ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր. Միքայել Մինասյան 01/26/2021 23:11 | Մեկնաբանություն
Ինչպես և խոստացել էի կիրակի օրը, 3 հարց հրապարակելով քվեարկությունների տեսքով, ահա «հեղափոխական եռերգության» առաջին շարադրությունը: Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«Մենե, տեկել, ուպարսին*. պատասխանատվություն
Ժամանակակից Հայաստանի պատմության առաջին և գլխավոր խարդախությունից ի վեր՝ 1996-ի խայտառակ ընտրություններից, մեր հասարակությունը մի երազանք էր փափագում՝ որպեսզի ամեն ինչ լավ լինի, մեզ անհրաժեշտ է ժողովրդականություն վայելող, ողջ հասարակության կողմից ընտրված, համընդհանուր աջակցություն վայելող ղեկավար։ Նույն հասարակությունն էլ կուռք դարձրեց հեղափոխությունը՝ որպես վերը հնչեցված երազանքին հասնելու միակ միջոց։ «Այ թե հեղափոխություն կլինի», - մտածում էին բոլորը, «եւ կսկսենք ապրել»: 2018-ի հեղափոխությունը այդ ցանկության գագաթնակետն էր, իրագործված երազանքը։
2018-ի մայիսին մեր հասարակության բոլոր ցանկությունները կյանքի կոչվեցին. մենք թշնամացանք ամբողջ աշխարհի հետ, իրականացնելով «ինքնիշխանություն» տերմինի մեր գավառական ըմբռնումը, նայում էինք Պուտինին և մնացածներին աչքերի պահանջկոտ կկոցումով, թքեցինք օրինականության վրա՝ նստեցնելով բոլոր նրանց, ովքեր այնքան էլ դուր չէին գալիս՝ աչք փակելով այն մարդկանց հանցագործությունների վրա, ով դուր էր գալիս։
Ֆեթիշիստական արբուքում մենք շատախոսեցինք այն աստիճանի, որ ժխտում էինք կորոնավիրուսի գոյությունը՝ վերագրելով նախկին իշխանությանը դրա թե տարածումը, և թե հայտնվելը Հայաստանում: Մենք խաբկանքի մեջ էինք այն աստիճանի, թե սկսել ենք խաղալ ադրբեջանցիների հետ, պնդում էինք, որ ներքին թշնամին ադրբեջանցիներից վատն է։ Հասարակությունը Նիկոլին մանդատ տվեց՝ իրականացնելու նրա թշվառ երազանքները։ Նիկոլն այդ մանդատը հաճույքով ընդունեց։ Ամեն անգամ, երբ Նիկոլը կատարում էր զանգվածների ցանկությունը (հաճախ իր ցանկությունները որպես ժողովրդական ներկայացնելով), ավելի վատ էր դառնում, բայց դա ոչ ոքի չէր անհանգստացնում: Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր։
Երբ հասարակությունը հասկացավ, որ ցանկությունների կատարումը երկիրը կանգնեցրեց էքզիստենցիալ վտանգի առաջ, այն իր համար անսպասելիորեն հայտնաբերեց, որ Նիկոլից հնարավոր չէ ազատվել։ Չէ որ Նիկոլից ազատվելով՝ նրանք պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։ Չկա մեկը, ում հասարակությունը կարող է նշանակել մեղավոր: Քանի որ հասարակությունն անում էր ամեն ինչ, ինչ ցանկանում էր, ոչնչի մեջ չսահմանափակելով իրեն, նա շատ լավ հասկանում է, որ ինքն է մեղավոր։ Եւ ուրիշ ոչ ոք։
Նիկոլը իշխանությունը պահում է մի պատճառով. հասարակությունը տենդագին փնտրում է նրան, ում մեղավոր կնշանակեր, որպեսզի սկսի ատել իրեն ըստ սովորության։ Բայց Նիկոլն այդ դերին չի համապատասխանում.«Ես իրականացրել եմ ձեր բոլոր ցանկությունները», - կասի նա մարդկանց, եւ, ամենայն հավանականությամբ, իրավացի կլինի։ Հասարակությունը պատրաստ չէ Նիկոլի հետ կիսել մեղքը՝ հույս ունենալով քավության նոխազ գտնել, և չի հասկանում, որ Նիկոլի օրերը իշխանության մեջ երկարաձգելով՝ միայն խորացնում է իր մեղքը։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք հասանք մեր կուռքին՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հասարակության բոլոր գործողություններն արձանագրվել են, նիկոլիզմին մեղսակից լինելն՝ անկասկած է, իսկ դրա համար պատասխանատվությունն՝ անխուսափելի։ Եւ քավության նոխազ այս անգամ չի գտնվի:
Հասարակությունը դանդաղ, բայց հաստատապես գիտակցում է իր սխալները՝ վերաիմաստավորելով պարտության իր ճանապարհը։ Որի մասին կլինի երկրորդ շարադրանքը։
* Մենե, տեկել, ուպարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի Իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց դրան, Տեկել՝ դու կշռվել ես կշեռքի վրա և պարզվել է շատ թեթև ես, Ուպարսին՝ բաժանվել է քո թագավորությունը և տրվել է Միդիացիներին և Պարսիկներին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել