործն անջատեցին և ուղարկեցին դատարան, սակայն ԱԱԾ-ն հաշվի չէր առել մեկ բան, որ ես դեռևս ունեմ պաշտպանյալներ, որոնք մայր գործով էլ շարունակում են մեղադրյալի կարգավիճակ ունենալ և ես, այնուամենայնիվ, շարունակում եմ քրեական գործում կարգավիճակ ունենալ և այդ ուղղությամբ աշխատել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նախ պետք է պարզել, թե ով է կազմակերպել ենթադրյալ զանգվածային անկարգություններ, իսկ եթե ԱԱԾ-ն չի ցանկանում պարզել, թե ով է կազմակերպիչը, ապա քրեական գործի այլ ուղղությունների մասին խոսելն անիմաստ է։
Նշենք, որ փաստաբանն ավելի վաղ դիմել էր վարույթն իրականացնող մարմին՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հրապարակել է նախաքննական գաղտնիք համարվող տեսանյութերը։ Մասնավորապես, վարույթ իրականացնող մարմինն՝ ԱԱԾ-ն, առգրավել էր կառավարական առանձնատան տարածքում առկա բոլոր տեսախցիկները, սակայն դեպքից մի քանի օր անց Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քրեական գործով առգրավված տեսանյութերը և փաստաբանը խնդրել էր պարզել արտահոսքի աղբյուրը։
«Փոխարենն ԱԱԾ-ն պատասխաներ, թե ինչ պայմաններում է արտահոսք տեղի ունեցել ԱԱԾ-ից, ընդամենը պարզաբանել է, որ արտահոսք տեղի է ունեցել, բայց որևէ անձի իրավունքներ չի խախտվել։ Դա ցույց է տալիս մակարդակը, որն այսօր առկա է և ԱԱԾ-ում, և՛ առհասարակ կառավարությունում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ հարցադրումներն ուղղելու հնարավորություններ ունեն՝ առանձնացված քրեական գործով դատաքննության ընթացքում, քանի որ վերջինս դատակոչված է, բայց խնդիրն այն է, որ ԱԱԾ-ից հանցավոր ճանապարհով տեսանյութ է դուրս եկել և Մանե Գևորգյանի կողմից հրապարակվել։ Ըստ փաստաբանի՝ և՛ ԱԱԾ-ում քննվող մայր գործը, և՛ արդեն դատարանում գտնվող գործն ընդամենը ցուցադրում են անցանկալի անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական մոլուցքը, քանի որ անջատված մասը բացահայտ խայտառակ իրավիճակում է առանձնացվել մայր գործից և ուղարկվել դատարան։
Փաստաբանն ընդգծեց, որ հետևողական են լինելու, որ բոլոր հարցերը բարձրացվեն և դրանց տրվի իրավական լուծումներ, պայքարելու են, որ Փաշինյանի որդու շրջապատը կանգնի դատարանի առջև, ԱԱԾ-ից արտահոսք տված պաշտոնյաները ենթարկվեն պատասխանատվության, որ Մանե Գևորգյանը՝ որպես արտահոսք տված անձ, ենթարկվի պատասխանատվության, իսկ Արթուր Դավթյանը կրի պատասխանատվության իր բաժինը, թե ինչու է նա տուժողների հետ հանդիպում և քննարկում կոնկրետ քրեական գործեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 18:51 Կամ Արամին թողեք կամ ինձ էլ կալանավորեք. փաստաբան
- 03/04/2021 15:33 Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը. Նաիրա Զոհրաբյան
- 03/04/2021 11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները